Այս շաբաթվա վերջին Ալժիրում բողոքի ակցիաների կազմակերպիչները պատրաստվում են նոր ցույցեր անցկացնել: «Հանուն Ալժիրում ժողովրդավարական փոփոխությունների» շարժումը, որը միավորում է իրավապաշտպանների, փաստաբանների եւ արհմիությունների անդամների, կոչ է արել բողոքի ակցիա անցկացնել փետրվարի 19-ին: Նախօրեին ԱՄՆ-ը Ալժիրի իշխանություններին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել հանրահավաքների ժամանակ եւ հայտարարել է Ալժիրի ժողովրդի իրավունքների պահպանման անհրաժեշտության մասին: Նշենք, որ Եմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեհն էլ հետաձգել է իր այցը Միացյալ Նահանգներ` իր երկրում սկիզբ առած բողոքի ալիքի պատճառով: