Սպանված սիրուհին` բանտախցում

07/12/2010

Պերուի կալանավայրերից մեկում կալանավորն իրեն այցելած ընկերուհուն սպանել եւ երեք ամիս շարունակ բանտախցում է պահել: Արեւմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել Լիմայի հատուկ ռեժիմի կալանավայրում: Հոլանդիայի քաղաքացի Ջեքսոն Կոնքեն, ով ազատազրկման է դատապարտվել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար, առայժմ անհայտ պատճառներով սպանել է կալանավայրում իրեն այցելած 22-ամյա Լեսլի Պարադեսին: Ընկերուհուն սպանելուց հետո դատապարտյալը նրա մարմինը պահել է խցում՝ այն քողարկելով բետոնով: Եվ միայն երեք ամիս հետո բանտապանները հայտնաբերել են աղջկա մարմինը, այն էլ` այն բանից հետո, երբ բանտով մեկ անտանելի հոտ է տարածվել: Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն: Նշվում է, որ հոլանդացի կալանավորը նման հանցագործության համար կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման: