աշխարհ

ԱՄՆ-ը մտահոգված է

19.03.2011

BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ` ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում նշվել է, որ Վրաստանն իր աշխարհագրական դիրքից ելնելով դառնում է թմրադեղերի տարանցիկ ուղու մի մաս: Զեկույցի համաձայն, թմրադեղերի տեղափոխման հիմնական ուղիներից մեկը գնում է Աֆղանստան-Իրան-Ադրբեջան-Եվրոպա եւ Ռուսաստան, մյուս ճանապարհն անցնում է Վրաստան-Թուրքիա-Հունաստան եւ Արեւմտյան Եվրոպա: Չնայած այն բանին, որ վրացական իշխանությունները թմրանյութերի դեմ պայքարը հայտարարել են իրենց …

կարդալ ավելին

Պատասխանել է Էրդողանին

19.03.2011

Եվրախորհրդարանի` Թուրքիայի հարցերով հոլանդացի խորհրդարանական Ռիա Օոմեն-Ռյույտենը նամակ է գրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին եւ պատասխանել թուրք վարչապետի հնչեցրած մեղադրանքներին: Ըստ թուրքական մամուլի, նամակում նշվում է, որ Եվրախորհրդարանի կողմից ընդունված զեկույցը հավասարակշիռ է: «Հավասարակշիռ մարդիկ են նաեւ զեկույցը պատրաստողները: Խնդրում եմ, զեկույցն ու Եվրախորհրդարանը նախընտրական քարոզարշավի նյութ մի դարձրեք: Իսկ զեկույցի նպատակը ոչ թե …

կարդալ ավելին

Նաեւ ենթակառուցվածքները

19.03.2011

Ճապոնիայում անցած շաբաթ տեղի ունեցած երկրաշարժի ու ցունամիի հետեւանքով «Ֆուկուշիմա» ատոմակայանում ստեղծված իրավիճակը ատոմակայաններ ունեցող բոլոր երկրներին ստիպում է միջոցառումներ ձեռնարկել դրանց անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ: «Մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի ոչ միայն զուտ ատոմակայանը, այլ նաեւ այն ենթակառուցվածքները, որոնք ապահովում են ատոմակայանի անխափան գործունեությունը», – երեկ Կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: …

կարդալ ավելին

Հավանություն են տվել

19.03.2011

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւը ցնծությամբ են ընդունել Լիբիայի ընդդիմության պաշարված կենտրոն Բենգազիում: Ենթադրվում է, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան արդեն պատրաստվում են ռազմական գործողությունների: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 10 կողմ, 5 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ անցած գիշեր հավանություն է տվել թիվ 1973 բանաձեւին, որով նախատեսվում է Լիբիայում սահմանել թռիչքազերծ գոտի եւ գնդապետ Մուամար Քադաֆիին զրկել …

կարդալ ավելին

Առաջ է անցել

19.03.2011

2010թ. տվյալներով, ԱՄՆ-ը, պատմության մեջ առաջին անգամ, գինու վաճառքի քանակով առաջ է անցել Ֆրանսիայից: «The Daily Telegraph» թերթը` հղում անելով «Gomberg, Fredrikson & Associate» խորհրդատվական ընկերությունների տվյալներին, տեղեկացնում է, որ ամերիկյան գինեգործների անցյալ տարվա արտադրության եւ վաճառքի քանակը 2009թ. համեմատ աճել է 4%-ով եւ հասել 30 մլրդ դոլարի: ԱՄՆ-ի գինու շուկան 2010թ. ընդհանուր առմամբ աճել …

կարդալ ավելին

Բանակցում է

19.03.2011

«Bloomberg» գործակալության տվյալներով, ճապոնական «Nissan» ընկերությունը բանակցություններ է վարում ռուսական «ԱվտոՎԱԶ»-ի բաժնետոմսերի 25 տոկոսը գնելու վերաբերյալ: Եթե նման գործարք տեղի ունենա, ապա «Renault-Nissan» դաշինքը կտիրի Վոլգայի ավտոգործարանի բաժնետոմսերի հսկիչ փաթեթին: Նշենք, որ դեռ 2008թ. «Renault»-ը 1 միլիարդ դոլարով գնեց «ԱվտոՎԱԶ»-ի 25 տոկոսը: Եվ այժմ էլ «Renault»-ի ղեկավար Կառլոս Գոնը հայտարարում էր, որ «Renault-Nissan» դաշինքը կարող …

կարդալ ավելին

Սեյսմոլոգիական զենք. հեքիաթներ եւ զուգադիպություններ

17.03.2011

Կան մի քանի թեմաներ, որոնց մասին համապատասխան ոլորտների մասնագետներն ու փորձագետները ոչ պաշտոնական մթնոլորտում հաճախ են խոսում հաճույքով եւ ժպիտով` ակնարկելով, թե ավելին գիտեն, սակայն հենց որ գործը հասնում է պաշտոնական հարցազրույցին, հրաժարվում են կամ խոստումներ տալիս, որոնք այդպես էլ չեն կատարում: Այդպիսի թեմաներից մեկը սեյսմոլոգիական զենքն է: Այսօր իրավիճակն այսպիսին է. ռազմական հարցերով լուրջ …

կարդալ ավելին

Այցելել է «դեպքի վայր»

17.03.2011

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ այցելել է Կահիրեի Ազատության հրապարակ: Նրան ուղեկցող եգիպտացիները նրան պատմել են, թե ինչպես են ծավալվել նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժականին հանգեցրած իրադարձությունները հրապարակում: Հիշեցնենք, որ Հ. Քլինթոնը Եգիպտոս է ժամանել` իր աջակցությունը հայտնելու Եգիպտոսի նոր ղեկավարությանը: Կահիրեում կայացած ասուլիսի ժամանակ պետքարտուղարը հույս է հայտնել, թե Եգիպտոսը կկարողանա բարեփոխումներ իրականացնել եւ «զարգացնել …

կարդալ ավելին

Խոշոր ներդրում

17.03.2011

Առաջիկա 20 տարիների ընթացքում Թուրքիան պատրաստվում է 100 միլիարդ դոլարի ներդրում կատարել էներգետիկայի ոլորտում: Այս մասին թուրքական «Ջիհան» գործակալության փոխանցմամբ, Մոսկվայում ռուս-թուրքական բիզնես ֆորումի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: «Սա նշանակում է, որ էներգետիկայի ոլորտում տարեկան կատարելու ենք 5 միլիարդ դոլարի ներդրում, ինչը շատ պատեհ առիթ է ռուսական ընկերությունների համար: Բացի այդ, …

կարդալ ավելին

Քրոուլին պաշտոնաթող է եղել

15.03.2011

ԱՄՆ Պետքարտուղարության մամլո խոսնակ Ֆիլիպ Քրոուլին հրաժարական է տվել` «Wikileaks»-ին գաղտնի փաստաթղթեր տրամադրելու մեջ մեղադրվող շարքային Բրեդլի Մենինգի պահպանման պայմանների վերաբերյալ կտրուկ արտահայտությունների համար: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մարտի 13-ին արդեն բավարարել է Քրոուլիի դիմումը` նշելով, թե «ցավով է ընդունել նման որոշումը»: «Wikileaks»-ի ենթադրյալ ինֆորմատորը մարտին ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությանը պաշտոնական նամակ էր ուղարկել` դժգոհելով …

կարդալ ավելին

Երկրաշարժ

12.03.2011

Երեկ Ճապոնիայում Երեւանի ժամանակով 09:45-ի սահմաններում տեղի է ունեցել 8,9 բալանոց երկրաշարժ, որը Ճապոնիայի պատմության մեջ ամենահզոր երկրաշարժն է: Երկրաշարժին հետեւել է ցունամին, որը հիմնական ավերածությունների պատճառ է դարձել: Երեկ երեկոյան տվյալներով՝ հայտնի էր 337 զոհի մասին, իսկ ավելի քան 500 մարդ համարվում էր անհայտ կորած: Զոհերի պաշտոնական թիվը շարունակում է աճել: Երեկ միջազգային մի …

կարդալ ավելին

«McDonald’s»-ն այլեւս ամենախոշոր ցանցը չէ

10.03.2011

Արագ սննդի «Subway» ցանցն իր ռեստորանների քանակով շրջանցել է իր գլխավոր մրցակից «McDonald’s»-ին եւ դարձել ռեստորանների ամենամեծ ցանցն աշխարհում: «The Wall Street Journal»-ի փոխանցմամբ` «Subway»-ն ամբողջ աշխարհում 2010թ. վերջին ուներ 33.749 առեւտրի կենտրոն, իսկ «McDonald’s»-ը՝ 32.737: Ռեստորանների քանակով «Subway»-ը «McDonald’s»-ին շրջանցել էր դեռ 10 տարի առաջ: «Subway»-ն իր առաջին ռեստորանը ԱՄՆ սահմաններից դուրս բացել է …

կարդալ ավելին

Գինը կրկնապատկվել է

05.03.2011

«Facebook» սոցիալական ցանցն այսօր արժե 65 մլրդ դոլար: Կես տարվա ընթացքում այն թանկացել է 2 անգամ, ամռանն ինտերնետային ցանցի բաժնետոմսերը գնահատվում էին 33-34 մլրդ դոլար: Վերլուծաբանների կարծիքով` այդ թանկացումը պայմանավորված է ցանցի հեղափոխական դերակատարմամբ: Կայքէջը ինֆորմացիոն հարթակ է` տոտալիտար ռեժիմներից դժգոհ մարդկանց համար: Իսկ ինֆորմացիան մեր օրերում թանկ արժե: Նույնիսկ ավելի թանկ, քան նավթը:

կարդալ ավելին

Ամենահարուստ մարդը թանգարան կառուցեց

05.03.2011

Մեքսիկացի միլիարդատեր Կարլոս Սլիմը, ով «Forbes» ամսագրի տեղեկությամբ` մեր մոլորակի ամենահարուստ մարդն է, Մեխիկոյում կերպարվեստի թանգարան է բացել: Նորաբաց թանգարանը կրում է հեռահաղորդակցության կապուղիների մագնատ Սլիմի տիկնոջ անունն ու ներկայացնում է 66 հազար ցուցանմուշներից բաղկացած արվեստի գործերի հարուստ հավաքածու: Ցուցանմուշների ցանկում կան եվրոպացի վարպետների` դա Վինչիի, Տինտորետոյի, Ռուբենսի, Մանեի, Էլ Գրեկոյի, Ռենուարի, Մատիսի, Դալիի, Պիկասոյի, …

կարդալ ավելին

Ուզում են օրինականացնե՞լ

03.03.2011

Վրացական «Վերվիա» թերթի փոխանցմամբ` երկրում ակտիվացել են մարիխուանայի օրինականացման մասին խոսակցությունները, որի նախաձեռնողները բարձրաստիճան նախկին եւ ներկա պաշտոնյաներ են, ինչպես օրինակ` էկոնոմիկայի նախկին նախարար Գեորգի Արվելաձեն: Մասնագետները նշում են, որ օրինականացման դեպքում ավելի հեշտ կլինի վերահսկել իրավիճակը: Վրացական հասարակության մեկ այլ հատվածի կարծիքով, օրինական ակումբների բացումը կտրուկ կավելացնի թմրավաճառների թիվը:

կարդալ ավելին

Եվգենի Պրիմակով. «Արաբական հեղափոխությունները պայմանավորված են սոցիալական պատճառներով»

03.03.2011

ՌԴ նախկին վարչապետ, ՌԴ նախկին արտգործնախարար, ՌԴ Գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ, Ռուսաստանի առաջատար արեւելագետներից մեկը համարվող Եվգենի Պրիմակովը երկուշաբթի օրը մամուլի ասուլիս էր հրավիրել, որն, ի թիվս այլ հարցերի, նվիրված էր նաեւ այսօր աշխարհում տեղի ունեցող բուռն գործընթացներին: Ընդ որում` Պրիմակովն ընդգծեց եւ լրագրողներին խնդրեց հաշվի առնել, որ ինքը չի արտահայտում ո՛չ Ռուսաստանի իշխանությունների, ո՛չ …

կարդալ ավելին

Գնալու է Մոսկվա

03.03.2011

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ, մարտի 9-ին նրան ընդունելու է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

կարդալ ավելին

Սեփական գումարով

03.03.2011

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, նախագահ Մահմուդ Ահմադինեջադին պատկանող «Peugeot» մակնիշի հին ավտոմեքենան բարեգործական աճուրդում վաճառվել է 2.5 միլիոն դոլարով: Ուշագրավ է, որ իրանցի գնորդի անունը չի հրապարակվում: Ահմադինեջադը հայտարարել է, որ ավտոմեքենայի վաճառքից ստացված գումարը կտրամադրի ցածր եկամուտ եւ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների: 1977թ. արտադրության «Peugeot 504»-ը Ահմադինեջադը վարել է, երբ զբաղեցրել է Թեհրանի …

կարդալ ավելին

Մոտեցնելու է

03.03.2011

Կանադան պատրաստվում է ուղղաթիռով եւ 200-հոգանոց զինվորական անձնակազմով համալրված պարեկային ռազմանավ մոտեցնել Լիբիայի ափերին: Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի խոսքով` ռազմանավն օգնելու է Լիբիայից տարհանել օտարերկրացիներին: Կանադայի պաշտպանության նախարարն էլ չի բացառել, որ ռազմանավը կարող է օգտագործվել նաեւ Լիբիայի դեմ պատժամիջոցների իրականացման նպատակներով։

կարդալ ավելին

Բրոունյան շարժում

03.03.2011

«Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակի անկայունությունը կարող է հանգեցնել իրավիճակի սրման Կենտրոնական Ասիայում, նաեւ ՌԴ հյուսիսկովկասյան տարածաշրջանում»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Որքան անկայուն լինի իրավիճակը Մերձավոր Արեւելքում, այնքան սպառնալիքներ կլինեն, որ անցանկալի արժեքներ ունեցող մարդիկ մեզ համար բարդություններ կհարուցեն»,- ասել է նա` խոստովանելով, որ մերձավորարեւելյան ճգնաժամը խնդիրների աղբյուր է լինելու ռուսական …

կարդալ ավելին