«//////////» ռուսական սոցիալական ցանցում ստեղծվել է «Պուտինի բանակ» խումբը, որի անդամները մտադիր են աջակցել ՌԴ գործող վարչապետին հաջորդ տարի նախագահ դառնալու համար: Խմբի անդամներն արդեն հանդես են եկել իրենց առաջին նախաձեռնությամբ` իրականացվելու է «կպատռեմ Պուտինի համար» մրցույթը, որի ընթացքում երիտասարդ աղջիկները պետք է պատռեն իրենց հագուստը եւ ի ապացույց` ինտերնետում տեղադրեն այդ պատռման տեսագրությունը: Արդեն տարածվել է նաեւ ակցիայի սոցիալական գովազդը, որում կոչ է արվում ցույց տալ սեփական քաջությունն ու «որքան հրաշալի է իրենց նախագահը»: «Պուտինի բանակի» էջում նաեւ հատուկ շեշտվում է, որ այնտեղ գրանցված են միայն առանց բարդույթների աղջիկներ, իսկ իրենց ակցիաները «կթնդան» ողջ Ռուսաստանում: Մրցույթի հաղթողը` «ամենաօրիգինալ պատռողը» ստանալու է iPad: Այս սոցիալական ցանցում արդեն գործում է նաեւ «Պուտինի բանակի» հակառակորդների խումբը, որում դեռ գրանցված է 36 մարդ: