Հետաքննություն են սկսել

09/07/2011

«Ֆրանսպրես» գործակալությունը` վկայակոչելով իրավապաշտպան մարմիններին, տեղեկացնում է, որ Փարիզի դատախազությունը որոշում է կայացրել Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս-Կանի դեմ նախնական հետաքննություն սկսել ֆրանսիացի լրագրող եւ բանաստեղծուհի Տրիստան Բանոնի հայցի հիման վրա, ով նրան մեղադրում է բռնաբարության փորձի համար: Հետաքննությունը վարելու է ֆրանսիական քրեական հետախուզության հանցագործության դեմ պայքարի բաժինը: 32-ամյա բանաստեղծուհին հավաստիացնում է, որ Ստրոս-Կանը փորձել է իրեն բռնաբարել 2003թ., երբ ինքը գնացել էր նրա հետ հարցազրույց անցկացնելու: