ԱՄՆ-ը մեղադրում է

13/10/2011

«Reuters» գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մեղադրել է իրանական մասնավոր «Mahan Air» ավիաընկերությանը` Սաուդյան Արաբիայի դեսպանի վրա մահափորձ կազմակերպող իրանական հատուկ ծառայություններին տրանսպորտային եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ: Նախարարության հայտարարության համաձայն`«Mahan Air» ընկերությունը մշտապես նյութատեխնիկական աջակցություն է ցուցաբերել իսլամական հեղափոխության պահակախմբի ստորաբաժանմանը, որի գործակալներից մեկը կասկածվում է Ղուլամ Շակուրիի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մեջ: