Դիմել են Իրանին եւ Թուրքիային

23/12/2010

Պաշտոնական Բաքուն Տնտեսական համագործակցության կազմակերպությանը կոչ է արել ցուցաբերել հետեւողական աջակցություն` Լեռնային Ղարաբաղի հարցի շուտափույթ կարգավորման գործում: Այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Կոնֆլիկտի չլուծված լինելը տարածաշրջանի զարգացման գործընթացում բազում խոչընդոտներ է առաջացնում»,- ասել է նա` կոչ անելով նպաստել Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը: