աշխարհ

Պատռում են` Պուտինի համար

19.07.2011

«//////////» ռուսական սոցիալական ցանցում ստեղծվել է «Պուտինի բանակ» խումբը, որի անդամները մտադիր են աջակցել ՌԴ գործող վարչապետին հաջորդ տարի նախագահ դառնալու համար: Խմբի անդամներն արդեն հանդես են եկել իրենց առաջին նախաձեռնությամբ` իրականացվելու է «կպատռեմ Պուտինի համար» մրցույթը, որի ընթացքում երիտասարդ աղջիկները պետք է պատռեն իրենց հագուստը եւ ի ապացույց` ինտերնետում տեղադրեն այդ պատռման տեսագրությունը: Արդեն …

կարդալ ավելին

Քլինթոնը` Թուրքիայում

16.07.2011

Երեկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երկօրյա այցով ժամանել է Թուրքիա, որտեղ` Ստամբուլում, այսօր մասնակցելու է Լիբիայի հարցով շփման խմբի երկրների արտգործնախարարների 4-րդ ժողովին: Ըստ ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրության, ժողովի օրակարգում ոչ միայն Լիբիայի ղեկավար գնդապետ Մուամար Քադաֆիի վրա ճնշումը սաստկացնելու, այլեւ լիբիացի ապստամբների կազմած Անցումային ազգային խորհրդին ֆինանսական միջոցներով աջակցելու հարցերն են: Ինչպես տեղեկացրել է «Zaman»-ը, …

կարդալ ավելին

Հուլիսի վերջին

15.07.2011

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` SOCAR-ը, եւ թուրքական պետական Botas ընկերությունը հուլիսի վերջերին կվերսկսեն Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազի մատակարարման վերաբերյալ բանակցությունները: Այդ մասին երեկ հայտարարել է SOCAR-ի ղեկավար Ռովնագ Աբդուլաեւը: Նրա խոսքերով, ավելի վաղ բանակցությունների գործընթացը մի փոքր դանդաղել էր, սակայն արդեն հուլիսի վերջերին ակտիվ բանակցությունները եւ հանդիպումները կվերսկսվեն: Աբդուլաեւը նաեւ նշել է, որ SOCAR-ը քննարկում …

կարդալ ավելին

Փողը չի հերիքում

14.07.2011

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ մոտ ապագայում դաշնային գանձարանում կենսաթոշակների վճարման համար պահանջվող գումարները կարող են չբավարարել: Այս մասին նա հայտարարել է CBS News-ին տված հարցազրույցում: Նա հայտարարել է, որ «չի կարող երաշխավորել» 27 մլն մարդու կենսաթոշակի վճարումը: Դրա պատճառը, Օբամայի խոսքով, պետական պարտքի թույլատրելի չափի մեծացման չլուծված հարցն է: «Դեֆոլտի հայտարարման դեպքում …

կարդալ ավելին

Սպառնում է ԵՄ-ին

14.07.2011

«Եթե Կիպրոսի հունական հատվածը ձգձգի կիպրական հիմնախնդրի կարգավորման գործընթացը եւ միակողմանիորեն ստանձնի ԵՄ նախագահությունը, Թուրքիան կսառեցնի Եվրամիության հետ հարաբերությունները»,- Անկարայում Ուկրաինայի ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: «Մենք չենք կարծում, թե նման պայմաններում հնարավոր կլինի Եվրամիության հետ շարունակել հարաբերությունները»,- ասել է նա` նշելով, որ այդ մասին ինքը …

կարդալ ավելին

3-ից մեկը

14.07.2011

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի շուրջ պտտվող սեքսուալ սկանդալների հիմնական հերոսուհին` Քարիմա ալ Մարուգը, ով առավել հայտնի է Ռուբի մականվամբ, հայտարարել է, որ ինքը հղի է: «Դեկտեմբերին ես երեխա կունենամ: Տղա է լինելու, քանի որ այդ մասին է վկայում որովայնիս ձեւը»,- լրագրողների հետ զրույցում ասել է հյուսիսաֆրիկացի պարուհի Ռուբին: Ընդ որում, նա նշել է, թե չի …

կարդալ ավելին

Բնության գրկում

14.07.2011

«Facebook» սոցիալական կայքի հիմնադիր եւ սեփականատեր Մարկ Ցուկերբերգն աշխատանքի հավակնորդների հետ հարցազրույցներն անցկացնելու յուրատեսակ մեթոդ է կիրառում: Գրասենյակի փոխարեն նա հարցազրույցներն անցկացնում է բնության գրկում` ընկերության շտաբ-բնակարանից ոչ հեռու անտառածածկ բլուրների վրա: Նման հարցազրույցներից մեկի ժամանակ, երբ զրուցակիցների առաջ բացվել է ընկերության շենքի տեսարանը, Ցուկերբերգը հավակնորդին ասել է, որ նրա փաստաթղթերն արդեն փոխանցվել են կադրերի …

կարդալ ավելին

Կգնա Բաքու

11.07.2011

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նորընտիր նախագահ Ջեմիլ Չիչեքը պատրաստվում է պաշտոնական այցով մեկնել Բաքու: Այդ մասին երեկ հաղորդել է 1news.az-ը` վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրներին: Ջեմիլ Չիչեքի այցը Ադրբեջան նախատեսվում է օգոստոսին։

կարդալ ավելին

Դիմել է Սահակաշվիլիին

11.07.2011

Վրաստանում լրտեսության մեղադրանքով կալանավորված երեք ֆոտոլրագրողներից Գիորգի Աբդալաձեն, թերթերից մեկի միջոցով դիմելով նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին, հայտարարել է, որ ինքն ու գործընկերները հակաօրինական ոչինչ չեն արել, եւ որ ինքը շարունակելու է հացադուլը: Հիշեցնենք, որ Միխայիլ Սահակաշվիլիի անձնական լուսանկարիչ Իրակլի Գեդենիձեն, Վրաստանի արտգործնախարարության լուսանկարիչ Գիորգի Աբդալաձեն եւ եվրոպական ֆոտոգործակալություններից մեկի ֆոտոթղթակից Զուրաբ Կուրցիկիձեն մեղադրվում են օտարերկրյա հատուկ …

կարդալ ավելին

Հետաքննություն են սկսել

09.07.2011

«Ֆրանսպրես» գործակալությունը` վկայակոչելով իրավապաշտպան մարմիններին, տեղեկացնում է, որ Փարիզի դատախազությունը որոշում է կայացրել Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս-Կանի դեմ նախնական հետաքննություն սկսել ֆրանսիացի լրագրող եւ բանաստեղծուհի Տրիստան Բանոնի հայցի հիման վրա, ով նրան մեղադրում է բռնաբարության փորձի համար: Հետաքննությունը վարելու է ֆրանսիական քրեական հետախուզության հանցագործության դեմ պայքարի բաժինը: 32-ամյա բանաստեղծուհին հավաստիացնում է, որ …

կարդալ ավելին

Հեռախոսային բանակցություններ

09.07.2011

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսային բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղարի հետ: Բանակցությունների ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լիբիայի հարցով կոնտակտային խմբի առաջիկա նիստի մանրամասները: Նիստը կայանալու է հուլիսի 15-ին, Ստամբուլում: Դավութօղլուն Քլինթոնին հրավիրել է մասնակցելու խմբի նիստին: Նա Քլինթոնին տեղեկացրել է Բենղազի կատարած այցի եւ ընդդիմության հետ բանակցությունների մասին:

կարդալ ավելին

Առաջինն ու վերջինը

09.07.2011

Ըստ ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տեղեկությունների, ԱՊՀ տարածքում այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում արձանագրված գնաճի տեմպերով Հայաստանը գտնվում է 5-րդ տեղում` 5 % գնաճով: Իսկ արդյունաբերական արտադրության աճի տեմպերով Հայաստանը երկրորդն է, զիջելով միայն Բելառուսին: Գնաճի ցուցանիշով առաջատարը Բելառուսն է` 25 տոկոս գնաճով: Երկրորդ եւ երրորդ տեղերում են Տաջիկստանն ու Ղրղըզստանը, համապատասխանաբար` …

կարդալ ավելին

Բացելու են արխիվները

09.07.2011

«Հյուրիեթ» օրաթերթի հետ զրույցում Վատիկանի արխիվների պատասխանատու մոնսենյոր Սերջիո Պագանին հայտարարել է, որ Վատիկանը պատրաստվում է բացել իր գաղտնի արխիվները: Նա տեղեկացրել է, որ 8-ից մինչեւ 20-րդ դարի երկրորդ կեսին վերաբերող գաղտնի արխիվները բացվելու են 2012թ. փետրվարին եւ ցուցադրվելու են «Lux in Arcana» ցուցահանդեսում: Ըստ Պագանինի` հրապարակվելիք արխիվներում առկա են փաստաթղթեր Օսմանյան կայսրության կողմից 20-րդ …

կարդալ ավելին

«Ջրի ճամփա»

09.07.2011

Ֆրանսուհի գրող եւ լրագրող Տրիստան Բանոնը հայց է ներկայացրել ընդդեմ Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի` վերջինիս մեղադրելով 8 տարի առաջ իրեն բռնաբարելու փորձի մեջ: Սա ԱՄՀ-ի նախկին ղեկավարի դեմ նմանօրինակ երկրորդ դատական հայցն է: Նյու Յորքի հյուրանոցներից մեկի սպասուհու կողմից ներկայացված հայցը Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարի պաշտոնից Ստրոս-Կանի հրաժարականի պատճառ դարձավ:

կարդալ ավելին

Կարող է ուշ լինել

09.07.2011

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Մուստաֆա Էլիթաշը երեկ հայտարարել է, թե իշխող իսլամիստները երեքշաբթի օրը զգուշացրել են խորհրդարանի աշխատանքները բոյկոտող ընդդիմադիր երկու ուժերի ներկայացուցիչներին` կա՛մ Ժողովրդա-հանրապետական ու «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցություններից ընտրված պատգամավորները պաշտոնական երդում են ընդունում, կա՛մ էլ նրանց լիազորությունները խորհրդարանում կդադարեցվեն: Դիմելով ընդդիմադիրներին, նա հայտարարել է. «Վերջ տվեք դիմադրությանը, …

կարդալ ավելին

Պուտինը ջազ է երգել

09.07.2011

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը երեկ «Ռադիո-7» ռադիոկայանի եթերում ջազ է երգել: Նրա կատարմամբ ջազային «Blueberry Hill» երգը երեկ հնչել է 4 անգամ` յուրաքանչյուր լրատվական հաղորդումից անմիջապես հետո: Երգի նոր տարբերակը ձայնագրվել է DJ Smash-ի մասնակցությամբ: Նշենք, որ «Blueberry Hill»-ը ժամանակին կատարել են նաեւ Լուի Արմսթրոնգը, Էլվիս Փրեսլին, Ադրիանո Չելենտանոն, Էլթըն Ջոնը եւ այլք:

կարդալ ավելին

Հին մոդելով

09.07.2011

Եվրոպական հեռարձակողների միության (EBU) որոշմամբ, Ադրբեջանում Eurovision-2012-ի անցկացման ժամանակ որպես հիմք ընտրվելու է քվեարկության այն մոդելը, որը գործում էր մինչեւ 2010 թվականը, այսինքն հանդիսատեսն իր նախասիրությունները կարող է հայտնել շոուի ավարտից հետո 10 րոպեի ընթացքում, այլ ոչ թե ողջ մրցույթի, ինչպես դա եղավ Դյուսելդորֆում: Հիշեցնենք, որ Eurovision-2012-ը կայանալու է Բաքվում, մայիսի 22-26-ին:

կարդալ ավելին

Գլուխը գողացել են

09.07.2011

Սան Ֆրանցիսկոյի պատկերասրահից գողացել են Պաբլո Պիկասոյի մատիտի նկարը: Ըստ «Associated Press»-ի, հուլիսի 6-ին տեղական ոստիկանությունը տեղեկացել է, որ «Weinstein Gallery» է մտել մոտ 30 տարեկան մի տղամարդ, հանել է նկարը պատից, դուրս եկել, նստել իրեն սպասող տաքսին եւ հեռացել: Առայժմ Ոստիկանությանը չի հաջողվել բռնել հանցագործին: Պատկերասրահի ներկայացուցիչները հայտնել են, որ Պիկասոյի գողացված աշխատանքը` 1965թ. …

կարդալ ավելին

Տարոսը` մերոնց

09.07.2011

Ֆիլիպինների նախագահ Բենինո Աքվինոն հատուկ հրավիրված ասուլիսում հայտնել է, որ վաճառել է իր ավտոմեքենան: Ինչպես հայտնում է «Reuters» գործակալությունը, նա իր «Porsche 911» մակնիշի ավտոմեքենան վաճառել է 104 հազար դոլարով: Սպորտային այս մեքենան մի քանի ամիս շարունակ հանգիստ չէր տալիս երկրի բնակիչներին: Նախագահին չէր փրկում անգամ այն փաստը, որ մեքենայի համար նա սեփական գրպանից էր …

կարդալ ավելին

Նաեւ կվասը

09.07.2011

Ռուսաստանում ալկոհոլային խմիչքների արտադրությունը եւ շրջանառությունը կարգավորելու համար ընդունվել է նոր օրինագիծ, ըստ որի` ցանկացած խմիչք, որը պարունակում է ավելի քան 0,5% սպիրտ, կհամարվի ալկոհոլային: Ռուսական մամուլը նկատում է, որ այդ չափանիշով ալկոհոլային է համարվում նաեւ կվասը: Փաստաթուղթն արդեն ընդունվել է կառավարության կողմից, իսկ Պետդումայում երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ կընդունվի մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջ: Փաստաթուղթը …

կարդալ ավելին