Բելգիայի թագավոր Ալբերտ 2-րդի կրտսեր որդին` արքայազն Լորանը, երթեւեկության կանոնները խախտելու համար զրկվել է վարորդական իրավունքից: Ըստ բելգիական լրատվամիջոցների, արքայազնը երթեւեկության կանոնները խախտել է Բրյուսելում` 82 կմ/ժ արագությամբ ընթանալով քաղաքի այնպիսի հատվածում, որտեղ արագությունը չպետք է գերազանցի ժամում 50 կմ-ը: Բրյուսելի դատարանը չի հաստատել արքայազնին վարորդական իրավունքից զրկելու մասին տեղեկությունը` միաժամանակ չհերքելով այն: