Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսային բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղարի հետ: Բանակցությունների ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լիբիայի հարցով կոնտակտային խմբի առաջիկա նիստի մանրամասները: Նիստը կայանալու է հուլիսի 15-ին, Ստամբուլում:
Դավութօղլուն Քլինթոնին հրավիրել է մասնակցելու խմբի նիստին: Նա Քլինթոնին տեղեկացրել է Բենղազի կատարած այցի եւ ընդդիմության հետ բանակցությունների մասին: