Քրոուլին պաշտոնաթող է եղել

15/03/2011

ԱՄՆ Պետքարտուղարության մամլո խոսնակ Ֆիլիպ Քրոուլին հրաժարական է տվել` «Wikileaks»-ին գաղտնի փաստաթղթեր տրամադրելու մեջ մեղադրվող շարքային Բրեդլի Մենինգի պահպանման պայմանների վերաբերյալ կտրուկ արտահայտությունների համար: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մարտի 13-ին արդեն բավարարել է Քրոուլիի դիմումը` նշելով, թե «ցավով է ընդունել նման որոշումը»: «Wikileaks»-ի ենթադրյալ ինֆորմատորը մարտին ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությանը պաշտոնական նամակ էր ուղարկել` դժգոհելով Վերջինիա նահանգի ռազմական բանտի պայմաններից, որտեղ գտնվում է 2010թ. հունիսից: Ֆ. Քրոուլիին Մենինգի կեցության պայմանների մասին հարց էին ուղղել Մասչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում հանդիպման ժամանակ: