աշխարհ

Պտտահողմ` Օբամայի հայրենիքում

05.05.2011

ԱՄՆ-ին պատկանող Հավայան կղզիների ափերին արձանագրվել է երկու պտտահողմ: Այդ հետաքրքիր բնության երեւույթը առաջանում է ջրի մակերեսին սառը եւ տաք օդային զանգվածների բախման հետեւանքով, սառը քամին փոխազդում է դեպի վեր բարձրացող տաք օդի հետ: Այս մասին հաղորդել է NEWSru.com-ը` վկայակոչելով «Daily Telegraph»-ը: Ջրի սյունը մառախուղի հետ ձգվում է ջրի մակերեսից մինչեւ ամպեր: Ջրի բարձրությունը կարող …

կարդալ ավելին

Ո՞վ է Լուկաշենկոն

05.05.2011

Իտալիայի պաշտպանության նախարար Ինյացիո Լա Ռուսսան հեռուստատեսության ծրագրերից մեկում չէր կարողացել հիշել, թե ով է Ալեքսանդր Լուկաշենկոն: Այս մասին հաղորդել է «Ռիա Նովոստին»` վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին: «Ballaro» ծրագրում Լա Ռուսսայի զրուցակիցը` Իտալիայի կենտրոնամետ ուժերի ղեկավար, Պատգամավորների պալատի նախկին ղեկավար Պիեռ Ֆերդինանդոն Կազինին քննադատել է վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին` «անձնական դիվանագիտություն» վարելու մեջ: Կազինիի խոսքով, վարչապետը շփվում …

կարդալ ավելին

Էս էլ ու պըրծ

05.05.2011

Տոկիոյի էլեկտրահաղորդակցության համալսարանի գիտնականները հեղափոխական սարք են ստեղծել, որն ունակ է մեծ հեռավորությունից փոխանցել համբույրը: Հետազոտողների խոսքով, այդ սարքը մեծ հեղինակություն ձեռք կբերի սոցիալական ցանցի օգտագործողների մոտ: Սարքը միացվում է համակարգչին: Միմյանցից հեռու գտնվող օգտագործողները բերանն են դնում հատուկ պլաստիկե ծայրակալը եւ սկսում այն «համբուրել», լեզվով այն պտտելով ժամացույցի լսաքի ուղղությամբ, կամ` հակառակը: Դա գործի …

կարդալ ավելին

Թաղել են ծովո՞ւմ

03.05.2011

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մայիսի 1-ին հայտարարել է, որ «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա Բեն Լադենը սպանվել է Պակիստանում իրականացված օպերացիայի արդյունքում, եւ նրա մարմինը գտնվում է ամերիկյան հատուկ ծառայությունների մոտ: Ավելի ուշ հայտարարվեց, որ Բեն Լադենին թաղել են ծովում: Ըստ BBC-ի` ամերիկյան իշխանությունները որոշել են հուղարկավորությունը կատարել մահմեդական ավանդույթներով` մահից հետո 24 ժամվա ընթացքում: …

կարդալ ավելին

Ուժեղացրել են

03.05.2011

«Բեն Լադենի ոչնչացումը մեծ հաղթանակ է ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ բոլոր երկրների համար, որոնք խաղաղություն եւ կայունություն են ցանկանում: Մենք շատ ուրախ ենք այդ նորությամբ: Քանի որ Բեն Լադենը չարաշահում էր աշխարհի խոշորագույն կրոններից մեկի` Իսլամի անունը եւ միջկրոնական ատելություն էր սերմանում»: Այդ մասին, ըստ APA-ի` հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան: Դեսպանը նշել …

կարդալ ավելին

Ստամբուլում մայիսմեկյան բախումներ չեղան

03.05.2011

Եթե ամբողջ աշխարհում աշխատավորների միջազգային օր համարվող Մայիսի 1-ը տոնվում է գոնե առանց վախերի ու բողոքի ցույցի մեծ ալիքների, ապա Թուրքիայի բնակչության մոտ տոնը սովորաբար ուղեկցվում է միջադեպերով: Մինչ Ստամբուլ գալը 5 հայ լրագրողներին նախապես զգուշացրել էին այս մասին` ասելով, որ այդ օրը կրակոցներ են լինում, սպանություններ եւ վիրավորներ, եւ խորհուրդ էին տվել մեզ մայիսի …

կարդալ ավելին

Բեն Լադենը սպանված է

03.05.2011

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախօրեին հայտարարել է, որ «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա Բեն Լադենը սպանվել է Պակիստանում իրականացված օպերացիայի արդյունքում, եւ նրա մարմինը գտնվում է ամերիկյան հատուկ ծառայությունների մոտ: «Բեն Լադենի մահը «Ալ-Ղաիդային» պարտության մատնելու ճանապարհին մինչ այժմ մեր ունեցած խոշորագույն ձեռքբերումն է,- ամերիկյան հեռուստատեսության ուղիղ եթերում ասել է Օբաման,- Կասկած չկա, որ «Ալ-Ղաիդան» …

կարդալ ավելին

Հեռախոսով

29.04.2011

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը զանգահարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին: Այդ մասին տեղեկացրել է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուրներ` լրատվամիջոցը նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Քլինթոնն ու Դավութօղլուն մտքեր են փոխանակել Պաղեստինում մեկնարկած ներքաղաքական հաշտեցման գործընթացի շուրջ: Նշելով, որ Թուրքիան աջակցում է այդ գործընթացին` Դավութօղլուն ընդգծել է, որ այն չպետք է խոչընդոտվի: Կողմերը …

կարդալ ավելին

Ռուսները մտահոգված են

29.04.2011

Ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ն երեկ անդրադարձել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Թինա Քեյդենաուի այս օրերին Հարավային Կովկաս կատարած այցերին: Հիշեցնենք, որ նա Վրաստան եւ Ադրբեջան կատարած այցերից հետո նախօրեին ժամանել էր Երեւան: «Նեզավիսիմայա գազետա»-ն շեշտում է, որ Հարավային Կովկասի երեք երկրներում էլ Քեյդենաուի ծրագրում են ընդգրկվել իշխանության ներկայացուցիչների, ազդեցիկ ընդդիմադիր գործիչների ու ազդեցիկ …

կարդալ ավելին

Սահակաշվիլին` Ալիեւի դե՞մ

29.04.2011

«Էդուարդ Շեւարդնաձեի գահընկեցությունից անմիջապես հետո Վրաստանի ներկայիս ղեկավարությունն իրեն հռչակեց հեղափոխությունների տարածող: Այն ժամանակ Սահակաշվիլին իր ընկեր Վիկտոր Յուշչենկոյի հետ դարձավ յուրատեսակ «ժողովրդավարական երկրների միության» կազմակերպիչներից մեկը»,- վրացական «Georgia times» կայքին տված հարցազրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ, պատգամավոր Սերգեյ Մարկովը` մեկնաբանելով մեկ այլ ռուս քաղաքագետ, Ռուսաստանի իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալի այն հայտարարությունը, թե Վրաստանը …

կարդալ ավելին

Քինգը վերադառնում է

29.04.2011

Ամերիկացի հաղորդավար Լարի Քինգը կվերադառնա CNN հեռուստաընկերություն` հատուկ ծրագրով` «Աներեւակայելին. Ալցհայմերի հիվանդության համաճարակը» («Unthinkable: The Alzheimer’s Epidemic»), որը նվիրված կլինի այս անբուժելի հիվանդությանը: Հաղորդումը կհեռարձակվի մայիսի 1-ին: Ինչպես հայտնում է Associated Press-ը, Լարի Քինգի հետ մեկտեղ` հաղորդմանը կմասնակցի նաեւ ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի 52-ամյա որդին: Քինգը եւ Ռեյգանը կգնան Լաս Վեգասի` Ալցհայմերի հիվանդության գծով …

կարդալ ավելին

Պենտագոնի պատասխանը Պուտինին

28.04.2011

Վաշինգտոնն ու Լոնդոնը պատասխանել են ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի դժգոհ ելույթին, որտեղ նա պաշտպանում էր Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆիին: Նախօրեին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Լիամ Ֆոքսը եւ Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը համատեղ ասուլիսում ասել են, որ անձամբ Կադաֆին չի հանդիսանում ՆԱՏՕ-ի օդային հարվածների նշանակետ. Գեյթսը նշել է, որ հրամանատարական կետերն ու կառավարման կենտրոններն են դիտարկվում …

կարդալ ավելին

Գոհ կլինեք

28.04.2011

Ըստ «Ինտերֆաքսի»` Ռուս-շվեդական բանակցություններին հետեւած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին հարց է տրվել` արդյո՞ք նա կմասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին, թե՞ ոչ, կամ արդյո՞ք չի բացառում, որ թեկնածություն կառաջադրի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Ի պատասխան, Վ. Պուտինն ասել է. «Ինչ վերաբերում է նախընտրական արշավին, առայժմ այդ մասին վաղ է խոսել, ժամանակը կգա, եւ …

կարդալ ավելին

Խուզարկել են

28.04.2011

Երեկ Ադրբեջանի ընդդիմադիր ամենամեծ կուսակցության` «Մուսաֆաթի» գրասենյակում խուզարկություն է իրականացվել: Իրավապաշտպանների վկայությամբ` մի քանի ժամ շարունակ ոստիկանները փաստաթղթեր են փնտրել: Ադրբեջանի դատախազության ներկայացուցիչը հայտարարել է, թե խուզարկությունը կապված է չարտոնված հակակառավարական ցույցի ժամանակ կատարված վանդալիզմի հետ:

կարդալ ավելին

Ծովից ծով Թուրքիա

28.04.2011

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երեկ հայտնել է երկար ժամանակ սպասված իր ծրագրի մասին: Նա իր նախագիծն անվանել է «Ստամբուլի ջրանցք»` նշելով, որ Ստամբուլը կլինի աշխարհում միակ քաղաքը, որի միջով կանցնի 2 ծով: «Ստամբուլի եվրոպական մասի արեւմտյան հատվածում Սեւ ծովի եւ Մարմարա ծովի միջեւ 45-50 կմ երկարությամբ ջրանցք ենք կառուցելու: Ջրանցքի լայնությունը կազմելու է մոտ …

կարդալ ավելին

Միջնորդ Հարավային Կովկասի համար

28.04.2011

Բարդ տարածաշրջանում, որտեղ սուբյեկտների միջեւ հարաբերությունները բարդ են, խճճված կամ էլ ընդհանրապես հարաբերություններ չկան, կհայտնվի եւս մեկ միջնորդ: Նա ձեռնամուխ է լինելու քանդելու հակասությունների այս թնջուկը, վերացնելու փոխադարձ ատելությունը, սերմանելու բարեկամություն եւ սեր: Եվ ամեն ինչ աստիճանաբար իր տեղը կընկնի: Միջնորդը սկսելու է գործել հաջորդ շաբաթվանից: Նա կժամանի նախ` Վրաստան, ապա` Ադրբեջան, իսկ հետո` նաեւ …

կարդալ ավելին

Գեյթսի փոխարեն` ԿՀՎ-ի պետը

28.04.2011

Ռոբերտ Գեյթսի փոխարեն ԱՄՆ պաշտպանության նոր նախարար կնշանակվի Կենտրոնական հետախուզական վարչության այժմյան ղեկավար Լեոն Պանետան: Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը: Իսկ Կենտրոնական հետախուզական վարչությունը կղեկավարի Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար գեներալ Դեյվիդ Պետրեուսը: «Associated press» գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի անանուն աշխատակիցներին, հայտնել է, որ կադրային այդ փոփոխությունների մասին Օբաման կհայտարարի …

կարդալ ավելին

Հզորացում է ակնկալում

28.04.2011

ԱՄՆ տնտեսությունը ոչ միայն վերականգնվում է, այլեւ ավելի է հզորանում` յուրացնելով ֆինանսական հերթական ցնցման դասերը: Նախօրեին նման հայտարարություն է արել ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները: Ըստ նրա` ներկայում ԱՄՆ տնտեսությունը երեք հիմնական առաջադրանք ունի` վերականգնում, ֆինանսական բարեփոխումների անցկացում եւ բյուջետային խնդիրների լուծում: Գայթների կարծիքով` ԱՄՆ տնտեսության աճին, առաջին հերթին, խոչընդոտում են գործազրկության բարձր մակարդակը եւ …

կարդալ ավելին

Հատուկ նիստ` Սիրիայի հարցով

28.04.2011

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը ուրբաթ օրը հատուկ նիստ է անցկացնելու, որտեղ քննարկելու է Սիրիայի բարդացող իրավիճակը: «Reuters» գործակալության փոխանցմամբ` նիստ գումարելու ԱՄՆ առաջարկին արձագանքել են կազմակերպության 16 անդամներ: Նիստ գումարելու համար բավարար է կազմակերպության անդամների մեկ երրորդի համաձայնությունը: Արաբական երկրներից ոչ ոք չի արձագանքել այդ առաջարկին: Սիրիայում արդեն մեկ ամսից ավելի շարունակվող ժողովրդական հուզումների ընթացքում, …

կարդալ ավելին

Մեծ կրճատումներ` «Nokia»-ում

28.04.2011

Բջջային հեռախոսների շուկայի առաջատարներից մեկը` ֆիննական «Nokia» ընկերությունը հայտարարել է, որ ընկերության ծախսերը կրճատելու համար աշխատանքից հեռացնում է մոտ 4000 աշխատակցի: Բացի այդ, եւս 3000 աշխատակից կտեղափոխվեն «Accenture» ընկերություն, որտեղ կզբաղվեն «Symbian» օպերացիոն համակարգի մշակման աշխատանքներով, որով աշխատում են «Nokia»-ի սմարթֆոնները: «Reuters»-ի հաղորդմամբ` ընկերությունում կարծում են, որ այս քայլով հնարավոր կլինի տնտեսել մոտ 1.5 մլրդ …

կարդալ ավելին