Նախօրեին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հանդիպել է էթնոկոնֆեսիոնալ կազմակերպությունների եւ միությունների ներկայացուցիչների հետ: Այդ միջոցառմանը մասնակցել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ 2-րդը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Ռուսաստանի մուֆտիների միության նախագահ Ռավիլ Գայնուտդինը, Ռուսաստանի գլխավոր ռաբի Բերլ Լազարը եւ այլք: Քննարկվել են Ռուսաստանում միջկոնֆեսիոնալ եւ միջէթնիկ խնդիրները: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ՌԴ վարչապետը նախընտրական «Համառուսաստանյան ժողովրդական ճակատը» ներկայացնում է երկրի տարբեր մասերում եւ կազմակերպություններին: Հետաքրքիր է` արդյո՞ք Արա Աբրահամյանը կմիանա «Ժողովրդական ճակատին», թե՞ ոչ: