Մասնակցելու են

21/07/2011

Ադրբեջանցի 100-ից ավելի զինծառայողներ կմասնակցեն ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններին, որոնք մեկնարկելու են հուլիսի 30-ին Ռումինիայում: Ադրբեջանական 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է երկրի Պաշտպանության նախարարության միջազգային բաժնի պետ, գեներալ Ռամիզ Նաջաֆովը: Ադրբեջանի ռազմական գերատեսչության եւ ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության մասնագետների մասնակցությամբ Բաքվում անցկացվող սեմինարի ժամանակ Նաջաֆովն ասել է նաեւ, որ առաջիկա զորավարժությունները ամենամասշտաբայինն են լինելու այս տարվա ընթացքում: Ադրբեջանցի զինծառայողները զորավարժություններին մասնակցելու են իրենց սպառազինությամբ եւ հանդերձանքով:

Նրանց Ռումինիա է տեղափոխելու հատուկ այդ նպատակով հատկացվելիք ռազմա-տրանսպորտային օդանավը: Սեպտեմբերին ադրբեջանա-ամերիկյան զորավարժություններ են անցկացվելու նաեւ Գերմանիայում: