աշխարհ

Երաշխիքներ է ակնկալում

25.04.2011

Ռուսաստանը պահանջում է Վրաստանի ղեկավարությունից երաշխիքներ, որ այդ երկիրը ուժ չի կիրառի Հարավային Օսիայի եւ Աբխազիայի դեմ, եւ Մոսկվան պնդում է, որպեսզի այդ հարցը առաջնահերթության կարգով քննարկվի Ժնեւում ընթացող միջազգային բանակցություններում: Երեկ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Ցխինվալ կատարած այցի ընթացքում: Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիի հետ հանդիպմանը Լավրովը նաեւ …

կարդալ ավելին

Փախուստ բանտից

25.04.2011

Շուրջ 500 բանտարկյալներ, որոնցից շատերը կասկածվում են թալիբ գրոհային լինելու մեջ, փախել են Աֆղանստանի հարավում գտնվող բանտից: Կանդահարում գտնվող բանտի պետն ասում է, որ կալանավորները փախել են կիրակի գիշերը` ստորգետնյա թունելով: Սա երկրորդ զանգվածային փախուստն է Կանդահարի բանտից: 2008 թվականին այնտեղից փախել էր 1000 բանտարկյալ, երբ թալիբները պայթեցրել էին բանտի դարպասները:

կարդալ ավելին

Իրանը հարձակման է ենթարկվել

25.04.2011

Իրանի համակարգչային համակարգերում նոր վիրուս է հայտնաբերվել. այն ստացել է «Stars» անվանումը: Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը` վկայակոչելով Իրանի քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Ղոլամրեզա Ջալալիին: Նա տեղեկացրել է, որ չնայած այն հանգամանքին, որ այդ ծրագիրը հանգամանորեն քողարկված է եղել, այդուհանդերձ, իրենց հաջողվել է այն հայտնաբերել: Իրանցի պաշտոնյան նաեւ ասել է, որ այդ վիրուսն ուսումնասիրող …

կարդալ ավելին

Թուրքիայի ԱԳՆ-ի կոչը

22.04.2011

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Սելչուք Ունալը արձագանքելով Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի` Թուրքիայում մամուլի ազատության հետ կապված հայտարարություններին, նրան կոչ է արել մնալ դիվանագիտական կոնվենցիաների շրջանակներում: Նշենք, որ Անկարայում ԱՄՆ դեսպանը վերջին շրջանում Թուրքիայում լրագրողների զանգվածային ձերբակալությունների հետ կապված նշել էր, թե դա ոչ դիետա է, ոչ էլ թթու կաղամբ, եւ պետք է ուշադրությամբ հետեւել ամենին:

կարդալ ավելին

Կրեմլյան կահույքը վաճառելու են աճուրդով

22.04.2011

ՌԴ նախագահի գործերի կառավարչությունը նախատեսում է Մոսկվայի Կրեմլի 14-րդ մասնաշենքում վերանորոգման աշխատանքների կապակցությամբ աճուրդի դնել Կրեմլի կահույքի մի մասը: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Վիկտոր Խրեկովը` տեղեկացնելով, որ Կրեմլի կահույքը գտնվում է լավ վիճակում: Ըստ Խրեկովի` վաճառքից ստացված գումարը փոխանցվելու է պետբյուջե:

կարդալ ավելին

Միջադեպ Փարիզի կենտրոնում

22.04.2011

Փարիզի կենտրոնում ապրիլի 22-ի գիշերը հրաձգություն է տեղի ունեցել: Արդյունքում երկու մարդ զոհվել է, եւս մեկը` ծանր վիրավորվել: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայից, երկու անհայտ անձինք ներխուժել են սրճարան եւ Կալաշնիկովի ինքնաձիգներից կրակ բացել, ինչից հետո թաքնվել են անհայտ ուղղությամբ: Երկու մարդ զոհվել է տեղում, մյուսին տեղափոխել են հիվանդանոց: Նախաքննության տվյալներով, միջադեպը թմրանյութերի …

կարդալ ավելին

Շվարցենեգերը` ԵՄ նախագա՞հ

21.04.2011

«Newsweek» ամսագրի փոխանցմամբ` հոլիվուդյան դերասան, Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը կարող է դառնալ Եվրամիության նախագահ: Ամսագրի տվյալներով, թեպետ Շվարցենեգերը դեռեւս չի որոշել, թե ինչով է զբաղվելու նահանգապետի պաշտոնը լքելուց հետո, սակայն նրա խորհրդականները նրան առաջարկել են վերադառնալ Եվրոպա եւ պայքարել ԵՄ նախագահի պաշտոնի համար: Նրա խորհրդական Թերրի Թամինենն ասել է, որ եվրոպական երկրները մեծ դժվարություն կունենան …

կարդալ ավելին

Նաեւ ԱՄՀ-ո՞ւմ

21.04.2011

Թուրքիայի նախկին պետնախարար Քեմալ Դերվիշի անունը հայտնվել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավարի պաշտոնի հավանական թեկնածուների շարքում: «Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններին ԱՄՀ ներկայիս ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի մասնակցության դեպքում նրա պաշտոնը թափուր է մնալու: Արդեն սկսվել են քննարկումները` ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնի թեկնածուների անվան շուրջ: Հավանական թեկնածուների շարքում են հայտնվել Իտալիայի Կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին, Ֆրանսիայի …

կարդալ ավելին

Նախագահական վտանգավոր ընտրություններ

21.04.2011

Անցած շաբաթ կարծես թե վերջնականապես պարզ դարձավ Ռուսաստանում նախագահական ընտրությունների հետ կապված իրավիճակը: Տեղի ունեցավ այն, ինչ ենթադրում էին քաղաքական գործիչների ու քաղաքագետների մեծ մասը, սակայն գերադասում էին այդ մասին բարձրաձայն չխոսել, այլ սպասել, մինչեւ ամեն ինչ առավել ակնհայտ դառնա: Ե՛վ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, եւ՛ վարչապետ Վլադիմիր Պուտինը գրեթե միաժամանակ հայտարարեցին, որ չեն բացառում իրենց …

կարդալ ավելին

Հերթով էին գնում զուգարան

21.04.2011

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին վրդովվել է, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը երեկ Պետդումայում ելույթ է ունեցել առանց ճաշի ընդմիջման: Նա հայտարարել է, թե վարչապետը խախտել է «բոլորի մարսողական համակարգը»: «Նստած են 500 մարդ եւ հերթով զուգարան են գնում»,- ասել է Ժիրինովսկին: Հիշեցնենք, որ երեկ Վ. Պուտինը հաշվետվություն է ներկայացրել Պետդումայում: Նրա ելույթը տեւել …

կարդալ ավելին

Փորձաքննության է ենթարկվելու

21.04.2011

«Ֆուկուսիմա 1»-ի վթարից հետո մշակվել է նախագիծ, որով ԵՄ երկրներին առաջարկվում է ատոմակայանների անվտանգության լուրջ փորձաքննություն իրականացնել: Այս մասին երեկվա ասուլիսում ասել է ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը: Նրա խոսքով` Հայաստանի ատոմակայանը եւս անվտանգության լուրջ վերլուծության է ենթարկվելու: «Մենք եւս հակված ենք խորը վերլուծություն կատարել, կարեւորելով հատկապես մեր տարածաշրջանի …

կարդալ ավելին

Գողացել են

21.04.2011

«Կոմսոմոլսկայա պրավդա» օրաթերթի փոխանցմամբ, Մոսկվայի Յուժնոյե Չերտանովո շրջանում «իսկական դիվային պատմություն է տեղի ունեցել»: Ռուսաստանի Աստվածաշնչի միության վարորդը հրատարակությունից պահեստ է փոխադրել Աստվածաշնչի 3888 օրինակ: Ճանապարհին վարորդը որոշել է մի պահ կանգ առնել եւ այցելել ազգականներին: Կես ժամ անց նա դուրս է եկել բակ եւ տեսել, որ մեքենան` հսկայական «ԿամԱԶ»-ը, անհետացել է: Շփոթված վարորդը դեպքի …

կարդալ ավելին

Տասը տարիների ընթացքում աբորտների թիվը չի նվազել

21.04.2011

Թեեւ Համաշխարհային առողջապահության կազմակերպության (ՀԱԿ) հրապարակած զեկույցի համաձայն` ԱՄՆ-ում ամենաշատ տարածված հիվանդությունը համարվում է դեպրեսիան, այդուհանդերձ, տեղի մասնագետները մեզ հետ զրույցում միանգամայն այլ տվյալներ ներկայացրեցին: ԱՄՆ Այովա նահանգի Մարդու իրավունքների վարչության գործադիր պաշտոնյա Ռեյչել Սքոթը մեզ հետ զրույցում նշեց, որ վիճակագրական տվյալների համաձայն` ԱՄՆ-ում ամենաշատը տարածված են սրտանոթային հիվանդությունները, ինչպես նաեւ` գիրությունը: Մասնագետներից ոմանք որպես …

կարդալ ավելին

Միջադեպ Առաջին տիկնոջը տեղափոխող օդանավի հետ

21.04.2011

ԱՄՆ Առաջին տիկին Միշել Օբամային տեղափոխող «Boeing-737» օդանավի անձնակազմը հազիվ է խուսափել բանակի ինքնաթիռի հետ բախումից եւ միայն երկրորդ փորձից է կարողացել վայրէջք կատարել: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 19-ի գիշերը` ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի «Էնդրյուս» ավիաբազայի շրջանում: Միշել Օբաման Վաշինգտոն էր վերադառնում Նյու Յորքից:

կարդալ ավելին

ԱՄՆ-ն է ֆինանսավորում Սիրիայի ընդդիմությանը

18.04.2011

«Wikileaks»-ի գաղտնազերծված հերթական փաստաթղթերի համաձայն` Սիրիայի ընդդիմությանը ֆինանսավորում է ԱՄՆ-ը: Ըստ «Wikileaks»-ի` 2006-ից Վաշինգտոնը մոտ 6 մլն դոլար է հատկացրել արբանյակային «Barada TV»-ի համար, որ ստեղծվել է սիրիական ընդդիմության կողմից եւ գտնվում է Լոնդոնում: ԱՄՆ Պետքարտուղարության դիվանագիտական նամակագրությունը հրապարակել է «Washington Post» թերթը: Պետքարտուղարությունը հրաժարվել է մեկնաբանություններից: Իսկ Սիրիայի բնակչությունը պահանջում է անհապաղ քաղաքական բարեփոխումներ …

կարդալ ավելին

Մուբարաքին կարող է մահապատժի ենթարկեն

16.04.2011

Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին կարող է սպառնալ մահապատիժ, եթե նրա դեմ մեղադրանքները հաստատվեն: Այս մասին երեկ հայտարարել է Կահիրեի վերաքննիչ դատարանի ղեկավար Զաքարիա Շալաշը: Նա նշել է, որ նախկին նախագահի համար նպաստավոր հանգամանքների դասավորման դեպքում նրան կսպառնա նվազագույնը երեք տարվա ազատազրկում` ֆինանսական խարդախությունների մեղադրանքով: Ըստ նրա` Մուբարաքի որոշ գործերի քննության համար կպահանջվի առնվազն մեկ տարի, …

կարդալ ավելին

«Փոթորիկ անապատում». պատմությունը շարունակվում է

16.04.2011

Արաբական աշխարհում սկսված հակակառավարական շարժումների ալիքը մարտի կեսերից տարածվեց նաեւ Սիրիայում: Ցուցարարների եւ իշխանությունների միջեւ բախումների հետեւանքով զոհվել է հարյուրից ավելի մարդ: Արաբական երկրներում, մասնավորապես` Սիրիայում, տեղի ունեցող իրադարձությունները հայերիս հետաքրքիր են նաեւ այն հիմնավորմամբ, որ Մերձավոր Արեւելքում ունենք հայկական մեծ գաղթօջախներ: Կոնկրետ Սիրիայում բնակվում է շուրջ 80.000 հայ: Իմ զրուցակիցներն են արաբագետներ Արաքս Փաշայանը …

կարդալ ավելին

Կաղամբի թթու չէ

14.04.2011

Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն նախաճաշի սեղանի շուրջ հանդիպել է դիվանագիտական թղթակիցների միության անդամների հետ: «Hurriyet»-ի փոխանցմամբ` դեսպանը նշել է, որ սիրում է թուրքական խոհանոցը` ընդգծելով, որ իր ամենասիրած ճաշատեսակը «իմամ բայըլդըն» է։ Երբ մատուցողը բերել է այդ ճաշատեսակը, նա թուրքերենով ասել է. «Այս ճաշատեսակի համար ուշքս գնում է: Թուրքիան բադրիջանների երկիր է: Բադրիջանի …

կարդալ ավելին

Մինսկին ներքաշում են ահաբեկչական պատերազմի մեջ

14.04.2011

Մինսկի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունն արդեն խլել է 12 մարդու կյանք: Եվ հնարավոր է` սա դեռ սկիզբն է: 150 հոսպիտալացվածներից ամենաքիչը 40-ի վիճակը չափազանց ծանր է: Տուժածների թվում կան նաեւ օտարերկրացիներ` ռուսներ, չինացիներ, հայեր, ուկրաինացիներ, ադրբեջանցիներ… Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որ պայթյունից անմիջապես հետո ժամանեց ողբերգության վայր, խիստ լակոնիկ կերպով արտահայտվեց: «Մեզ շատ լուրջ …

կարդալ ավելին

Մուբարաքը ձերբակալվել է

14.04.2011

Եգիպտոսի իշխանությունները երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին կալանքի տակ են վերցրել: Այս մասին հայտնում է «Ֆրանսպրես» գործակալությունը` վկայակոչելով Եգիպտոսի դատախազությանը: Մուբարաքն առաջիկա 15 օրը կալանքի տակ կանցկացնի Շարմ ալ Շեյխի միջազգային հիվանդանոցի հիվանդասենյակում: Բժիշկները, Մուբարաքի առողջական վիճակից ելնելով, արգելել են նրան տեղափոխել Կահիրեի բանտ: Նախօրեին երեկոյան Հոսնի Մուբարաքը Շարմ ալ Շեյխի միջազգային հիվանդանոց էր տեղափոխվել …

կարդալ ավելին