աշխարհ

Բռնապետության հիմքը մարդկանց վախն է

24.02.2011

«Երբ մարդիկ այլեւս չեն վախենում, բռնապետությունը մեծ վտանգի մեջ է»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է ամերիկացի հայտնի քաղաքագետ Ջին Շարփը, ով համարվում է արաբական աշխարհում շարունակվող հեղափոխությունների ալիքի ոգեշնչողներից մեկը: 83-ամյա Ջին Շարփն ապրում է Բոստոնում իր փոքր տանը, զբաղված է գիտական գործունեությամբ: Նրա աշխատությունները` «Բռնապետությունից դեպի ժողովրդավարություն», «Ոչ բռնի գործողությունների 198 մեթոդ», որ …

կարդալ ավելին

Լարի Քինգը շրջագայելու է քաղաքներով

24.02.2011

Ամերիկյան հայտնի լրագրող ու հեռուստահաղորդավար Լարի Քինգը, ով 2010թ. դեկտեմբերին ավարտեց CNN հեռուստաալիքով 25 տարի շարունակ հեռարձակվող «Լարի Քինգ շոու» հաղորդումը, ապրիլին պատրաստվում է շրջագայություն սկսել ամերիկյան քաղաքներով` իր կյանքի մասին կատակերգական մենահամերգով: Պրոդյուսերական «Base Entertainment» ընկերությունը «Reuters»-ին հայտնել է, որ 77-ամյա Քինգի հյուրախաղերը մեկնարկելու են Թորինգտոն քաղաքում` ապրիլի 14-ին: Իր «Լարի Քինգ. կայացում» (Larry …

կարդալ ավելին

Ռեակտիվ հրթիռներ

22.02.2011

Աբու Դաբիում անցկացվող IDEX -2011 միջազգային ցուցահանդեսի շրջանակներում Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը եւ Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջի Քոնուլը համաձայնագիր են ստորագրել համատեղ ռեակտիվ հրթիռներ արտադրելու մասին: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` փաստաթղթի համաձայն Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը եւ թուրքական ROKETSAN ընկերությունը կսկսեն 107 եւ 120 միլիմետրանոց ռեակտիվ հրթիռների արտադրությունը:

կարդալ ավելին

Անսպասելի այցով

22.02.2011

Երեկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը նախապես չհայտարարված այցով ժամանել է Եգիպտոս` դառնալով Եվրամիության եւ «Մեծ ութնյակի» երկրների առաջին առաջնորդը, ով Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունից հետո այցելել է Եգիպտոս: Սպասվում է, որ Բրիտանիայի վարչապետը կհանդիպի Եգիպտոսի նոր ղեկավարության հետ։

կարդալ ավելին

Կհասնի՞ Վրաստան

22.02.2011

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն անդրադառնալով երկրի ներքին զարգացումներին՝ կանխատեսել է թունիսյան կամ եգիպտական սցենարի իրագործման հավանականություն: Նա ասել է, որ երկրում անընդհատ աճում է դժգոհների քանակը եւ արդեն մոտեցել է «վտանգավոր սահմանի»: «Չի բացառվում, որ հեղափոխական ալիքը հասնի նաեւ Վրաստան: Մենք դեռ նորմալ երկիր չենք, հենց թեկուզ միայն այն պատճառով, որ ոչ մի նորմալ …

կարդալ ավելին

Նաեւ Մարոկկոյում

22.02.2011

Նախօրեին հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթի փողոցներ: Ցուցարարները թագավոր Մոհամեդ վեցերորդից պահանջել են վայր դնել որոշ լիազորություններ, լուծարել կառավարությունը, վերացնել կոռուպցիան, ինչպես նաեւ՝ իրականացնել մի շարք բարեփոխումներ սոցիալ-տնտեսական եւ առողջապահական ոլորտներում:

կարդալ ավելին

Սպանել են իրար

22.02.2011

Փետրվարի 20-ին ադրբեջանական զորամասերից մեկում կատարված ծանր հանցագործության արդյունքում սպանվել են 1992թ. ծնված Գուլիեւ Նաիբ Ֆահրադինօղլուն, 1991թ. ծնված Ջավադզադե Ջավիդ Վեքիլօղլուն, 1991թ. ծնված Սուանվերդիեւ Նուրլան Ռադֆելօղլուն, 1992թ ծնված Խոջբերով Ռամզան Աբդուլաօղլուն, 1991թ. ծնված Քերիմով Աֆղան Յաշարօղլուն, 1992թ. ծնված Գուսեյնով Ահմեդ Ահմեդալիօղլուն եւ 1991թ. ծնված Գուլիեւ Զաքիր Էթիբարօղլուն: Այդ մասին հայտնել է Day.az-ը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության …

կարդալ ավելին

Պահանջում են նախագահին

22.02.2011

Թունիսի ժամանակավոր կառավարությունը երկրի նախկին նախագահ Զին Աբիդին Բեն Ալիին էքստրադիցիայի ենթարկելու խնդրանքով դիմել է Սաուդյան Արաբիային: Հիշեցնենք, որ Թունիսում նախագահի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների արդյունքում նախագահ Բեն Ալին հունվարի 14-ին փախուստի դիմեց երկրից` ապաստան գտնելով Սաուդյան Արաբիայում: Թունիսի ժամանակավոր կառավարությունը նաեւ խնդրել է Սաուդյան Արաբիայի իշխանություններին` տեղեկատվություն տրամադրել Բեն Ալիի առողջական վիճակի մասին, քանի …

կարդալ ավելին

Johnnie-ն` Թուրքիայում

22.02.2011

Անգլիական ալկոհոլային «Diego» ընկերությունը ձեռք է բերել թուրքական շուկայի խոշորագույն` «MEY գջki» ալկոհոլային ընկերությունը: Աշխարհահռչակ ապրանքանիշերի`«Johnnie Walker»-ի եւ «Smirnoff»-ի սեփականատեր անգլիական «Diego» ընկերությունը թուրքական ընկերության համար վճարել է 1.5 միլիարդ եվրո: Թուրքական «MEY գջki»-ն Թուրքիայում տիրապետում է 50 հազար մանրածախ կետերի` ապահովելով թուրքական ալկոհոլի շուկայի պահանջարկի 80 տոկոսը:

կարդալ ավելին

Առավել ցինիկ

22.02.2011

Վրաստանի արտգործնախարարությունը վտանգավոր է համարում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Վրաստանը հատուկ վերահսկողության տակ վերցնելու մասին հայտարարությունը. Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն կոչ է արել միջազգային հանրությանը՝ հատուկ ուշադրություն դարձնել նման հայտարարություններին: Հիշեցնենք, որ Մեդվեդեւի հայտարարությունը հնչել էր Սոչիի 2014-ի ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստման եւ անցկացման համար անվտանգության ապահովման մասին խորհրդակցության ժամանակ: Նա չի բացառել, որ …

կարդալ ավելին

1000-ամյակին ընդառաջ

22.02.2011

Թուրքիայի արտգործնախարարությունը պատրաստել է «1915թ. իրադարձությունները» խորագրով մի զեկույց, որում հերթական անգամ փորձել է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը: Ըստ թուրքական «Star» պարբերականի, այդ զեկույցն Անկարան պատրաստել է՝ որպես հակաքայլ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայկական Սփյուռքի կողմից իրականացվելիք միջոցառումների: «Star»-ի տեղեկացմամբ, թուրքերենով եւ անգլերենով գրված 7-էջանոց զեկույցն արդեն բաժանվել է մի շարք հասարակական կազմակերպությունների, այն …

կարդալ ավելին

Հաշիվները բացում են

22.02.2011

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը եւ նրա շրջապատը շվեյցարական բանկերում տասնյակ-միլիոնավոր դոլարներ ունեն: Այդ մասին երեկ հայտարարել է Շվեյցարիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Շտեֆան ֆոն Բելոուն: Նա նաեւ տեղեկացրել է, որ եթե պարզվի, որ այդ հաշիվներում եղած գումարները հանցագործ ճանապարհով են ձեռք բերվել, ապա դրանց ճակատագիրը կորոշեն «իրավասու դատական մարմինները»: Նշենք, որ նախկին եգիպտացի պաշտոնյաների եւ …

կարդալ ավելին

Վերջ «կրակելուն»

22.02.2011

Ամերիկյան գիտնականները պատահաբար հայտնաբերել են ճաղատության դեմ դեղամիջոցը: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետները երկար ժամանակ աշխատել են գենետիկորեն մոդիֆիկացված մկների հետ, որոնց ներարկել են CRF սթրես առաջացնող հորմոնը, որի հետեւանքով մկները սկսել են ճաղատանալ: Այն բանից հետո, երբ նրանց ներարկել են սթրեսի դեմ պայքարի շրջանակներում ուսումնասիրվող ասթրեսին-Բ դեղամիջոցը, մասնագետների համար անսպասելիորեն մկների մոտ վերականգնվել …

կարդալ ավելին

Պեսկովը «սպանեց» Մաքքեյնին

17.02.2011

Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ լեզվակռիվ է եղել: Ռուսաստանցի ամերիկագետների կարծիքով` այն առանձնապես լուրջ հետեւանքներ չի ունենա, բայց այդ լեզվակռվի մեջ լավ բան նույնպես չկա: «Հետեւանքներ չեն լինի, քանի որ Ռուսաստանի հասցեին արտահայտություններ, այն էլ՝ ոչ կոմպետենտ, իրեն թույլ է տվել հանրապետական սենատոր Ջոն ՄաքՔեյնը, ով հայտնի է Մոսկվայի նկատմամբ տածած «սիրով»: Բացի այդ, նա այս …

կարդալ ավելին

Ավելի կոշտ

17.02.2011

«Ռուսաստանի քաղաքական ռեժիմը կարող է ավելի կոշտ վերջ ունենալ, քան Եգիպտոսինը»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է նախկին Խորհրդային Միության առաջին եւ միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը: «Եթե մենք ժամանակ կորցնենք, եթե հետեւողականորեն չպաշտպանենք մարդու իրավունքները, չձեւավորենք արդյունավետ խորհրդարան, որն ընդունակ կլինի վերահսկել գործադիր իշխանությունը, եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա, ապա ես կարծում եմ` …

կարդալ ավելին

Ռուսները չեն թողնի

17.02.2011

«Սահակաշվիլին կարծիք է հայտնել, որ Հարավային Կովկասում սահմանների բացումը, մասնավորապես, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, ինչպես նաեւ ԼՂ կարգավորման գործընթացում հնարավոր առաջընթացը հակասում է Ռուսաստանի շահերին»,- ըստ «Wikileaks»-ի հրապարակած նյութերի, գրել է ամերիկացի դիվանագետ Ջոն Բասը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Վերշբոուի հանդիպման մասին պատմող հեռագրում: «Ռուսաստանը ցանկացած փոխզիջման դեմ է եւ նախընտրում …

կարդալ ավելին

Հարուցեցին

17.02.2011

Նախօրեին Միլանի դատարանը որոշել է քրեական գործ հարուցել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ: Նա մեղադրվում է պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ սեռական բնույթի հանցագործություններ կատարելու մեջ: Իտալիայի վարչապետը դատարան է հրավիրվել ապրիլի 6-ին: Եթե դատարանում ապացուցվի մեղադրանքը, ապա Բեռլուսկոնիին սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում: Ի դեպ, երեկ պաշտոնական այցով Իտալիա է մեկնել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

կարդալ ավելին

6 ամսում

17.02.2011

Եգիպտոսի բանակը հույս է հայտնել, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում հնարավոր կլինի ընտրություններ անցկացնել եւ իշխանությունը հանձնել օրինական ընտրված կառավարությանը` այդպիսով ցույց տալով, որ հավատարիմ է մնում ժողովրդավարական ընտրությունների ճանապարհով իշխանությունը հանձնելու խոստմանը: Եգիպտական բանակը նաեւ ձեւավորել է փորձագետների խումբ, որը սահմանադրական բարեփոխումներ է նախապատրաստում, ինչը հնարավորություն կտա իրական ժողովրդավարական ընտրություններ անցկացնել: Եգիպտոսում արգելված եւ …

կարդալ ավելին

«Կեղտոտում են փայլող արեւը»

17.02.2011

Իրանի պետական հեռուստատեսության փոխանցմամբ, երեքշաբթի օրը իրանական խորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնությունը հայտարարություն է ստորագրել, որով կոչ է արվում մահապատժի ենթարկել ընդդիմության երկու առաջնորդներին` Մեհդի Քարուբիին եւ Միր-Հոսեյն Մուսավիին: Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Թեհրանում ընդդիմության կազմակերպած հանրահավաքն ավարտվել էր ընդդիմադիրների եւ անվտանգության ծառայությունների միջեւ բախումներով, որոնց արդյունքում երկու մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Ընդդիմության …

կարդալ ավելին

«Հարիֆ» արքայազնը

17.02.2011

Բելգիայի թագավոր Ալբերտ 2-րդի կրտսեր որդին` արքայազն Լորանը, երթեւեկության կանոնները խախտելու համար զրկվել է վարորդական իրավունքից: Ըստ բելգիական լրատվամիջոցների, արքայազնը երթեւեկության կանոնները խախտել է Բրյուսելում` 82 կմ/ժ արագությամբ ընթանալով քաղաքի այնպիսի հատվածում, որտեղ արագությունը չպետք է գերազանցի ժամում 50 կմ-ը: Բրյուսելի դատարանը չի հաստատել արքայազնին վարորդական իրավունքից զրկելու մասին տեղեկությունը` միաժամանակ չհերքելով այն:

կարդալ ավելին