Փարիզի կենտրոնում ապրիլի 22-ի գիշերը հրաձգություն է տեղի ունեցել: Արդյունքում երկու մարդ զոհվել է, եւս մեկը` ծանր վիրավորվել: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայից, երկու անհայտ անձինք ներխուժել են սրճարան եւ Կալաշնիկովի ինքնաձիգներից կրակ բացել, ինչից հետո թաքնվել են անհայտ ուղղությամբ: Երկու մարդ զոհվել է տեղում, մյուսին տեղափոխել են հիվանդանոց:
Նախաքննության տվյալներով, միջադեպը թմրանյութերի վաճառքով զբաղվողների վիճաբանության արդյունք է: