Երեկ տեղական ժամանակով 16:32-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի ուղեւորների ժամանման սրահում պայթյուն է տեղի ունեցել: Զոհվածների թիվը հասնում է 35-ի, իսկ վիրավորների թիվն անցնում է 130-ից, որոնցից 20-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Այս տվյալները ՌԻԱ-Նովոստի գործակալությանը հայտնել է ՌԴ առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարի օգնական Սոֆիա Մալյավինան: Նրա խոսքով, խիտ ծխի պատճառով հնարավոր չէ ճշգրիտ որոշել տուժածների քանակը: Ըստ նախնական վարկածի` կատարվածը ահաբեկչություն է: Ռումբը պայթեցրել է մահապարտ-ահաբեկիչը: ՀՀ ԱԳՆ-ն դեռեւս ճշտում է` տուժածների մեջ կա՞ն արդյոք հայեր, թե՞ ոչ: