Սոցիալական բունտ են կանխատեսում

25/01/2011

Ամերիկացի փորձագետների կանխատեսումներով` սոցիալական խռովության սպառնալիքը միանգամայն հնարավոր է Վրաստանում: Բելառուսական ԾԼ գործակալության հաղորդմամբ` ամերիկացի փորձագետները հրապարակել են 37 երկրների ցուցակ, որտեղ 2011-2012թթ. հնարավոր են սոցիալական խռովություններ: Ցուցակում Վրաստանը զբաղեցնում է չորրորդ տեղը Իրանից, Շրի Լանկայից եւ Ռուսաստանից հետո: Կանզասի եւ Նյու Յորքի համալսարանների պրոֆեսորները նոր մոդել են մշակել, որը հնարավորություն է տալիս կանխատեսել տարբեր երկրներում սոցիալական խռովությունները եւ էթնիկ հողի վրա բախումները: Կանզասի համալսարանի պրոֆեսոր Սեմ Բելի խոսքով` իրենք արդեն կանխատեսել էին Թունիսի հեղաշրջումը եւ Իռլանդիայի սոցիալական խռովությունը: