աշխարհ

Էռնեկյանը հուշարձան կտեղադրի

23.12.2010

http://www.semana.co.il արգենտինական կայքն անդրադարձել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին` նրան անվանելով Լատինական Ամերիկայի ամենահաջողակ ձեռնարկատերերից մեկը, որի գործունեությունը նվիրված է Արգենտինայի, Հայաստանի եւ աշխարհի այլ երկրների այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են ենթակառուցվածքները, գյուղատնտեսությունը, էներգետիկան, մանր առեւտուրը եւ բանկային համակարգը: Է. Էռնեկյանը Ռաուլ Ուալենբերգի Միջազգային հիմնադրամի հետ միասին որոշել է հարգանքի տուրք մատուցել Հոլոքոստի ժամանակ հրեաներին ձեռք …

կարդալ ավելին

Ասսանժը վաճառել է իր չգրած մեմուարները

23.12.2010

«Wikileaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժն իր դեռեւս չգրած հուշերը վաճառել է Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի երկու հրատարակչություններին: Անգլիայում Ասսանժի հուշագրությունը կհրատարակի «Canongate», իսկ ԱՄՆ-ում` «Knopf» հրատարակչությունը: Տեղեկությունը «witter» ցանցում տարածել է իսպանական «Random House Mondadori» հրատարակչության գրական բաժնի ղեկավար Կլաուդիո Լոպեսը: Նա գրել է, թե մեմուարները հայտնվելու են 2011թ. մարտին: Ի դեպ, «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային …

կարդալ ավելին

Կանեւսկոյը մահացել է

21.12.2010

Դեկտեմբերի 18-ին Աստրախանում մահացել է ազգությամբ հայ «օրենքով գող» Արմեն Հարությունյանը` Արմեն Կանեւսկոյը: Ըստ «Ինտերֆաքսի»` նա մահացել է հիվանդանոցում՝ միանգամից մի քանի կենսական կարեւոր օրգանների աշխատանքի խաթարվելու հետեւանքով: 40-ամյա Կանեւսկոյը հայտնի էր հանցավոր աշխարհում «կնքահոր» համարում ունեցող Դեդ Հասանի հետ մտերիմ հարաբերություններով: Ավելին՝ նա համարվում էր Դեդ Հասանի «աջ ձեռքը», ինչպես նաեւ՝ նրա «մարդը» Կուբանում, …

կարդալ ավելին

Das ist fantastish

21.12.2010

Տարբեր երկրներում Գերմանիայի մի շարք հյուպատոսություններ հայտնվել են սկանդալային պատմության մեջ։ Մասնավորապես, դիվանագիտական ծառայությունների աշխատակիցներին կասկածում են կաշառակերության մեջ։ Նրանք գումարներ են վերցրել՝ մուտքի արտոնագիր` վիզա տրամադրելու համար։ Կաշառքի դիմաց նրանք աչք են փակել ակնհայտ կեղծ տեղեկությունների վրա։ Ինչպես գրում է գերմանական «Der Spiegel»-ը, կոռուպցիոն գործընթացների մեջ ներգրավված են նախկին ԽՍՀՄ, ինչպես նաեւ՝ աֆրիկյան եւ …

կարդալ ավելին

Կաղամբի դիրքերը հաստատուն են

18.12.2010

Երեկ վերաբացվել է Վրաստանի եւ Ռուսաստանի սահմանագծին գտնվող Վերին Լարս անցակետը, որը սովորաբար փակ է լինում ձմռան ամիսներին: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրել է «Սպայկա» ընկերության մարկետինգի բաժնի պետ Լիաննա Թամրազյանը: Ըստ նրա` Վերին Լարս անցակետի բացումը հնարավոր է եղել «Սպայկա» ընկերության ձեռք բերած հատուկ ձնահավաք մեքենայի շնորհիվ: Վերին Լարս անցակետով «Սպայկան» մտադիր է դեկտեմբերին Ռուսաստան …

կարդալ ավելին

Գնալու է Թուրքիա

16.12.2010

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը դեկտեմբերի 20-21-ին երկօրյա այցով մեկնելու է Թուրքիա, որտեղ մասնակցելու է Տնտեսական համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների գագաթաժողովին: Ըստ իրանական «Mehr» գործակալության` նա հանդիպելու է Թուրքիայի պաշտոնատար անձանց եւ պետությունների ղեկավարների հետ:

կարդալ ավելին

«Փարվել նավթային բռնապետին»

16.12.2010

Հեղինակավոր «Spiegel» հանդեսն Ադրբեջանի իշխող վերնախավին նվիրված ծավալուն հոդված է հրապարակել` այն վերնագրելով՝ «Փարվել նավթային բռնապետին»: Գերմանացի լրագրող Գրեգոր Պետեր Շմիցը, մեկնաբանելով Բաքվում աշխատող ամերիկացի դիվանագետների` «Wikileaks»-ի կողմից գաղտնազերծված հաշվետվությունները, գրում է. «Նավթի համար ամերիկացի դիվանագետները պատրաստ են դիմել գրեթե ցանկացած քայլի: Ադրբեջանում, օրինակ, նրանք գովերգում են տեղի բռնապետին եւ նրա փողատենչ կլանին: «Wikileaks»-ի կողմից …

կարդալ ավելին

Արգելել են «Wikileaks» կարդալ

16.12.2010

ԱՄՆ ռազմաօդային ուժերի ղեկավարությունն արգելափակել է ներքին համակարգիչների հասանելիությունը այն 25 կայքերի համար, որոնք հրապարակում են «Wikileaks»-ի փաստաթղթերը: Օդուժի ներկայացուցիչը հայտնել է, թե կայքերը արգելափակվել են, որովհետեւ դրանք «գաղտնի, անտեղի եւ վնասակար տեղեկություններ են տարածել»: Արգելված կայքերի թվում են նաեւ «The New York Times», «The Guardian», «Spiegel» պարբերականների կայքերը:

կարդալ ավելին

Բախում երիտասարդների եւ հատուկջոկատայինների միջեւ

16.12.2010

Երեկ Մոսկվայում Կիեւյան կայարանի հրապարակում բախում է տեղի ունեցել 10 հոգուց բաղկացած երիտասարդների խմբի եւ Մոսկվայի հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների միջեւ: Ըստ «Ռիա նովոստիի»` մի խումբ երիտասարդներ «ժՉՐՏտպռրՍՌռ» առեւտրային կենտրոնի մոտ հարցազրույց են տվել տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, ոստիկանները երիտասարդներից պահանջել են ցրվել, իսկ վերջիններս հրաժարվել են: Դրանից հետո երիտասարդներին ոստիկանները բռնի ուժով ուղեկցել են դեպի …

կարդալ ավելին

Առանց միգրանտների «յոլա» չեն գնա

16.12.2010

ԱՄՆ-ում դեկտեմբերի 13-ից վաճառքից հանվել են կոֆեին պարունակող էներգետիկ ոգելից ըմպելիքները: Նման որոշման համար հիմք է ծառայել առողջության համար այդ ըմպելիքների վնասակարության մասին երկրի իշխանությունների եզրակացությունը: Նոր հրահանգի համաձայն՝ ընկերությունները պետք է վաճառքից հանեն սահմանված չափանիշներին չհամապատասխանող ապրանքատեսակը, եթե համապատասխան գերատեսչությանը չներկայացվեն ապացույցներ, որ իրենց արտադրած ըմպելիքն անվտանգ է առողջության համար: Հիշեցնենք, որ վերջին շրջանում …

կարդալ ավելին

«Ալիեւի ներքին քաղաքականությունը դառնում է ավելի ու ավելի ավտորիտար»

16.12.2010

Համաշխարհային լրատվամիջոցները հրապարակել են Կենտրոնական Ասիային նվիրված «Wikileaks»-ի գաղտնի փաստաթղթերը: «Monde» պարբերականի փոխանցմամբ` ակնհայտ է, որ ամերիկյան դիվանագետների համար բարդ է Ադրբեջանում, Ուզբեկստանում, Ղազախստանում եւ ՌԴ-ի ազդեցության ոլորտում գտնվող այլ երկրներում պաշտպանել իրենց ազգային շահերը: Սակայն քաղաքականության հետ մեկտեղ` դեսպանատների աշխատակիցներին գրավում են Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարության բարքերը. կոռուպցիան, ձգտումը դեպի շվայտություն ու գաղտնի սիրավեպերը: …

կարդալ ավելին

Ֆուտբոլից մինչեւ ֆաշիզմ

14.12.2010

Մոսկվայում «Սպարտակի» երկրպագուների կողմից սանձազերծված միջադեպերի առնչությամբ «Ռեգնումին» մեկնաբանություններ է տվել Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գեղամ Խալաթյանը: Նա, մասնավորապես, ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանի իշխանությունը մինչ այժմ հստակ քաղաքական գնահատական չի տալիս նմանօրինակ դրսեւորումներին: «Ռուսաստանի ղեկավարության կողմից չկա լուրջ վերաբերմունք այդպիսի իրադարձություններին: Այդ դեպքերի համար պատասխանատվությունը դնում են առանձին անձանց կամ մի քանի արմատականների վրա, …

կարդալ ավելին

Գնդակահարել է քրոջն ու փեսային

14.12.2010

Թուրքիայում քրիստոնյա աղջկա եւ մահմեդական փեսայի ամուսնությունը ողբերգական ավարտ է ունեցել. հարսնացուի եղբայրը գնդակահարել է քրոջն ու փեսային: Թուրքական «nternethaberoku»-ի փոխանցմամբ` քրիստոնյա աղջիկը եղել է կամ ասորի, կամ հայ, ում ընտանիքը դեմ է եղել մահմեդականի հետ ամուսնությանը: Սակայն աղջիկը` Սոնայ Վուրալը սպառնացել է, որ ինքնասպանություն կգործի՝ եւ 10 օր առաջ ամուսնացել է ոսկերչությամբ զբաղվող 29-ամյա …

կարդալ ավելին

Գնդակահարվել է «Լուդինգի» տնօրենը

11.12.2010

Դեկտեմբերի 10-ի երեկոյան, ժամը 19:00-ի սահմաններում Մոսկվայում, Դաեւյան խաչմերուկի 2-րդ տան մոտ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է գլխին հրազենային վնասվածք ստացած մի տղամարդու մարմին: Ըստ Ինտերֆաքսի` սպանվածը հայաստանցի գործարար Արա Խաչատրյանն է: Իսկ Life News-ի` նա ալկոհոլային արտադրանքի վաճառքով զբաղվող մոսկովյան հայտնի «Լուդինգ» ընկերության գլխավոր տնօրենն էր: «Կոմերսանտ» թերթը` հղում անելով իր աղբյուրին, հայտնել է, որ …

կարդալ ավելին

Միջազգային հետախուզում են հայտարարել

11.12.2010

Խորվաթիայի իշխանությունները միջազգային հետախուզում են հայտարարել երկրի նախկին վարչապետ, պատգամավոր Իվո Սանադերի նկատմամբ, ով օրեր առաջ փախել է Խորվաթիայից: Այս մասին, խորվաթական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է Խորվաթիայի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Կրունոսլավ Բորովեցը: Ըստ նրա` Իվո Սանադերը, իմանալով, որ իրեն զրկել են անձեռնմխելիությունից, եւ Խորվաթիայի դատախազությունը հրահանգել է ձերբակալել իրեն, փախել է երկրից: Բորովեցը …

կարդալ ավելին

Անդիպլոմ մեծահարուստները

11.12.2010

«Forbes»-ը հրապարակել է աշխարհի անդիպլոմ 25 մեծահարուստների ցանկը, որում հայտնվել է նաեւ ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը: Ցանկում ներկայացվում են դերասաններ, գործարարներ, մանեկենուհիներ, ովքեր կյանքում մեծ հաջողությունների են հասել` առանց բարձրագույն կրթության: Ցանկը գլխավորում է հոլիվուդյան աստղ Ռոբերտ դե Նիրոն, ով թողել է ուսումը 17 տարեկան հասակում: Հանրաճանաչ միլիարդատեր գործարարների թվում են հագուստի վաճառքով զբաղվող INDITEX …

կարդալ ավելին

Մեղադրում է ԱՄՆ-ին

09.12.2010

Ավստրալիայի արտգործնախարար Քեւին Ռուդը հայտարարել է, որ «Wikileaks»-ի հրապարակումների համար պետք է մեղադրել ոչ թե կայքէջի հիմնադիր ավստրալացի Ջուլիան Ասսանժին, այլ Միացյալ Նահանգներին: «Պարոն Ասսանժը պատասխանատու չէ Միացյալ Նահանգների դիվանագիտական հաղորդակցությունների ցանցից քառորդ միլիոն փաստաթղթերի չթույլատրված հրապարակման համար, ամերիկացիներն են պատասխանատու»,- հայտարարել է Ռուդը` հավելելով, որ Ասսանժի նկատմամբ պետք է պահպանվի անմեղության կանխավարկածը, եւ որ …

կարդալ ավելին

«Սմերչը» եւ դիվերսանտները

09.12.2010

Երեքշաբթի օրը Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարեց մի դիվերսիոն խմբի բացահայտման մասին: Դա տեղի ունեցավ լրտեսական ցանցի բացահայտումից մոտ մեկ ամիս անց: Վրաստանի ՆԳՆ-ի հրապարակած տվյալների համաձայն` այս երկու խմբերի միջեւ որեւէ կապ չկա: Միգուցե դատաքննության հետագա ընթացքը պարզի հետաքրքիր մանրամասներ: Իսկ մինչ այդ դեպքերը զարգանում են հետեւյալ կերպ: Վրաստանի իրավապահները ձերբակալել են ոմն Գոգիտա Արկանիայի, ով …

կարդալ ավելին

«Կեղտոտ արշավ»

09.12.2010

Լոնդոնում «Wikileaks» կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանժի ձերբակալման լուրը` «երկու կանանց դեմ սեռական հանցագործություններ կատարելու մեղադրանքով», ուժեղ եւ ոչ միանշանակ արձագանք է գտել մամուլում: Ֆլորիդայի հայտնի շոումեն Ռաշ Լամբրոնն ասել է. «Այ քեզ բան: Մարդն աշխարհում հայտնի է դարձել համաշխարհային արտահոսքերով, իսկ հիմա նրան ձերբակալել են առանց պահպանակի սեքսով զբաղվելու համար», ինչպես գրում է «MIGnews.com»-ը: Հիշեցնենք, …

կարդալ ավելին

Բացահայտումներ ՌԴ-ի մասին

07.12.2010

Առաջիկա օրերին «Wikileaks»-ը հրապարակելու է Ռուսաստանին առնչվող փաստաթղթեր: Այս մասին ասել է կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանժը. «Մենք հազարավոր փաստաթղթեր ունենք, որոնցում խոսքը գնում է Ռուսաստանի մասին»: Ըստ նրա` փաստաթղթերում հիշատակվում է օլիգարխների, Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի եւ խոշոր ձեռնարկությունների մասին: Նշենք, որ «Wikileaks»-ի արդեն իսկ հրապարակած ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության գաղտնազերծված հաշվետվություններում Ռուսաստանը ներկայացվել …

կարդալ ավելին