Եգիպտոսում ճգնաժամի հաղթահարման համար ԱՄՆ-ը այդ երկրի իշխանություններին 4 քայլից բաղկացած լուծում է առաջարկել: Այդ մասին Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանի հետ հեռախոսազրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը: Պաշտոնական Վաշինգտոնն առաջարկում է սահմանափակել Ներքին գործերի նախարարության լիազորությունները, անհապաղ դադարեցնել ընդդիմադիր ակտիվիստների ու լրագրողների ձերբակալությունները, հետապնդումներն ու բռնությունները նրանց նկատմամբ, անհապաղ փոխել արտակարգ իրավիճակի մասին օրենքը, …
կարդալ ավելինՎերջերս հետախույզների խմբեր «փոխանակած» Մոսկվայի եւ Լոնդոնի միջեւ նոր սկանդալ է հասունանում: Երկուշաբթի օրը Ռուսաստանի սահմանապահ մարմինները լոնդոնյան «Գարդիան» թերթի թղթակից Լյուկ Հարդինգին թույլ չտվեցին մուտք գործել Մոսկվա: Լրագրողը, որն աշխատում է Ռուսաստանի մայրաքաղաքում, երկուշաբթի ժամանել էր «Դոմոդեդովո» օդանավակայան, սակայն նրան չի հաջողվել անցնել անձնագրային ստուգումը: Առանց պատճառները ներկայացնելու` Հարդինգին են վերադարձրել փաստաթղթերը եւ հայտարարել, …
կարդալ ավելին2010 թվականին Թուրքիա մեկնող հայաստանցիների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է: Ըստ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարության հրապարակած տվյալների, նախորդ տարի Թուրքիա է այցելել Հայաստանի մոտ 69,5 հազար քաղաքացի, որը 7 տոկոսով ավելին է` 2009-ի համեմատությամբ: 2010-ի հունվարին Հայաստանից Թուրքիա մեկնողների քանակն աճել է 30 տոկոսով` 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, իսկ դեկտեմբերին աճը կազմել է …
կարդալ ավելինՀայտնի ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչի «Millhouse» ընկերությունը վաճառել է Ռուսաստանի «Առաջին ալիքի» հեռուստաընկերության իր 25 տոկոս բաժնեմասը, որը գնել է «Ազգային Մեդիա խումբ» կազմակերպությունը: Ռուսական մամուլի համաձայն, վերջինս Աբրամովիչին դրա դիմաց վճարել է 150 միլիոն դոլար. պաշտոնապես հաստատվել է միայն առքուվաճառքի փաստը, սակայն գումարի չափն առայժմ չի հրապարակվել: Ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, այս գործարքի …
կարդալ ավելինՍիրիայում ինտերնետից օգտվողները վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ ազատ կարող են մուտք գործել «Facebook», «Twitter», «Youtube» կայքեր: Այդ մասին գրել է անգլիական «Guardian» թերթը: Սիրիայի իշխանությունների այս քայլը դիտվում է որպես Եգիպտոսում եւ Թունիսում տեղի ունեցած նմանատիպ իրադարձություններն իրենց երկրում կանխելու քայլ: Հիշեցնենք, որ «The Wall Street Journal»-ին տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը …
կարդալ ավելինՌուսական հայտնի «Թող խոսեն» ծրագրի` փետրվարի 4-ին նախատեսված հեռարձակումը հետաձգվել է անհայտ պատճառներով: Այդ ծրագրին մասնակցել են ռուսական շոու-բիզնեսի աստղեր Քսենյա Սոբչակն ու Անաստասիա Վոլոչկովան, որոնց միջեւ, ռուսական որոշ լրատվամիջոցների տեղեկություններով, նկարահանումների ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել: Հաղորդման սկզբում ծրագրի կազմակերպողները խոստացել են բալետի նախկին պարուհուն, որ սկանդալային Սոբչակը ծրագրին չի մասնակցի, սակայն չեն կատարել …
կարդալ ավելինԿիրակի օրն Ադրբեջան է ժամանել Բաքվում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան: Բաքվի օդանավակայանում պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին, նա նշել է, որ վշտացած է իր նշանակման ձգձգման առնչությամբ, եւ միեւնույն ժամանակ հայտարարել. «Ուշ լինի, նուշ լինի»: Ընդգծելով, որ ինքն ու իր ընտանիքն ուղղակի երջանիկ են գտնվել Բաքվում, Բրայզան ասել է, որ իր համար պատիվ է հավատարմագրերը …
կարդալ ավելինՄոսկվայի հյուսիսում ձերբակալվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող «օրենքով գող» Բիձինա Բակուրիձեն: Այդ մասին հայտնել է Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրը, ըստ որի՝ Բակուրիձեն ձերբակալվել է անցած հինգշաբթի, սակայն այդ մասին միայն այժմ է հաղորդվում: Իրավապահ մարմինների ներկայացուցչի խոսքով` ձերբակալվածը, ով քրեական շրջաններում հայտնի է «Լոմչիկ» եւ «Բաթումցի Ռոմա» մականուններով, մեղադրվում է թմրամիջոցներ պահելու մեջ: Ծնունդով …
կարդալ ավելինՌուսաստանի Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանը, ում նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված, «Associated Press»-ին տված հարցազրույցում ասել է, թե քննարկում է ԱՄՆ-ում քաղաքական ապաստան խնդրելու հնարավորությունը: Եղիազարյանը նշել է, որ ԱՄՆ-ում եւս ինքն իրեն ապահով չի զգում եւ հնարավոր է համարում, որ այնտեղ իրեն փորձեն սպանել: Նա նաեւ ընդգծել է, թե իր նկատմամբ ներկայացված մեղադրանքները շինծու …
կարդալ ավելինՖրանսիական Լեւալուա-Պերրեի (Օ-դե-Սեն) քաղաքի քաղաքապետ, պատգամավոր Պատրիկ Բալկանին անհեթեթություն է որակել Գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանի կողմից քաղաքի կառավարման հասցեին արված քննադատությունները: Այդ մասին գրել է «Le Figaro» թերթը: Պատրիկ Դեւեջյանը փետրվարի 4-ին հայտարարել էր, թե «Լեւալուա քաղաքը Ֆրանսիայի խոշորագույն պարտապաններից է, եւ տարածաշրջանային հաշվիչ պալատում մարտական պատրաստականությամբ են սպասում»: «Պատրիկ Դեւեջյանի տհաճ կամ գրեթե …
կարդալ ավելինԱդրբեջանն այս տարի սկսելու է 120 միլիմետր տրամաչափի ունիվերսալ ականանետեր պատրաստել: Այդ մասին տեղեկացրել է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը` Պաշտպանության նախարարության իր աղբյուրներին: Ադրբեջանցի մասնագետները վստահեցնում են, թե իրենց կատարելագործած այս զինատեսակը կրակելու է ինչպես ականներ, այնպես էլ արկեր: Ակնկալվում է, որ փորձարկումից հետո ականանետն այս տարվա առաջին կեսին կհայտնվի զինված ուժերի զինանոցում: Նույն աղբյուրի …
կարդալ ավելին– Պարո՛ն Հովհաննիսյան, ի՞նչ է, ի վերջո, կատարվում արաբական աշխարհում: Սուդանը բաժանվեց երկու մասի, Լիբանանում լուծարվեց կառավարությունը, Թունիսում տեղի ունեցավ հեղափոխություն: Այժմ հերթը Եգիպտոսինն է, ուր հեղափոխական գործողություններն ուղեկցվում են քաղաքացիական պատերազմով: – «Արաբական աշխարհ» հասկացություն օգտագործել հնարավոր է մի տեսակետից միայն` եթե ցանկանում ենք ընդգծել մի խումբ երկրների էթնիկական նմանությունը: Մյուս բոլոր տեսակետներից` նման …
կարդալ ավելինՄինչ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է Հյուսիսային Աֆրիկային` մեկ Թունիսի հեղափոխության, մեկ Եգիպտոսի նախահեղափոխական իրավիճակի վրա, Ղազախստանում միանգամայն անսպասելի եւ գրեթե անհասկանալի իրադարձություններ են տեղի ունենում: Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հրաժարումը նախագահական լիազորությունները մինչեւ 2020թ. երկարացնելու մասին հանրաքվե անցկացնելու քայլից եւ այս գարնանը նախագահական վաղաժամ ընտրություններ կազմակերպելու նրա որոշումը Վաշինգտոնում եւ Բրյուսելում այնպիսի բուռն հրճվանք առաջացրին …
կարդալ ավելին«ՅՈՒԿՕՍ» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին, ով նավթի յուրացման եւ հասույթից ստացված գումարի լվացման մեղադրանքով 2010թ. դեկտեմբերին դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին կոչ է արել միջոցներ ձեռնարկել դատարանը օրենքի շրջանակներ վերադարձնելու համար: «Ես անհրաժեշտ եմ համարել անձամբ դիմել Ռուսաստանի նախագահին` Խամովնիչեսկի դատարանի խայտառակ վճռի առնչությամբ: Գիտեմ, որ իմ այս քայլը չեն …
կարդալ ավելինՎերջին օրերին Ադրբեջանի քաղաքական շրջանակներից Իրանին հասցեագրված քննարդատություններ են հնչում` Հայաստանի հետ հարաբերությունները ամրապնդելու համար: Ոմանք անգամ կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին՝ վերանայել կապերը պաշտոնական Թեհրանի հետ: Մասնավորապես, Միլի մեջլիսում երեքշաբթի օրը մեկնարկած գարնանային նստաշրջանում նման հայտարարություններով են հանդես եկել թե՛ իշխանամետ, թե՛ անկախ մի շարք պատգամավորներ: «Իրանի իշխանությունների կողմից իրականացվող հակաադրբեջանական քաղաքականությունը, որը վերջին …
կարդալ ավելինԹուրքական «Sabah» օրաթերթը հրապարակել է մի հոդված, որում ներկայացվում են Թուրքիայում հայտնի մարդկանց նախասիրությունները: Ըստ այդ հրապարակման, օրինակ` Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն շատ լավ ֆուտբոլ է խաղում: Բացի այդ, նա մեծ սեր ունի ընթերցանության հանդեպ: Օտարերկրյա ուղեւորությունների ժամանակ առաջին հերթին նա այցելում է գրախանութներ: Իսկ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը երիտասարդ տարիներին …
կարդալ ավելինԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի եւ Թուրքիայի 5 ընկերությունների եւ 6 ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք, ամերիկյան գերատեսչության տեղեկություններով, առնչվել են Իրանում հրթիռային ծրագրի զարգացմանը: Ըստ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հայտարարության, իրանցի Միլադ Ջաֆարիի ղեկավարությամբ գործող ընկերությունների ցանցը Իրանին է մատակարարել հրթիռային ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ նյութեր, մասնավորապես` ալյումինե եւ պողպատե ձուլվածքներ: 2007-2008 թվականներին մատակարարված …
կարդալ ավելինՉինաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմենը կարող է դառնալ Հանրապետական կուսակցության կողմից ԱՄՆ նախագահի թեկնածու: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Հանթսմենը մինչեւ գարուն իրեն փոխարինող գտնելու խնդրանքով դիմել է Սպիտակ տանը: Մինչեւ իր նշանակումը Պեկինում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, Հանթսմենը եղել է Յուտա նահանգի նահանգապետը: Վերլուծաբանները դեռ Հանթսմենի` Պեկինում ԱՄՆ գլխավոր դիվանագետի նշանակման …
կարդալ ավելինԱռաջիկա կիրակի օրը մի խումբ իտալուհիներ պատրաստվում են Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի նստավայրի ուղղությամբ նետել իրենց կիսավարտիքները` այդկերպ արտահայտելով իրենց բողոքը 74-ամյա վարչապետի ցանկասիրության դեմ: Այդ մասին տեղեկացրել են իտալական լրատվամիջոցները: Կանայք իրենց հագուստի ինտիմ պարագաները մտադիր են նետել վարչապետի առանձնատան պարսպի վրայով: Հազարավոր իտալուհիներ նաեւ կմասնակցեն ինտերնետային արշավին, որը նախաձեռնել է ձախակողմյան «La Repubblica» …
կարդալ ավելինԱՄՆ Պետքարտուղարությունը զգուշացրել է ամերիկացիներին Ադրբեջանում «արեւմտյան թիրախների» նկատմամբ ահաբեկչական վտանգի մասին` կոչ անելով նրանց զգոն լինել այդ երկրում գտնվելու ժամանակ: «Ադրբեջանում կա ահաբեկչական հարձակման իրական վտանգ, այդ թվում` «ամերիկյան շահերի դեմ»»,- նշված է շաբաթ օրը Բաքվում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ, որում, սակայն, նշված չէ, թե խոսքն ինչ բնույթի թիրախների մասին է, եւ ովքեր …
կարդալ ավելին