Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` SOCAR-ը, եւ թուրքական պետական Botas ընկերությունը հուլիսի վերջերին կվերսկսեն Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազի մատակարարման վերաբերյալ բանակցությունները: Այդ մասին երեկ հայտարարել է SOCAR-ի ղեկավար Ռովնագ Աբդուլաեւը: Նրա խոսքերով, ավելի վաղ բանակցությունների գործընթացը մի փոքր դանդաղել էր, սակայն արդեն հուլիսի վերջերին ակտիվ բանակցությունները եւ հանդիպումները կվերսկսվեն: Աբդուլաեւը նաեւ նշել է, որ SOCAR-ը քննարկում է Հարավկովկասյան գազատարի ադրբեջանական հատվածի ընդլայնման կամ գազատարի նոր ճյուղի շինարարության հնարավորությունները: