Իսպանիայում ձերբակալվել է հայտնի գործարար եւ փաստաբան՝ 55-ամյա Ջովանի Դի Ստեֆանոն, ով Իրաքի բռնապետ Սադամ Հուսեյնի դատապաշտպանն էր: Փաստաբանի ձերբակալությունը տեղի է ունեցել Պալմա դե Մայորկայում: Ստեֆանոյին կասկածում են 15 հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նա կարող է դատապարտվել ընդհանուր առմամբ 75 տարվա ազատազրկման: Ստեֆանոն «սատանայի փաստաբանի» համբավ էր ձեռք բերել, քանի որ պաշտպանել է …
կարդալ ավելին«ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկիի ծնողները դիմել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգին` կոչ անելով ազդել իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի վրա, ով երեկ երկօրյա այցով ժամանել է Լոնդոն: Խոդորկովսկիի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը բրիտանական «The Daily Telegraph» պարբերականին հայտնել է, որ Խոդորկովսկիների կարծիքով` Լավրովը պետք է արձագանքի Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանություն …
կարդալ ավելին«Նովայա գազետա» թերթը հրապարակել է Գելենջիկ քաղաքում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի պալատի շինարարության մասին մի փաստաթուղթ, որը ստորագրել է ՌԴ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ Վլադիմիր Կոժինը: Վերջինս ավելի վաղ հերքել էր տեղեկությունները, որ այդ կառույցը որեւէ կապ ունի ՌԴ վարչապետի հետ: Պուտինի պալատի մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ գործարար Սերգեյ Կոլեսնիկովը բաց նամակ …
կարդալ ավելինԱյս շաբաթվա վերջին Ալժիրում բողոքի ակցիաների կազմակերպիչները պատրաստվում են նոր ցույցեր անցկացնել: «Հանուն Ալժիրում ժողովրդավարական փոփոխությունների» շարժումը, որը միավորում է իրավապաշտպանների, փաստաբանների եւ արհմիությունների անդամների, կոչ է արել բողոքի ակցիա անցկացնել փետրվարի 19-ին: Նախօրեին ԱՄՆ-ը Ալժիրի իշխանություններին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել հանրահավաքների ժամանակ եւ հայտարարել է Ալժիրի ժողովրդի իրավունքների պահպանման անհրաժեշտության մասին: Նշենք, որ …
կարդալ ավելինԵգիպտոսի զինվորական իշխանությունը հայտարարել է խորհրդարանը ցրելու եւ երկրի սահմանադրության գործողությունը դադարեցնելու մասին: Եգիպտոսի Բարձրագույն զինվորական խորհուրդը, որը երկրի ղեկը ստանձնել է ուրբաթ, երբ նախագահ Հոսնի Մուբարաքը հանձնեց իշխանությունը, հայտարարել է, որ իշխանության ղեկին կմնա առաջիկա վեց ամիսներին կամ մինչեւ նոր ընտրությունների անցկացումը: Բարձրագույն զինվորական խորհուրդը հայտարարել է նաեւ նոր սահմանադրություն մշակելու նպատակով հանձնաժողովի ստեղծման …
կարդալ ավելինԱՄՆ-ում գործող թուրքական կառույցները որոշել են սերտացնել շփումները Կոնգրեսի նորընտիր անդամների հետ, որոնք ԱՄՆ-ի օրենսդիր մարմնում են հայտնվել նոյեմբերին կայացած ընտրությունների արդյունքում: Այս մասին հաղորդում է «Hurriyet» պարբերականը` վկայակոչելով մի բարձրաստիճան թուրք դիվանագետի խոսքերը: Hurriyet-ի զրուցակիցը նշել է, որ հիմնականում ուշադրության կենտրոնում են հայտնվում պահպանողական հայացքների տեր կոնգրեսականները, ինչպես նաեւ՝ փոխնախագահության նախկին թեկնածու Սառա Փեյլինի …
կարդալ ավելին«Կովկասը չպետք է միավորվի Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի դեմ: Այդ գաղափարը պետք է ծառայի այդ երկրների հետ համագործակցությանը եւ ուղղված լինի տարածաշրջանում ԱՄՆ շահերի դեմ»,- ռուսական «Regnum» գործակալության հետ զրույցում ասել է Ստամբուլի համալսարանի փորձագետ Մեհմեդ Փերինչեքը: Նա շեշտել է, որ Անկարան դեմ կլինի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միացյալ Կովկասի» գաղափարին, եթե պարզվի, որ դա …
կարդալ ավելինԻրանի խնդրանքով եւ Հայաստանի բարի կամքի դրսեւորմամբ, փետրվարի 11-ին Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող Իրանի քաղաքացի 24 դատապարտյալ տեղափոխվել է Իրան` այնտեղ պատժի հետագա կրումն իրականացնելու նպատակով: Այդ մասին երեկ տեղեկացրել է արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը: Ըստ նույն աղբյուրի` մինչ այդ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում էր ավելի քան 70 դատապարտյալ Իրանի քաղաքացի: …
կարդալ ավելինԱդրբեջանում անորոշ ժամանակով փակվել է Իսրայելի դեսպանատունը: Հիշեցնենք, որ երկու օր առաջ Իսրայելի հատուկ ծառայությունները նախազգուշացրել էին մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում իսրայելցիների նկատմամբ ահաբեկչական գործողությունների հնարավոր վտանգի մասին: Ադրբեջանում ահաբեկչական սպառնալիքի մասին տեղեկատվություն էր տարածել նաեւ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ Պետքարտուղարությունը: Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը որեւէ կերպ չի մեկնաբանել կատարվածը:
կարդալ ավելինCNN հեռուստաընկերության փոխանցմամբ, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ փետրվարի 14-ին «Twitter» սոցիալական կայքի միջոցով, պարսկերեն լեզվով հաղորդակցության մեջ է մտնելու Իրանի ցուցարարների հետ: Պեդեպը արդեն նոր միկրոբլոգ է բացել «Twitter» սոցիալական կայքում, հետեւալ հասցեով. http://twitter.com/USAdarFarsi: «Իրանի իշխանությունը, ռեֆորմիստներին ցույցի իրավունք չտալով, ապացուցեց, որ Եգիպտոսի ժողովրդի գործողությունները, որը գնահատվել էր իրենց կողմից, չեն թույլատրվում Իրանի ժողովրդին: …
կարդալ ավելինԵրեկ հրաժարական է ներկայացրել Պաղեստինի կառավարությունը: Վարչապետ Սալամ Ֆայադին հանձնարարվել է կազմել նոր կառավարություն: Ենթադրվում է, որ բոլոր նախարարական պաշտոնները կզբաղեցնեն իշխող ՖԱԹՀ կուսակցության անդամները, որը գլխավորում է Պաղեստինի ազգային ադմինիստրացիայի ղեկավար Մահմուդ Աբասը։ Ինքը` Ֆայադը, մասնագիտությամբ տնտեսագետ է, վայելում է Արեւմուտքի հովանավորությունը եւ ՖԱԹՀ-ի կազմի մեջ չի մտնում:
կարդալ ավելինԿիրակի գիշերը Մոսկվայի մետրոյում երկու ուսանող է մահացել. նրանք սահելիս են եղել վագոնի տանիքին: Ուսանողներից մեկի մարմինը` բազմաթիվ կոտրվածքներով, հայտնաբերել են մետրոյի «Կիեւսկայա» կայարանում, վագոնի տանիքին: Երկրորդի դին գտել են «Կունցեւսկայա» եւ «Պիոներսկայա» կայարանների միջեւ: Զոհվածներից մեկը Մոսկվայի տուրիզմի համալսարանի ուսանող էր, մյուսը սովորում էր մանկավարժական համալսարանում:
կարդալ ավելինԼիբանանի մայրաքաղաքում անցկացվող տեքստիլի ցուցահանդեսի ժամանակ 1915-ի Հայոց ցեղասպանությունից փրկվածների թոռները թուրքական տաղավարների այցելուներին են բաժանել Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունների մասին պատմող բուկլետներ, ինչի պատճառով թուրք գործարարների հետ ընդհարում է եղել: Հայ երիտասարդների բաժանած բուկլետներում անգլերենով եւ արաբերենով գրված է եղել Թուրքիայի իրագործած հանցանքների մասին: Թուրք գործարարները փորձել են կանխել բուկլետների բաժանումը, որի ընթացքում ընդհարում է …
կարդալ ավելինԻրանի ատոմային էներգիայի կազմակերպության նոր ղեկավար է դարձել Ֆարիդուն Աբբասի-Դավանին: Այդ մասին հայտարարել է Իրանի պետական հեռուստատեսությունը: Ֆարիդուն Աբբասի-Դավանին պաշտպանության նախարարության բարձրաստիճան մասնագետ է եւ կապ ունի Իրանի կիրառական ֆիզիկայի ինստիտուտի հետ: Ավելի վաղ, կազմակերպության ղեկավարը Ալի Աքբար Սալեհին էր, ով զբաղեցրել է Իրանի արտգործնախարարի պաշտոնը: Երկու ամիս առաջ Աբբասիի վրա մահափորձ էր կատարվել: Մեքենաները, …
կարդալ ավելինԱդրբեջանի Սումգայիթ քաղաքում փետրվարի 5-ին ձերբակալվել է Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության երիտթեւի 20-ամյա ակտիվիստ Ջաբար Սավալանլին, ով կոչ էր արել Բաքվում «ցասման օր» կազմակերպել: Նրան մեղադրում են 0,7 գրամ մարիխուանա պահելու մեջ: Ընդդիմադիր ուժերը պնդում են, որ թմրանյութը գցել են Սավալանլիի գրպանը: Սավալանլին «Facebook» սոցիալական ցանցի ակտիվ մասնակիցներից է, չի թաքցնում իր դժգոհությունը նախագահ Իլհամ …
կարդալ ավելինՓետրվարի 8-ի երեկոյան Նովոսիբիրսկում բնակելի շենքի մուտքի առջեւ հրազենից արձակված կրակոցից սպանվել է հայազգի մի գործարար` Ալոյան ազգանունով: Փամփուշտը, որը ենթադրաբար արձակվել է «Մակարով» տեսակի ատրճանակից, վնասել է Ալոյանի թիակը: Չնայած կրակոցը մահացու է եղել, սակայն դեպքի վայրում արյան հերքեր չեն հայտնաբերվել: Հրազենային վնասվածքի հետեւանքով հայ գործարարի մոտ ներքին արյունահոսություն է սկսվել: Սկզբում բժիշկները սրտի …
կարդալ ավելինԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է հատկացնել մոտ 18 մլրդ դոլար ամերիկացի սպառողներին գերարագ ինտերնետ կապով ապահովելու համար: Այդ նախագծի համաձայն` առաջիկա 5 տարիների ընթացքում կապը պետք է հասանելի լինի ամերիկացիների 98%-ին: Այդ մասին Օբաման հայտարարել է Միչիգանի Հյուսիսային համալսարանում: Այս նախագծի շրջանակներում նախատեսվում է մոտ 4 մլրդ դոլար հատկացնել գյուղական շրջաններում ինտերնետ կապի անցկացման, …
կարդալ ավելինՍտամբուլում տեղի է ունեցել լայնամասշտաբ հակաահաբեկչական գործողություն, որի շրջանակներում ձերբակալվել են տասնյակ մարդիկ: Ըստ թուրքական լրատվամիջոցների, Ստամբուլի Ահաբեկչության դեմ պայքարի վարչության կողմից իրականացված գործողությունն ընթացել է օդուժի` ուղղաթիռների աջակցությամբ: Նշվում է, որ ձերբակալվածների թվում կան նաեւ կանայք: Դեպքի առնչությամբ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
կարդալ ավելինԵրեկ վերջապես հրաժարական է ներկայացրել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը` իշխանությունը հանձնելով երկրի զինված ուժերին: Այդ մասին պետական հեռուստատեսությամբ հայտարարել է Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանը: Այդ տեղեկությունը աննախադեպ ոգեւորությամբ է ընդունվել Կահիրեի Թահրիր հրապարակում հավաքված հարյուր-հազարավոր ցուցարարների կողմից: Շատերը նույնիսկ արտասվել են, ի նշան ուրախության՝ գրկախառնվել իրար հետ: Նշենք, որ նախօրեին արդեն տեղեկություններ էին տարածվել այն …
կարդալ ավելինԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերջնականապես թողել է ծխելը: Ըստ «USA Today»-ի, այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման, ում խոսքերով, արդեն մոտ մեկ տարի է` Օբաման չի ծխում: Միշել Օբաման պատմել է, որ ամուսինը որոշել է վատ սովորությունը թողնել իր երկու դուստրերին լավ օրինակ ծառայելու համար: ԱՄՆ Առաջին տիկինը պարզաբանել է, որ Մալիան …
կարդալ ավելին