Նախօրեին տեղի ունեցած ասուլիսում ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը նկատողություն է արել ադրբեջանցի լրագրողին: Երբ լրագրողը հարցրել է, թե ինչ ակնկալիքներ կան հունիսի 24-ին Կազանում կայանալիք ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից` իր հարցում օգտագործելով «օկուպանտ» եւ «ագրեսոր» բառերը ՀՀ-ի վերաբերյալ, Լուկաշեւիչն ասել է. «Նախեւառաջ կցանկանայի խնդրել մեր կոլեգաներին հետեւել իրենց բառապաշարին: Օգտագործված ձեւակերպումները …
կարդալ ավելինՌուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ վարչապետ Վլադիմիր Պուտինը նոր լուսանկարիչներ ունեն, երկուսն էլ` կանայք: Նրանցից մեկը Եկատերինա Շտուկինան է` ռուսական «Իզվեստիա» թերթի ֆոտոթղթակիցը, մյուսը` Յանա Լապիկովան, ով հայտնի է նրանով, որ երեք տարի առաջ մասնակցել է «Միսս Մոսկվա» գեղեցկության մրցույթին եւ հասել մինչեւ եզրափակիչ փուլ: Եկատերինան դարձել է Մեդվեդեւի անձնական լուսանկարիչը, իսկ Յանան առայժմ փորձաշրջան …
կարդալ ավելինԱՄՆ-ը եւս մեկ տարով երկարաձգել է Բելառուսի իշխանության ներկայացուցիչների նկատմամբ 2006 թվականից կիրառվող պատժամիջոցների ժամկետը: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի գնահատմամբ` Բելառուսում նախագահական ընտրություններից հետո ծավալված իրադարձությունները ժողովրդավարության ճանապարհից շեղում են եղել: Ջորջ Բուշ-կրտսերի նախաձեռնությամբ 2006թ. ամռանից Միացյալ Նահանգների տարածքում սառեցված են Բելառուսի պաշտոնյաների` նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավորությամբ, …
կարդալ ավելինԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսով շնորհավորել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին հունիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության, Օբաման ասել է. «Շնորհավորում եմ Ձեզ պատմական ընտրությունների հաղթանակի կապակցությամբ»: Նա նաեւ հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ առկա դրական հարաբերությունները հետագայում էլ ավելի կզարգանան եւ կամրապնդվեն:
կարդալ ավելինԱնցյալ շաբաթ սկսվեց եւ այս շաբաթ ավարտվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի բազմիցս հետաձգված այցը Վրաստան: Այցելության ծրագիրը հագեցած էր: Գարեգին Բ-ն հանդիպեց Ամենայն Վրաց կաթողիկոս Իլյա Երկրորդի, հարեւան երկրի քաղաքական առաջնորդների հետ, շրջայց կատարեց հայերով խիտ բնակեցված շրջաններում, Թբիլիսիում օծեց Սբ.Էջմիածին հայկական եկեղեցին, մասնակցեց հայկական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը եւ այլն: Իսկ հայ հասարակությանը, …
կարդալ ավելինԹուրքիայում պետք է ազատորեն արտաբերվի «ցեղասպանություն» տերմինը: Այս մասին գերմանական «Frankfurter Allgemeine Sonntagszeitung» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Դատավորների եւ դատախազների միության նախկին նախագահ, Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական ամենամեծ ընդդիմադիր կուսակցության (ԺՀԿ) անդամ Էմինե Ուլքեր Թարհանը, ով 135 ԺՀԿ-ականների հետ միասին` տեղ է զբաղեցնելու Թուրքիայի նոր գումարման խորհրդարանում: Հարցազրույցին նա խոսել է Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի մասին` ընդգծելով, …
կարդալ ավելինՀեղինակավոր «Forbes» հանդեսը հրապարակել է աշխարհի ամենահետախուզվող 10 հանցագործների ցանկը: Ամեն տարի «Forbes»-ի կողմից հրապարակվող այդ ցանկը կազմվում է ԿՀՎ-ի, ՀԴԲ-ի, ԱՄՆ Թմրանյութերի դեմ պայքարի վարչության, ԱՄՆ այլ ուժային կառույցների հետ միասին: Ցանկը գլխավորում է Խոակին «Էլ Չապո» Գուսմանը` մեքսիկական «Սինալոա» թմրակարտելի առաջնորդը: Նրա գլխի համար նշանակված է 5 մլն դոլար գլխագին: Ցանկում հայտնվել է …
կարդալ ավելին«Ռուսաստանը շատ քիչ ժամանակ ունի ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու համար»,- նման հայտարարություն է արել «Յուկօս» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին «Le Figaro», «The Wall Street Journal» եւ «The Frankfurter Allgemeine Zeitung» պարբերականներին տված հարցազրույցում: Ըստ նրա` Ռուսաստանում իրավիճակը հիշեցնում է Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներում տիրող իրավիճակը, եւ երկիրը հնարավորություն ունի կասեցնել զանգվածային հուզումները, եթե …
կարդալ ավելինՀունիսի 25-26-ին Թեհրանում կայանալու է Ահաբեկչության դեմ միջազգային կոնֆերանսը, որին մասնակցելու հրավեր է ստացել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ակնկալվում է, որ կոնֆերանսին կմասնակցեն աշխարհի 60 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ: Բացի այդ, կոնֆերանսում Իրանը հանդես է գալու ահաբեկչության դեմ պայքարի նոր եւ արդյունավետ առաջարկներով: Ալիեւի` Իրան կատարելիք հնարավոր այցը ուշագրավ է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի Հայաստան …
կարդալ ավելինԿարսում ավարտվել է հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող Մարդասիրության հուշարձանի ապամոնտաժումը: Ինչպես տեղեկացրել է թուրքական CNN Turk հեռուստատեսությունը, հուշարձանի 24.5 մետր բարձրությամբ վերջին ֆրագմենտը ապամոնտաժվել է նախօրեին: Ապրիլի 25-ին սկսված աշխատանքների արդյունքում ապամոնտաժվել է հուշարձանի 17 հատված` 800 տոննա ընդհանուր զանգվածով: Հիշեցնենք, որ հուշարձանն ապամոնտաժելու որոշումը Կարսի քաղաքապետարանը կայացրել է այս տարվա փետրվարին: Իսկ այս տարվա հունվարին …
կարդալ ավելինԼիբիայի պետական «Ալ Ջամահիրիա» հեռուստատեսությունը նախօրեին ցուցադրել է մի տեսագրություն, որտեղ Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը շախմատ է խաղում Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆիի հետ: Հանդիպման ժամանակ Կադաֆին ասել է, որ չի պատրաստվում լքել Լիբիան` «չնայած մեծ ճնշմանը»: Այդ մասին ավելի ուշ հայտնել է ինքը` Իլյումժինովը: ՖԻԴԵ-ի նախագահն անցած շաբաթ պաշտոնական այցով ժամանել էր …
կարդալ ավելինԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տիկինը` Միշել Օբաման, կրում է ընդամենը 29 դոլարանոց զգեստ: Այդ մասին պնդում են ամերիկացի լրագրողները, ովքեր լուսանկարել են Միշել Օբամային եւ նրա լուսանկարը տարածել լրատվամիջոցներում: Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, Միշել Օբամայի զգեստը թողել է շոկային ազդեցություն գնի պատճառով: Լրագրողները պարզել են, որ էժանագին հագուստը Միշելը գնել է GAP խանութների ցանցից: Ավելի վաղ …
կարդալ ավելինՌուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրամանագրով Անդրեյ Կելինը նշանակվել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնում: Մեկ այլ հրամանագրով Դ. Մեդվեդեւը զբաղեցրած պաշտոնից ազատել է Անվար Ազիմովին:
կարդալ ավելին«Նարնջագույնների» հեռանալուց հետո Մոսկվայի եւ Կիեւի միջեւ հարաբերությունների ջերմացումը, ինչպես պարզվեց, ժամանակավոր էր: Ռուսաստանի հաշվարկները, թե ամեն ինչ կկարգավորվի, եթե Ուկրաինայի նախագահը լինի ոչ թե ակնհայտ արեւմտամետ Վիկտոր Յուշչենկոն, այլ ավանդաբար ռուսամետ Դոնբասի շրջանից Վիկտոր Յանուկովիչը, մի փոքր սխալ ստացվեցին: Բավականին արագ պարզ դարձավ, որ Ուկրաինայի նոր նախագահն առաջնորդվելու է ամենից առաջ Ուկրաինայի ազգային շահերով, …
կարդալ ավելինԲրիտանական «The Economist» պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Թուրքիայի ներքաղաքական զարգացումների, այդ թվում` հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Հոդվածում եւ գովեստի, եւ քննադատական խոսքեր են հնչում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի եւ նրա գլխավորած «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության հասցեին: Մասնավորապես նշվում է, որ 2002թ. ի վեր, երբ իշխանության եկավ Էրդողանի իսլամական կուսակցությունը, Թուրքիայի …
կարդալ ավելինՆԱՏՕ-ն հայտարարել է, թե իր հատուկ նշանակության ուժերը ձերբակալել են «Ալ-Ղաիդայի» նախկին առաջնորդ Ուսամա Բեն Լադենի մերձավորներից մեկին, ով գործում էր Աֆղանստանի հյուսիսում: ՆԱՏՕ-ն, սակայն, չի հրապարակել ձերբակալվածի անունը: Բեն Լադենը սպանվել է այս տարվա մայիսի 2-ին` Պակիստանում ամերիկյան հատուկ նշանակության ջոկատի գործողության արդյունքում:
կարդալ ավելինՌուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրով մեկ ճանապարհորդելիս իրեն կարեւոր անձ չի զգում: «Ավելի շուտ ես ինձ «լծկան ձի» եմ զգում, քան ինչ-որ «կարեւոր անձ», եւ հատկապես երկրով մեկ այցերի ժամանակ, որտեղ կենտրոնանում եմ խորհրդակցությունների, նիստերի, համաժողովների ընթացքում կոնկրետ խնդիրների, ինչպես նաեւ հանդիպումների ժամանակ մարդկանց ուղղած հարցերի, նրանց անձնական խնդիրների ու խնդրանքների ուղղությամբ»,- …
կարդալ ավելինՀինգշաբթի օրն Աբխազիան հրաժեշտ էր տալիս հանրապետության երկրորդ նախագահ Սերգեյ Բագապշին: Նրա մահն անսպասելի էր: Բագապշը բոլորովին նման չէր առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդու: Սակայն պարզվեց, որ դա այդպես չէ: Մոսկովյան կլինիկաներից մեկում անցկացված թոքի վիրահատությունն, ըստ բժիշկների, հաջող էր անցել: Աբխազիայի առաջնորդը դեռ հիվանդանոցում շփվել էր լրագրողների հետ եւ ասել, որ շուտով կվերադառնա աշխատանքի: …
կարդալ ավելինԲելառուսի կառավարությունը եւ Ազգային բանկը դիմել են Արժույթի միջազգային հիմնադրամին` կայունացնող վարկ տրամադրելու խնդրանքով։ Այս մասին ասվում է կառավարության պաշտոնական մամուլի հաղորդագրության մեջ: Թե կոնկրետ որքան գումար է խնդրել պաշտոնական Մինսկը ԱՄՀ-ից, առայժմ չի հաղորդվում: 2009-2010թթ. ԱՄՀ-ն արդեն Բելառուսին տրամադրել էր վարկ 3,5 մլրդ դոլարի չափով: Ընդ որում, այդ ժամանակ ԱՄՀ-ն դժգոհ էր Բելառուսի վարած …
կարդալ ավելինՎերջերս լուծարված շինարարական Mirax Group կորպորացիայի հիմնադիր Սերգեյ Պոլոնսկին կերել է իր փողկապի մի մասը: Ինչպես գրել է «Դելովոյ Պետերբուրգ» պարբերականը` դեպքը տեղի է ունեցել մայիսի 31-ի երեկոյան` գրող Սերգեյ Մինաեւի ինտերնետ (օնլայն) հեռուստահաղորդման ուղիղ եթերում: Պոլոնսկին կուլ է տվել հեռուստահաղորդավարի առաջարկած փողկապի կտորը, ապա վրայից հանքային ջուր խմել: Այդ կադրերը տեղադրվել են YouTube-ի կայքում: …
կարդալ ավելին