«Wikileaks»-ը շարունակում է տարածել ԱՄՆ Պետքարտուղարությանը պատկանող գաղտնի փաստաթղթերը: Նոր փաստաթղթերում որոշ մանրամասներ են տեղ գտել, որոնք վերաբերում են Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնի մահապատժի մանրամասներին: Ֆրանսիական «Le Monde»-ի հրապարակած 2007թ. հունվարի 7-ին թվագրված փաստաթղթում նշվում է, որ Բաղդադում ԱՄՆ այն ժամանակվա դեսպան Զալմայ Հալիլզադեն Պետքարտուղարությանն ուղարկած հեռագրում մանրամասներ է ներկայացնում Հուսեյնի մահապատժի մասին: Այդ …
կարդալ ավելինԹուրքիայում վիճաբանության ժամանակ կինն ատրճանակով սպանել է ոստիկանապետ ամուսնուն: «Milliyet» օրաթերթի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել Քիլիս նահանգի Մուսաբեյլիի շրջանում: 32-ամյա Սըդըքա Քուրաքի եւ նրա ամուսնու` տեղի ոստիկանապետ Հուսեյին Քուրաքի միջեւ ընտանեկան հողի վրա վեճ է ծագել, որի ժամանակ կինն ամուսնու ատրճանակով սպանել է նրան: Նշվում է, որ հանցագործության պահին կինը եղել է ալկոհոլի ազդեցության …
կարդալ ավելին«Wikileaks»-ը «Twitter»-ի իր էջում երեկ հաղորդագրություն է տարածել` խնդրելով իր կողմնակիցների եւ երկրպագուների օգնությունը: «Կայքի գոյությունը վտանգի տակ է»,- ասվում է հաղորդագրության մեջ: Բանն այն է, որ երեկվանից կայքը ենթարկվում է ուժեղ հարձակումների, ուստի «Wikileaks»-ն իր կողմնակիցներին կոչ էր անում ստեղծել «հայելային» կայքեր, որոնք «Wikileaks» պորտալից կպատճենեն տեղեկությունը, ինչն էլ անհաղթահարելի խոչընդոտ կստեղծի բոլոր նրանց …
կարդալ ավելինՍտամբուլի քաղաքապետարանի խորհուրդը չի հաստատել Ստամբուլի հայկական կաթոլիկ «Սուրբ Հակոբ» հիմնադրամի կողմից ներկայացված 150 մլն դոլար կազմող ներդրման նախագիծը: Թուրքական «Aksam» կայքի փոխանցմամբ` Եվրամիության պահանջներին համապատասխան փոփոխված թուրքական օրենքներն այսուհետ թույլ են տալիս ազգային փոքրամասնությունների հիմնադրամներին ձեռք բերել անշարժ գույք եւ տնօրինել դրանք, որից էլ սկսել են օգտվել մի շարք հիմնադրամներ: Այդ հիմնադրամներից մեկն էլ …
կարդալ ավելինՊերուի կալանավայրերից մեկում կալանավորն իրեն այցելած ընկերուհուն սպանել եւ երեք ամիս շարունակ բանտախցում է պահել: Արեւմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել Լիմայի հատուկ ռեժիմի կալանավայրում: Հոլանդիայի քաղաքացի Ջեքսոն Կոնքեն, ով ազատազրկման է դատապարտվել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար, առայժմ անհայտ պատճառներով սպանել է կալանավայրում իրեն այցելած 22-ամյա Լեսլի Պարադեսին: Ընկերուհուն սպանելուց հետո դատապարտյալը նրա մարմինը …
կարդալ ավելինԻրանական Սպահան քաղաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործակալները դաժանաբար ծեծել եւ ձերբակալել են տեղական հայ համայնքի 14-ամյա մի աղջկա: Ինչպես հաղորդում է NCR-Iran.org-ը, դեկտեմբերի 3-ին, վաղ առավոտյան աղջկան կանգնեցրել են Կորպուսի պահապանները եւ հայտարարել, թե նա «ոչ պատշաճ է հագնված»: Զինվորականները ցանկացել են ձերբակալել աղջկան, վերջինս, սակայն, դիմադրություն է ցույց տվել: Աղջկան օգնության են շտապել …
կարդալ ավելինԵրեկ «Guardian»-ի միջոցով բազմաթիվ հարցեր են ուղղվել «Wikileaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժին: Ընթերցողներից մեկը հետաքրքրվել է, թե ի՞նչ կպատահի նրա սկսած գործի հետ, եթե իրեն «խաղից հանեն» (ֆիզիկապես կամ տեխնիկապես)։ Կա՞ արդյոք ակտիվիստների «2-րդ խումբ», որը կարող է շարունակել այս ամենը, թե՞ նրա չեզոքացումով վերջ կդրվի նաեւ այս խաղին։ Այս հարցերին Ասսանժը պատասխանել է. «Դիվանագիտական նամակագրության …
կարդալ ավելինՀինգշաբթի օրը «Wikileaks»-ը հրապարակել էր Թբիլիսիից Վաշինգտոն ուղարկված հաղորդագրությունները, որոնցից մեկում (ԱՄՆ էր ուղարկվել 2007թ. հուլիսին), խոսվում է Վրաստանում ՌԴ-ի ակտիվ միջոցառումների մասին: Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը գրել է. «Վրաստանի իշխանությունները Թբիլիսիում եւ Ախալքալաքում, ինչպես նաեւ՝ տեղական համայնքի ղեկավարներն ու քաղաքական ակտիվիստները հաստատել են, որ ՌԴ իշխանությունները ֆինանսավորել են ծայրահեղական հայ ազգայնականներին Սամցխե-Ջավախեթիում` փորձելով ապակայունացնել այս …
կարդալ ավելինԻսպանական «El Pais» պարբերականը հրապարակել է հատվածներ «Wikileaks»-ի նյութերից, որոնք վերաբերում են Ղազախստանի նախագահի անձնական կյանքին: «Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, բացի պաշտոնական կնոջից` Սարայից, եւս երկու կին ունի (Լոնդոնում բնակվող ուղեկցորդուհին եւ գեղեցկության մրցույթի հաղթող)»,- հայտնել են ամերիկացիները` ղազախական վերնախավի ցոփ կյանքի մասին նամակներում: Վարչապետ Քարիմ Մասիմովին տեսել են Աստանայի «Շոկոլադ» գիշերային ակումբում պարելիս, իսկ …
կարդալ ավելին«Wikileaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ում նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված, անհայտ վայրից «Skype»-ի միջոցով «Time» ամսագրին հարցազրույց է տվել, որտեղ հայտարարել է, թե` երբ ի հայտ գան ամերիկացի պաշտոնյաների` լրտեսական գործունեության վերաբերյալ մանրամասները, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հրաժարական է տալու: «Երբ ջրի երես դուրս գան եւ հաստատվեն այն փաստերը, որոնց համաձայն՝ ՄԱԿ-ում ամերիկացի դիվանագետներին հրահանգ …
կարդալ ավելին«Wikileaks»-ի հրապարակած գաղտնի փաստաթղթերում հետաքրքիր մանրամասներ է ներկայացվել Ֆրանսիայի նախագահի հետ տեղի ունեցած մի դեպքից: Թուրքական «Milliyet»-ի փոխանցմամբ` Փարիզում ԱՄՆ դեսպան Չարլզ Ռիվկինը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ուղարկած հաղորդագրության մեջ նշել է, թե Սարկոզիի շրջապատն ամեն ինչ անում է, որպեզի նրան երջանկացնի: «Wikileaks»-ի հրապարակած փաստաթղթում Ռիվկինը հայտնել է, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի` Ֆրանսիա …
կարդալ ավելին«Economist» պարբերականի վերլուծական բաժինը պատրաստել է Ադրբեջանի 2011-2015 թվականների քաղաքական-տնտեսական հեռանկարի զեկույցը, համաձայն որի` գործող նախագահ Իլհամ Ալիեւը, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի եւ կհաղթի 2013թ. հոկտեմբերին կայանալիք ընտրություններում: Մինչդեռ, ըստ «Economist»-ի` տնտեսական զարգացման դանդաղման պատճառով Ալիեւի պաշտոնավարման ընթացիկ երկրորդ ժամկետը հետզհետե ավելի է բարդանալու: Ադրբեջանի էներգետիկ պաշարների շուրջ Եվրամիության եւ Ռուսաստանի մրցակցությունն էլ գնալով սրվելու է, …
կարդալ ավելինՀամաշխարհային մասշտաբի գաղտնի նյութեր հրապարակած «Wikileaks»-ի շտաբ-գրասենյակը զարմացրել է բոլորին` իր անսովոր տեղով եւ պայմաններով: Թուրքական «Internethaber»-ը երեկ իր կայքում տեղադրել է Շվեդիայի մայրաքաղաքի հարեւանությամբ 30 մետր խորության տակ գտնվող «Wikileaks»-ի գրասենյակի լուսանկարները, որը կառուցվել է սառը պատերազմի տարիներին եւ 2008-ին ձեւափոխվել «Pionen» ընկերության կողմից: 50 սմ հաստությամբ երկաթե դռնից այն կողմ բացվում են հատուկ …
կարդալ ավելինԵվրոպայի մի շարք երկրներում ձյան առատ տեղումներն ու անսովոր ցուրտ եղանակը կաթվածահար են արել խոշորագույն օդակայանների աշխատանքը, ինչպես նաեւ խոչընդոտել ավտոտրանսպորտի ու գնացքների երթեւեկությանը: Դեկտեմբերի 1-ին Լոնդոնի, Վարշավայի, Էդինբուրգի, Մյունհենի եւ Ամստերդամի օդանավակայաններում հարյուրավոր թռիչքներ են հետաձգվել: Ֆրանկֆուրտի օդակայանում միայն հետաձգվել է 300 ավիաչվերթ: Լոնդոնի ուղեւորներին խորհուրդ է տրվում նախապես ճշտել` արդյո՞ք չի հետաձգվել իրենց …
կարդալ ավելինԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը «Facebook» սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին տված հարցազրույցում գովազդել է իր նոր՝ «Decision Points» գիրքը: Ի դեպ, միջազգային մամուլի փոխանցմամբ` Բուշն անձամբ է այցելել Կալիֆոռնիայի Պաոլո Ալտո քաղաքում տեղակայված «Facebook»-ի կենտրոնական գրասենյակ: Հարցազրույցի ժամանակ Բուշը պատասխանել է ինչպես «Facebook»-ի աշխատակիցների, այնպես էլ սոցհարցման սովորական օգտատերերի հարցերին: Հարցին, թե ինչու …
կարդալ ավելինԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի քենիացի տատիկը պատմել է, որ Մեքքա կատարած ուխտագնացության ժամանակ աղոթել է, որ իր թոռը իսլամ ընդունի: Այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը: Միաժամանակ, Օբամայի 88-ամյա տատիկը` Սարա Օմարը, որեւէ կերպ չի մեկնաբանել իր թոռան կողմից վարվող քաղաքականությունը: Սարա Օբաման Մեքքա ուխտագնացություն է կատարել որդու` Սայիդ Հուսեյն Օբամայի եւ 4 թոռների հետ: …
կարդալ ավելինԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր նախորդների համեմատ Սպիտակ տանն առաջին 2 տարիների աշխատանքի ընթացքում ամենաշատն է իրականացրել արտասահմանյան այցեր: «Հարկատուների ազգային միություն» (HCH) հ/կ-ի տարածած տվյալների համաձայն` Օբաման 15 շրջագայություն է իրականացրել, որոնց ընթացքում այցելել է 26 երկիր` այնտեղ ընդհանուր առմամբ անցկացնելով 55 օր: HCH-ի նշում է, որ ըստ Պենտագոնի աղբյուրների, նախագահական «Էյր ֆորս-1» ինքնաթիռի …
կարդալ ավելինԵրեկ Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հատուկ նիստում սկսել է քննարկել նոյեմբերի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների արձանագրությունները, որոնք տրամադրել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ տարածքային ընտրական հանձնաժողովները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) արձանագրության համաձայն` Ադրբեջանի 4 միլիոն 928 հազար 594 ընտրողներից նոյեմբերի 7-ի քվեարկությանը մասնակցել են 2 միլիոն 442 հազար 365-ը, ինչը կազմում է ընտրողների կեսից ավելին: …
կարդալ ավելինԱՄՆ-ում Գոհաբանության տոնին անմիջապես հաջորդում է սպառողական տենդը, որի սկիզբը ստացել է «սեւ ուրբաթ» («Black Friday») անվանումը: Բանն այն է, որ ԱՄՆ-ում Ծննդյան տոների զեղչերի սեզոնի սկիզբը համընկնում է ամեն տարի նոյեմբերի 4-րդ հինգշաբթի օրը նշվող Գոհաբանության տոնին հաջորդող ուրբաթ օրվա հետ: Այդ օրը մանրածախ առեւտրային ցանցերի մեծ մասն աշխատանքը սկսում է վաղ առավոտյան` ժամը …
կարդալ ավելինԳերմանական դատարանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության մեջ մեղադրվող վանականին: Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ` վանականը խոստովանել է, որ տարիներ շարունակ սեռական ոտնձգություններ է իրականացրել հոգեւոր ուսումնական հաստատության 6 աշակերտների նկատմամբ: Բացի այդ, վանականի ձերբակալության ժամանակ նրա համակարգչից հայտնաբերվել են մանկական պոռնոգրաֆիա պարունակող լուսանկարներ:
կարդալ ավելին