Բուշի հարցազրույցը` «Facebook»-ի հիմնադրին

02/12/2010

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը «Facebook» սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին տված հարցազրույցում գովազդել է իր նոր՝ «Decision Points» գիրքը: Ի դեպ, միջազգային մամուլի փոխանցմամբ` Բուշն անձամբ է այցելել Կալիֆոռնիայի Պաոլո Ալտո քաղաքում տեղակայված «Facebook»-ի կենտրոնական գրասենյակ: Հարցազրույցի ժամանակ Բուշը պատասխանել է ինչպես «Facebook»-ի աշխատակիցների, այնպես էլ սոցհարցման սովորական օգտատերերի հարցերին: Հարցին, թե ինչու է միջոցառման անցկացման համար ընտրել հենց «Facebook»-ը, Բուշը պատասխանել է. «Դուք մեծ լսարան ունեք, իսկ ինձ պետք է, որ գիրքս լավ վաճառվի»: Զրույցի ընթացքում Բուշը շատ ընդհանուր բաներ է գտել իր եւ Ցուկերբերգի կենսագրությունների միջեւ: Նա եզրակացրել է, որ իրենք երկուսն էլ ստիպված են եղել ոչ ժողովրդական որոշումներ կայացնել, եւ երկուսի գործողություններն էլ ենթարկվել են ակտիվ քննադատության: Բուշն ասել է նաեւ, որ ինքը նախագահության երկրորդ ժամկետի ավարտից հետո ակտիվորեն օգտագործում է «BlackBerry» սմարտֆոն, հետո նաեւ` iPad: