Եվս մեկ տարով

15/06/2011

ԱՄՆ-ը եւս մեկ տարով երկարաձգել է Բելառուսի իշխանության ներկայացուցիչների նկատմամբ 2006 թվականից կիրառվող պատժամիջոցների ժամկետը: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի գնահատմամբ` Բելառուսում նախագահական ընտրություններից հետո ծավալված իրադարձությունները ժողովրդավարության ճանապարհից շեղում են եղել: Ջորջ Բուշ-կրտսերի նախաձեռնությամբ 2006թ. ամռանից Միացյալ Նահանգների տարածքում սառեցված են Բելառուսի պաշտոնյաների` նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավորությամբ, ունեցվածքը եւ հաշվեհամարները: