Լիբիայի պետական «Ալ Ջամահիրիա» հեռուստատեսությունը նախօրեին ցուցադրել է մի տեսագրություն, որտեղ Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը շախմատ է խաղում Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆիի հետ: Հանդիպման ժամանակ Կադաֆին ասել է, որ չի պատրաստվում լքել Լիբիան` «չնայած մեծ ճնշմանը»: Այդ մասին ավելի ուշ հայտնել է ինքը` Իլյումժինովը: ՖԻԴԵ-ի նախագահն անցած շաբաթ պաշտոնական այցով ժամանել էր Լիբիա` քննարկելու երկրում շախմատի զարգացման հեռանկարները: Իլյումժինովը շախմատ էր խաղացել Լիբիայի առաջնորդի եւ նրա որդու հետ, որը ղեկավարում է երկրի Ազգային օլիմպիական կոմիտեն: