«Առանց նստելավարձի»

25/08/2011

«Ընտրության ազատություն» վարորդների հասարակական կազմակերպության կողմից անցկացված տաքսիստների առաջին համառուսական համագումարից հետո Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին շնորհվել է արտոնագիր, որը նրան տաքսիներից անվճար օգտվելու հնարավորություն է տալիս: Կազմակերպության ղեկավարը Պուտինին հայտնել է, որ արտոնագիր շնորհվում է համագումարի բոլոր մասնակիցներին: Արտոնագրից օգտվելու ժամկետը չի նշվում: Նվերը Պուտինին տրվել է վարչապետի եւ համագումարի հովանավոր Համառուսական ժողովրդական ճակատի համակարգող խորհրդի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:

Տաքսիստների առաջին համառուսական համագումարը տեղի է ունեցել 2011թ. օգոստոսի 3-ին: