աշխարհ

«Առանց նստելավարձի»

25.08.2011

«Ընտրության ազատություն» վարորդների հասարակական կազմակերպության կողմից անցկացված տաքսիստների առաջին համառուսական համագումարից հետո Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին շնորհվել է արտոնագիր, որը նրան տաքսիներից անվճար օգտվելու հնարավորություն է տալիս: Կազմակերպության ղեկավարը Պուտինին հայտնել է, որ արտոնագիր շնորհվում է համագումարի բոլոր մասնակիցներին: Արտոնագրից օգտվելու ժամկետը չի նշվում: Նվերը Պուտինին տրվել է վարչապետի եւ համագումարի հովանավոր Համառուսական ժողովրդական ճակատի …

կարդալ ավելին

Գորբաչովը նախընտրում է Մեդվեդեւին

18.08.2011

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը «The Guardian» թերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ չափազանց մեղմ է վարվել Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի հետ: «Ես, հնարավոր է, չափազանց լիբերալ եւ ժողովրդավար եմ եղել Ելցինի նկատմամբ: Ես պետք է նրան դեսպան ուղարկեի Մեծ Բրիտանիա կամ որեւէ նախկին բրիտանական գաղութ»,- ասել է Գորբաչովը: Նա քննադատել է ՌԴ վարչապետ …

կարդալ ավելին

Դեմարշ Ռուսաստանին

18.08.2011

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի մասնակցելու ԱՊՀ 20-ամյակին նվիրված հոբելյանական գագաթաժողովին: Այդ մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը` հավելելով, թե Ադրբեջանը գագաթաժողովին կներկայանա վարչապետ Արթուր Ռասիզադեի մակարդակով: Պաշտոնական որեւէ հիմնավորում չի ներկայացվել: ԱՊՀ անդամ երկրների գագաթաժողովը գումարվելու է սեպտեմբերի 2-3-ը` Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում: Գագաթաժողովին ամենաբարձր մակարդակով մասնակցելու պատրաստակամություն …

կարդալ ավելին

Գերմանացին ցնցվել է

18.08.2011

«Ադրբեջանական իշխանությունների գործողությունները ինձ պարզապես ցնցել են»,- հայտարարել է Գերմանիայի մարդու իրավունքների պաշտպան Մարկուս Լյոնինգը` երեկ ավարտելով իր եռօրյա այցը Բաքու: Լրագրողների հետ զրույցներում Լյոնինգը մատնանշել է մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ` անօրինական ձերբակալություններից մինչեւ սեփականության իրավունքի խախտումներն ու քաղաքական գործունեության համար ձերբակալվածների առկայությունը: «Ես, օրինակ, ցանկանում էի հանդիպել ազատազրկված բլոգեր Բախտիար Հաջիեւի հետ: Այցից երկու …

կարդալ ավելին

2 մլն` «ադրբեջանական ժողովրդավարությանը»

18.08.2011

Ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների եւ ազատությունների ոլորտում իրավիճակի բարելավման նպատակով Եվրամիությունն Ադրբեջանին 2 մլն եվրո է հատկացրել: Այս մասին ադրբեջանական «SalamNews»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցիչ, դեսպան Ռոնալդ Կոբիան: Ըստ նրա, ԵՄ-ն չի սահմանափակվում «միջոցների սովորական հատկացմամբ», այլ նաեւ այդ երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակի բարելավման նպատակով Ադրբեջանի կառավարության …

կարդալ ավելին

Երկուսը` նավակում

18.08.2011

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ վարչապետ Վլադիմիր Պուտինը միասին զբոսնել են Վոլգա գետի ափին եւ ձուկ որսացել: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, նրանք նաեւ ծանոթացել են Վոլգա գետի ստորջրյա աշխարհին եւ ջրի տակ մի քանի լուսանկարներ արել։ Ռուսաստանի նախագահն ու վարչապետն այնուհետեւ շրջել են փոքր նավակով:

կարդալ ավելին

«Ուրվական-պետություններ»

18.08.2011

Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի կողմից անկախության հռչակման երրորդ տարեդարձի կապակցությամբ «The New York Times»-ը հրապարակել է մի հոդված, որը վերաբերում է աշխարհում «ուրվական-պետությունների» գոյության վտանգին: Ըստ հրապարակման հեղինակի, այդպիսի պետություններն ունեն սեփական բանակ, անցկացնում են ընտրություններ, զարգացնում են իրենց տնտեսությունները եւ երեխաներ են դաստիարակում, սակայն գտնվում են փաստացի գոյության եւ իրենց լեգիտիմության միջազգային ընդունման միջեւ: …

կարդալ ավելին

«Ոստիկանաորս»` ԵԽ-ի մակարդակով

18.08.2011

Եվրախորհրդի կտտանքների կանխարգելման կոմիտեն երեկ հրապարակել է հերթական զեկույցը անցած տարի մայիսին Հայաստան կատարած այցի վերաբերյալ, որի համաձայն` Հայաստանում Ոստիկանության կողմից ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքը շարունակում է լուրջ խնդիր մնալ: «Մտահոգություն է հարուցում այն փաստը, որ չնայած կատարված մի շարք բարեփոխումներին, առանցքային ոլորտներում առաջընթաց կա՛մ չկա, կա՛մ աննշան է»,- նշված է զեկույցում: Այցի ընթացքում Եվրախորհրդի պատվիրակությունը …

կարդալ ավելին

Կախվածությունը հիվանդություն է

18.08.2011

«Կախվածության հաղթահարման ամերիկյան հասարակություն» կազմակերպության նոր հետազոտության համաձայն` կախվածությունը ուղեղի քրոնիկ հիվանդություն է: Ըստ «USA Today»-ի, դա վերաբերում է ոչ միայն ալկոհոլին եւ թմրանյութերին, այլեւ խաղերին կամ սննդի անվերահսկելի օգտագործմանը, հետեւաբար, բժիշկների կարծիքով, կախվածության, ինչպես ցանկացած քրոնիկական հիվանդության բուժման համար երկար ժամանակ է պահանջվում: «Վարքի հետ կապված խնդիրները ուղեղի խանգարման հետեւանք են, եւ ուղեղային պաթոլոգիան …

կարդալ ավելին

«Հիշել» է Փրեսլիին

18.08.2011

ԱՄՆ նախագահի թեկնածու Միշել Բահմանը նախընտրական շրջագայություններից մեկի ընթացքում Էլվիս Փրեսլիի մահվան օրը շնորհավորել է նրա ծննդյան տարեդարձը: «Նախքան սկսելը ես կցանկանայի այսօր շնորհավորել Էլվիս Փրեսլիին ծննդյան օրվա կապակցությամբ»,- ըստ «The Los Angeles Times»-ի` այսպես է սկսել Բահմանն իր ելույթը Հարավային Կարոլինա նահանգի Սպարտանբերգ քաղաքի ռեստորանում կայացած հանդիպման ժամանակ: «Բայց նա այդ օրը մահացել է»,- …

կարդալ ավելին

«Ժուչոկ»` «Google+»-ում

18.08.2011

Համացանցում տարածվել է նոր վիրուս, որը թաքնվում է «Google+» սոցցանցի հավելվածում: Տրոյանը գաղտնի ձայնագրում է օգտագործողի խոսակցությունները, պահում SMS-ները, զանգերի պատմությունը, հավաքում է GPS-տվյալներ, այնուհետեւ ուղարկում դրանք հեռակա սերվերներին: Հավելվածը կոչվում է «Google++»: Trend Micro հակավիրուսային ծրագրային ապահովության փաթեթներ մշակող ընկերության բլոգում նշվում է, որ վնասատու հավելվածն օգտագործողները բեռնել են այլ վարակված կայքերից, իսկ Android …

կարդալ ավելին

«Facebook»-ի «հետեւանքները»

18.08.2011

Բրիտանական Չեստեր քաղաքի դատարանը 4 տարվա ազատազրկման է դատապարտել երկու երիտասարդների` երկրում սկսված անկարգությունների ժամանակ «Facebook» սոցիալական կայքում բռնության կոչեր անելու համար։ Ըստ BBC-ի, մինչ օրս դատավճիռների մեծ մասը սահմանափակվում էին մի քանի շաբաթվա ազատազրկմամբ: Հետաքննության տվյալներով` 20-ամյա Ջորդան Բլեքշոուն եւ 22-ամյա Փերրի Սիթքլիֆֆ-Քինանը սոցցանցում ստեղծել էին երկու տարբեր խմբեր, որտեղ Չեստերի տարբեր մասերում անկարգությունների …

կարդալ ավելին

Զոհերից մեկը հայկական ծագում ուներ

18.08.2011

Անցած շաբաթ օրը ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում համերգի ժամանակ բեմահարթակի փլուզման 5 զոհերից մեկը հայկական ծագում ունի: Այդ տեղեկատվությունը հրապարակել է «Associated Press» լրատվական գործակալությունը` համառոտ տվյալներ ներկայացնելով բոլոր 5 զոհերի մասին: 23-ամյա Ալինա Բիգջընին հայ ներագաղթյալի դուստր էր: Դժբախտ պատահարի հաջորդ օրը ընտանիքի անդամները պատրաստվում էին նշել Ալինայի ծննդյան օրը: 2011-ին նա ավարտել էր Ինդիանա …

կարդալ ավելին

Կմիանա՞

21.07.2011

Նախօրեին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հանդիպել է էթնոկոնֆեսիոնալ կազմակերպությունների եւ միությունների ներկայացուցիչների հետ: Այդ միջոցառմանը մասնակցել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ 2-րդը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Ռուսաստանի մուֆտիների միության նախագահ Ռավիլ Գայնուտդինը, Ռուսաստանի գլխավոր ռաբի Բերլ Լազարը եւ այլք: Քննարկվել են Ռուսաստանում միջկոնֆեսիոնալ եւ միջէթնիկ խնդիրները: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ՌԴ վարչապետը …

կարդալ ավելին

Լուծելու են

21.07.2011

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է Թուրքիայի տնտեսական հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) հրավերով Թուրքիայում գտնվող հայաստանյան 5 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ըստ թուրքական «Միլիեթ» օրաթերթի, հանդիպման ժամանակ Դավութօղլուն մտերմիկ զրույց է ունեցել հ/կ-ների ներկայացուցիչների հետ: Ընդգծելով, որ հայերի եւ թուրքերի միջեւ գոյություն ունեն պատմական կապեր, նա ասել է. «Իմ գյուղը գտնվում էր Քոնիայի մերձակայքում` Թորոսլարում: Այնտեղ …

կարդալ ավելին

Գործարարների կուսակցություն

21.07.2011

Արտասահմանում գործող վրացի գործարարները հոկտեմբերին պատրաստվում են քաղաքական կուսակցություն ստեղծել Վրաստանում: Վրացական «Գրուզիա օնլայն» գործակալության հաղորդմամբ` կուսակցության ստեղծման նախաձեռնողը ռուսաստանաբնակ Մինդիա Գուլուան է: Նախորդ շաբաթ նա Ստամբուլում հանդիպել էր վրացի մի խումբ համախոհների հետ, որոնց հետ քննարկել է այդ հարցը: Գուլուան ասել է, որ կուսակցությունը միավորելու է մաքուր կենսագրություն եւ մեծ պրոֆեսիոնալիզմ ունեցող մարդկանց: Նրա …

կարդալ ավելին

Նոր փաստաթուղթ

21.07.2011

«WikiLeaks» կայքի գաղտնազերծումներից մեկն անդրադառնում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Թինա Քեյդենաուի միջեւ 2009թ. տեղի ունեցած հանդիպմանը: Վրացական «Գրուզիա օնլայնի» փոխանցմամբ` գաղտնազերծված փաստաթղթից երեւում է (այն պատկանում է ԱՄՆ Պետքարտուղարությանը), որ հանդիպման ընթացքում կողմերը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, տարածաշրջանային նշանակության հարցերին: Հանդիպման ժամանակ Սահակաշվիլին …

կարդալ ավելին

Մասնակցելու են

21.07.2011

Ադրբեջանցի 100-ից ավելի զինծառայողներ կմասնակցեն ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններին, որոնք մեկնարկելու են հուլիսի 30-ին Ռումինիայում: Ադրբեջանական 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է երկրի Պաշտպանության նախարարության միջազգային բաժնի պետ, գեներալ Ռամիզ Նաջաֆովը: Ադրբեջանի ռազմական գերատեսչության եւ ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության մասնագետների մասնակցությամբ Բաքվում անցկացվող սեմինարի ժամանակ Նաջաֆովն ասել է նաեւ, որ առաջիկա զորավարժությունները ամենամասշտաբայինն են …

կարդալ ավելին

Չեն առաջադրել

19.07.2011

Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանին Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը չի առաջադրել նախագահական ընտրություններում թեկնածու դառնալու հավակնորդների ցանկում: Սոցիալիստական կուսակցությունից նախագահի թեկնածու դառնալու շանսեր ունեն կուսակցության քարտուղար Մարտին Օբրին, նախկին քարտուղար Ֆրանսուա Օլլանդը, նախորդ ընտրություններում թեկնածու Սեգոլեն Ռուայալն ու խորհրդարանի երեք անդամներ` Մանուել Վալսը, Առնո Մոնտեբուրն ու Ժան Միշել Բալեն: Հիշեցնենք, որ Ստրոս-Կանը մայիս ամսին …

կարդալ ավելին

1.5 մլրդ` հիդրոէներգետիկային

19.07.2011

Մինչեւ այս տարեվերջ Վրաստանում մեկնարկելու է 8 նոր հիդրոէլեկտրակայանների (հէկ) կառուցումը: Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Գիորգի Կավելաշվիլին: Վերջինիս խոսքերով` արդեն հայտնի է այդ 8 հէկ-երի ներդրողների անունները: Միայն Նամախվանիի 3 հէկ-երի կառուցման համար ներդրվելու է 1 մլրդ դոլար: Դրանք կառուցելու են թուրքական Nurol Energy Production եւ կորեական SK …

կարդալ ավելին