Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հունվարի 24-ին տեղի ունեցած պայթյունից տուժած չորս հայերի վիճակը կայուն է: Նրանք բոլորն էլ ՌԴ քաղաքացիներ են` 42-ամյա Կարեն Գալուստյան, 65-ամյա Գուրիան Խաչատուրով, 57-ամյա Յուրի Վարդանով եւ 52-ամյա Անատոլի Աշոտի Պողոսբեկով: Հիշեցնենք, որ երեկ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան աշխատակիցները եւ Ռուսաստանի հայերի միության անդամներն այցելել են տուժածներին:
կարդալ ավելինՀունվարի 25-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում հանդես է եկել իր՝ թվով երկրորդ ամենամյա ուղերձով: Այն հիմնականում նվիրված է եղել տնտեսական եւ սոցիալական թեմաներին: Օբաման հիշեցրել է, որ տասնամյակներ առաջ` «սառը պատերազմի» տարիներին, Խորհրդային Միությունը տիեզերք էր արձակել առաջին արհեստական արբանյակը` «Սպուտնիկը»: «Դա կատարյալ անակնկալ էր Միացյալ Նահանգների համար: Ի …
կարդալ ավելինԵրեկ ՌԴ խորհրդարանի Վերին պալատը` Դաշնային խորհուրդը վավերացրել է Ռազմավարական հարձակողական զենքերի (ՌՀԶ) կրճատման վերաբերյալ ռուս-ամերիկյան նոր համաձայնագիրը` որոշ վերապահումներ մտցնելով փաստաթղթի մեջ, եւ ընդունել է փաստաթղթի վավերացման հայտարարություն: Նախօրեին համաձայնագիրը ստացել էր Պետդումայի հավանությունը: Համաձայնագրի շրջանակներում ամրագրվել է ռազմավարական հարձակողական եւ ռազմավարական պաշտպանողական զենքերի փոխադարձ կապը: Բացի այդ, համաձայնագիրը ստորագրելիս ռուսական կողմը հանդես էր …
կարդալ ավելինՄոսկվայում տեղի է ունեցել հերթական ահաբեկչությունը. «Դոմոդեդովո» օդանավակայանում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն եւ անմեղ մարդկանց: Դժբախտացած ընտանիքներին հուղարկավորության ծառայություններ կմատուցվեն անվճար` Մոսկվայի եւ Մոսկովյան շրջանի կառավարության կողմից: Այդ ընտանիքները կստանան նաեւ 2 մլն ռուբլի, ծանր վիրավորները` 1,5 մլն, իսկ թեթեւ վիրավորները` 1 մլն ռուբլի: Բնականաբար, այս ամենն առանց քաղաքական սպեկուլյացիաների չանցավ: Արդեն հնչել …
կարդալ ավելինBBC ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է դադարեցնել իր 32 լեզուներից 5-ի ծառայությունը: Ինչպես հայտնել է BBC News-ը, կփակվեն Աֆրիկայում հեռարձակվող ալբաներեն, մակեդոներեն, սերբերեն, պորտուգալերեն լեզուների ծառայությունները, ինչպես նաեւ՝ Կարիբյան ավազանի երկրներում հեռարձակվող անգլալեզու ծառայությունը: BBC-ն այդ քայլը պատճառաբանել է տնտեսական գործոններով, քանի որ 5 լեզուներով հեռարձակումը դադարեցնելու դեպքում կորպորացիան տարեկան կտնտեսի 46 մլն ֆունտ …
կարդալ ավելինՌուսական լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ է դրվել ռուսական հատուկ ծառայություններին պատկանող մի փաստաթուղթ, որը վկայում է այն մասին, որ հունվարի 24-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում իրականացված ահաբեկչական գործողության հեղինակները, հնարավոր է` Ռուսաստան են թափանցել Թուրքիայի, Իրանի եւ Վրաստանի տարածքով: Ըստ այդ հրապարակումների, 2010թ. դեկտեմբերին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը եւ Արտաքին հետախուզության ծառայությունը Մոսկվայի իրավապահներին իրազեկել են …
կարդալ ավելին«Sabah» թերթի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հունվարի 24-26-ին Ստրասբուրգում մասնակցելու է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) այս տարվա առաջին լիագումար նիստին, որտեղ պատասխանելու է եվրոպացի խորհրդարանականների հարցերին, որոնք առնչվելու են Թուրքիայի արտաքին քաղաքականությանը, հայկական, քրդական եւ կիպրական հարցերին: Գյուլի ելույթը նախատեսված է հունվարի 25-ին: Ի դեպ, ԵԽ ԽՎ լիագումար նիստին մասնակցելու է նաեւ …
կարդալ ավելինԵրեկ տեղական ժամանակով 16:32-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի ուղեւորների ժամանման սրահում պայթյուն է տեղի ունեցել: Զոհվածների թիվը հասնում է 35-ի, իսկ վիրավորների թիվն անցնում է 130-ից, որոնցից 20-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Այս տվյալները ՌԻԱ-Նովոստի գործակալությանը հայտնել է ՌԴ առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարի օգնական Սոֆիա Մալյավինան: Նրա խոսքով, խիտ ծխի պատճառով հնարավոր չէ ճշգրիտ …
կարդալ ավելին«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի աղբյուրների փոխանցմամբ` Ստավրոպոլի տներից մեկում օրեր առաջ իրականացված 8 անձանց սպանությունը կապված է հանցավոր «օբշչակի» պակասուրդի հետ։ Ըստ նույն աղբյուրների, դա առնչվում է ամիսներ առաջ Կուշեւսկայա ավանում տեղի ունեցած 12 մարդկանց սպանության հետ: Քրեական աշխարհի անանուն ներկայացուցիչները թերթի լրագրողներին հայտնել են, որ կուշեւյան հանցավոր խմբավորման ջախջախումը եւ Կուբանում քրեական աշխարհի դեմ իրականացվող …
կարդալ ավելինՆախօրեին երեկոյան Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետեւանքով Լենինգրադի երկրամասի մի բնակիչ ծանր վնասվածք է ստացել: Սանկտ Պետերբուրգի Ներքին գործերի գլխավոր վարչությունից Ինտերֆաքսին տեղեկացրել են, որ երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել անսթափ վիճակում: Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել Բուդապեշտ փողոցում: Մի խումբ երիտասարդներ վեճի են բռնվել ծագումով ադրբեջանցու հետ: Ավելի ուշ …
կարդալ ավելինԱմերիկացի փորձագետների կանխատեսումներով` սոցիալական խռովության սպառնալիքը միանգամայն հնարավոր է Վրաստանում: Բելառուսական ԾԼ գործակալության հաղորդմամբ` ամերիկացի փորձագետները հրապարակել են 37 երկրների ցուցակ, որտեղ 2011-2012թթ. հնարավոր են սոցիալական խռովություններ: Ցուցակում Վրաստանը զբաղեցնում է չորրորդ տեղը Իրանից, Շրի Լանկայից եւ Ռուսաստանից հետո: Կանզասի եւ Նյու Յորքի համալսարանների պրոֆեսորները նոր մոդել են մշակել, որը հնարավորություն է տալիս կանխատեսել տարբեր …
կարդալ ավելին«Industrial & Commercial Bank of China» (ICBC) չինական խոշորագույն բանկն ԱՄՆ-ում մանրածախ բանկ ձեռք բերելու մասին համաձայնագիր է ստորագրել: Չինական խոշորագույն բանկը, որը 70%-ով պատկանում է պետությանը, մտադիր է հոնկոնգյան մասնավոր «Bank of East Asia Ltd»-ից գնել ԱՄՆ-ում նրա դուստր բանկը, որը երկրով մեկ ունի 13 մասնաճյուղ: Եթե գործարքն արժանանա ոլորտը կարգավորող ամերիկյան համապատասխան մարմինների …
կարդալ ավելինԱվստրալական «Zoo Weekly» տղամարդկանց ամսագիրը 2011թ. ամենավատ ավստրալացի է ճանաչել «Wikileaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժին: Ըստ հոդվածի` Ասսանժը «փառավորվել է» որպես մարդ, ով չի կարողանում գաղտնիքներ պահել: «Ջուլս, առաջիկայում ընթրիքի հրավերի չսպասես»,- գրում են ամսագրի խմբագիրները: Ամսագրի ամենամյա վարկանիշային ցուցակները հումորային բնույթ են կրում: Դրանում հիշատակվում են այն մարդիկ, ովքեր իրենց գործողություններով տարվա ընթացքում խայտառակել են …
կարդալ ավելինՄեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը հայտարարել է, որ անտեսել է երկրի գլխավոր դատախազի նախազգուշացումն այն մասին, որ առանց ՄԱԿ-ի սանկցիաների ներխուժումն Իրաք անօրինական է: Պատասխանելով 2003 թվականին Բաղդադի դեպքերի ուսումնասիրման համար ստեղծված բրիտանական հատուկ հանձնաժողովի հարցերին` Բլեերն ընդգծել է, որ այն ժամանակ վստահ էր, թե գլխավոր դատախազ լորդ Գոլդսմիթը կփոխի իր կարծիքը հարցի վերաբերյալ, …
կարդալ ավելինԹուրքիա մեկնող հայ առեւտրականների Ստամբուլում եւ Երեւանում անցկացրած բողոքի ակցիաների հետ կապված, որտեղ նրանք բողոքում են Հայաստան ներկրվող ապրանքների գները կրկնակի բարձրացնելու դեմ, Պետեկամուտների կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ: ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հայ առեւտրականների` այսօր իրականացրած բողոքի ակցիայի հետ կապված հարկ ենք համարում տեղեկացնել, որ ներկրվող հագուստից գանձվող մաքսատուրքի դրույքաչափի որեւէ փոփոխություն …
կարդալ ավելին«ԵԽ ԽՎ-ի հատուկ զեկուցող Քրիստոֆեր Շտրասերը Ադրբեջան ժամանելու նպատակով այցագիր ստանալու համար Գերմանիայում մեր երկրի դեսպանատուն չի դիմել»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամլո խոսնակ Էլհան Պոլուխովը` անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանին Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ հատուկ զեկուցողի տված հարցազրույցին, որտեղ նա հայտարարել է, թե չի կարողացել Ադրբեջան մեկնել իրեն այցագիր չտրամադրելու պատճառով: «Այս հարցի առնչությամբ նախարարությունը կապ …
կարդալ ավելինԱՄՆ հիվանդանոցներից մեկում հիվանդը թքել է բժշկի վրա եւ ձերբակալվել մահափորձ իրականացնելու մեղադրանքով: Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Այլասկայում: 29-ամյա հիվանդը, որը տառապում է հեպատիտ C-ով, թքել է հիվանդանոցի բուժաշխատողներից մեկի վրա, ինչ համար ձերբակալվել է: 29-ամյա հիվանդին ներկայացվել է «կանխամտածված կերպով վտանգավոր վարակը փոխանցելու» մեղադրանք: Դատարանը հիվանդին ազատ արձակելու համար նախ պահանջել …
կարդալ ավելինՆորվեգական «Aftenposten» թերթը հայտարարել է, որ ձեռք է բերել ԱՄՆ Պետքարտուղարությանը պատկանող եւ «Wikileaks» կայքի կողմից գաղտնազերծված բոլոր փաստաթղթերը: Երեկ նման հաղորդագրություն է տարածել «Associated Press» լրատվական գործակալությունը: Հիշեցնենք, որ «Wikileaks»-ի տնօրինության տակ էր հայտնվել 251.287 հեռագիր, որոնք տարբեր երկրներում գտնվող ամերիկյան դեսպանությունների դիվանագետներն ուղարկել են ԱՄՆ Պետքարտուղարությանը: Առայժմ հրապարակվել է այդ փաստաթղթերից ընդամենը 1897-ը: …
կարդալ ավելինՊաշտոնական Բաքուն Տնտեսական համագործակցության կազմակերպությանը կոչ է արել ցուցաբերել հետեւողական աջակցություն` Լեռնային Ղարաբաղի հարցի շուտափույթ կարգավորման գործում: Այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Կոնֆլիկտի չլուծված լինելը տարածաշրջանի զարգացման գործընթացում բազում խոչընդոտներ է առաջացնում»,- ասել է նա` կոչ անելով նպաստել Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը:
կարդալ ավելինՍտամբուլում այսօր անցկացվելիք Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպելու է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «1news.az» ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքէջի հաղորդագրությունը:
կարդալ ավելին