Կարսում ավարտվել է հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող Մարդասիրության հուշարձանի ապամոնտաժումը: Ինչպես տեղեկացրել է թուրքական CNN Turk հեռուստատեսությունը, հուշարձանի 24.5 մետր բարձրությամբ վերջին ֆրագմենտը ապամոնտաժվել է նախօրեին:
Ապրիլի 25-ին սկսված աշխատանքների արդյունքում ապամոնտաժվել է հուշարձանի 17 հատված` 800 տոննա ընդհանուր զանգվածով: Հիշեցնենք, որ հուշարձանն ապամոնտաժելու որոշումը Կարսի քաղաքապետարանը կայացրել է այս տարվա փետրվարին: Իսկ այս տարվա հունվարին Կարս կատարած այցելության ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե այդ արձանը «հրեշավոր» է, եւ քաղաքային իշխանություններից պահանջել էր քանդել այն: