Այս շաբաթվա վերջին Ռուսաստանում կարող են հայտնվել աշխատանքային ներգաղթյալների` երկրում գտնվելու նոր պայմաններ: Ինչպես պնդում են Դաշնային միգրացիոն ծառայության` ԴՄԾ ներկայացուցիչները, արմատապես կվերանայվի աշխատանքային միգրանտների նկատմամբ վերաբերմունքը: Մասնավորապես` խոսքը վերաբերում է Ռուսաստանի քաղաքացի չհանդիսացողների համար ներկայումս գործող աշխատանքի քվոտաների լիակատար վերացմանը եւ նրանց աշխատանքի տեղավորմանն առավելագույնս աջակցելու հնարավորությանը: Ենթադրվում է նաեւ, որ ընդունվելիք նոր օրենքներն …
կարդալ ավելինԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե վստահ է, որ միջազգային ուժեղ ճնշման արդյունքում Լիբիայի ղեկավար Մուամար Կադաֆին թողնելու է իշխանությունը: Ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Օբաման ասել է, թե չի բացառում, որ Կադաֆիի վարչակազմի դեմ պայքարող ապստամբները կարող են որպես օգնություն` զենք-զինտեխնիկա ստանալ:
կարդալ ավելինՄարտի 27-ին Պատրիկ Դեւեջյանը վերընտրվել է օ-դե-Սեն դեպարտամենտում, որը համարվում է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հենարաններից մեկը: Իսկ նրա մրցակցուհի Իզաբել Բակլանին, ով սատարում է նախագահի որդուն` Ժան Սարկոզիին, պարտություն է կրել:
կարդալ ավելինՃապոնիայի «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի վթարի հետեւանքով առաջացած ռադիոակտիվ ամպը հասել է Թուրքիա: Ըստ «Milliyet»-ի` ռադիոակտիվ ամպը Թուրքիայի տարածք է հասել Էգեյան ծովով: Թուրք փորձագետները վստահեցնում են, որ այդ ամպը որեւէ սպառնալիք չի ներկայացնում: «Այդ ամպերը գտնվում են 10.000 մետր բարձրության վրա, իսկ 5000 մետր բարձրության վրա արդեն անձրեւային ամպեր չեն կարող գոյանալ: Այնպես որ` այդ …
կարդալ ավելինԹուրքիայում «Էրգենեկոնի» հետաքննության շրջանակներում ձերբակալված «Hurriyet»-ի լրագրող եւ «Օda» TV կայքի սեփականատեր Սոներ Յալչընի աշխատասենյակից հայտնաբերված մի փաստաթղթում եղել են Դիարբեքիր նահանգի Լիջեյի շրջանում գրանցված հայերի անձնագրերի տվյալները: «Zaman»-ի փոխանցմամբ` «Oda» TV-ի դեմ իրականացրած գործողությունից հետո փետրվարի 17-ին Սոներ Յալչընը պատասխանել է «Էրգենեկոնի» գործով դատախազ Զեքերիա Օզի հարցերին: Հարցին, թե ինչ նպատակով է ինքը հավաքել …
կարդալ ավելինԹուրքիայի Գազիանթեփի (Այնթապ) քաղաքապետարանի հսկիչները քաղաքային հիվանդանոցի մոտից բերման են ենթարկել «հասարակության զգացմունքները չարաշահող» մուրացկաններին: Թուրքական «Posta»-ի փոխանցմամբ` 69-ամյա մուրացկան Ջեւդեթի մոտից հայտնաբերվել է 300 դոլար եւ բանկային քարտ, որի մեջ եղել է 5000 դոլար: Քաղաքապետարանի հսկիչները ակտ են կազմել, որի արդյունքում նենգ ճանապարհով ձեռք բերված գումարները պետականացվելու են եւ ուղղվելու են հասարակական կարիքների բավարարմանը:
կարդալ ավելինԲրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ` կեղծ ռումբն առանց որեւէ խոչընդոտի Լոնդոնից ինքնաթիռով տեղափոխվել է Ստամբուլ: 26-ամյա մի թուրքի կողմից պատրաստված կեղծ ռումբը տեղադրվել է խմորեղենի համար նախատեսված տուփի մեջ եւ փոխանցվել անգլիական բեռնափոխադրող ընկերությանը, որն էլ այն Լոնդոնի օդանավակայանից տեղափոխել է Ստամբուլ: Մեծ Բրիտանիայի Տրանսպորտի նախարարությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել` պարզելու համար, թե ինչո՞ւ «ռումբը» չի …
կարդալ ավելինՎեց երեխաների հայր 59-ամյա թոշակառուն միլիոնատեր է դարձել: Նա Ֆրանսիայի Ժաու դե Պոր Կրուեստի կազինոյում ռեկորդային գումար է շահել` 9 միլիոն 420.903 եվրո: Ի դեպ, նա կատարել է ընդամենը 1,5 եվրոյի խաղադրույք: «Կոմսոմոլսկայա պրավդայի» հաղորդմամբ` հաջողակ տղամարդը նույն երեկոյի ընթացքում իր բախտն է փորձել կազինոյի բազմաթիվ ապարատների մոտ, որտեղ իր խաղադրույքները եղել են 50 ցենտ: …
կարդալ ավելին«religions.am» կայքի փոխանցմամբ` Նիժնի Նովգորոդի շրջանում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի երկրպագուների աղանդ է գործում: Դրա հետեւորդները Պուտինին համարում են Սուրբ եւ իրենց աղոթքներում նրան խնդրում են երկիրը փրկել վերահաս կործանումից: «ըՏսՖՔՏռ ՑՌՐՈՋ» էլեկտրոնային թերթը գրում է, որ այս աղանդի հետեւորդները պնդում են, թե նախկին կյանքերից մեկում Պուտինը Պողոս առաքյալն է եղել: Աղանդի հովիվը ոմն մայր …
կարդալ ավելինՀռոպի պապ Բենեդիկտոս 16-րդը նախօրեին կոչ է արել անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները Լիբիայում եւ բանակցություններ սկսել: «Լիբիայում եւ Հյուսիսային Աֆրիկայում խաղաղության հաստատման համար աղոթք ուղղելով Աստծուն` դիմում եմ միջազգային կազմակերպություններին, քաղաքական եւ ռազմական առաջնորդներին` անմիջապես դադարեցնելու ռազմական գործողությունները»,- ասել է Հռոմի պապը: Ենթադրվում է, որ Բենեդիկտոս 16-րդի կոչը վերաբերում է ոչ միայն կոալիցիային, այլեւ Կադաֆիին: …
կարդալ ավելինՀյուսիսատլանտյան դաշինքը ստանձնում է Լիբիայում միջազգային կոալիցիոն ուժերի ծավալած ռազմական բոլոր գործողությունների իրականացումը: Այս մասին երեկ տեղեկացրել է BBC-ն: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում գումարված նիստից հետո հայտարարել է, որ դաշինքը կյանքի կկոչի ՄԱԿ-ի` Լիբիայի քաղաքացիների պաշտպանությանն ուղղված բանաձեւի «բոլոր կետերը»: BBC-ի թղթակիցը Բրյուսելից հայտնել է, որ ՆԱՏՕ-ի գործողությունների ծրագիրն արդեն համաձայնեցվել էր …
կարդալ ավելինՎերջին անգամ Ուկրաինայում եղել եմ դեռ «նարնջագույն իշխանությունների» օրոք: Դոնեցկի շրջանում, ուր մեկնել էի ազգականներիս այցելության, ինձ հանդիպած մարդկանց մեծ մասը, «նարնջագույններին», անկեղծ ասած, չէր սիրում: Մարդիկ անհամբերությամբ սպասում էին նոր ընտրություններին, որպեսզի իրենց ձայնը տան Վիկտոր Յանուկովիչին, ով, ինչպես նրանք էին ասում այն օրերին, «Փպ ՊՌսՏ» է, ասել է թե` Ուկրաինային պետք է կարգին …
կարդալ ավելինԼիբիայի նախագահ Մուամմար Կադաֆին երեկ գիշերը մայրաքաղաք Տրիպոլիում ելույթ է ունեցել իր կողմնակիցների առաջ: Ելույթը հեռարձակվել է երկրի պետական հեռուստատեսությամբ: Կադաֆին իր կողմնակիցներին է դիմել իր նստավայրերից մեկի պատշգամբից: Նա կրկին հայտարարել է, որ Լիբիան «ցանկացած գնով» հաղթանակ է տոնելու այն երկրների դեմ, որոնք «իսլամի դեմ խաչակրաց արշավանք» են սկսել, եւ կոչնչացնի ռեժիմի հակառակորդներին երկրի …
կարդալ ավելինՎրաստանում չինական վիրուսի տարածման հավանականությունը փոքր է: Այս մասին, ըստ վրացական «Գրուզիյա Online» գործակալության, հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային գիտական կենտրոնի ներկայացուցիչ Պաատա Իմնաձեն: Ըստ նրա` նոր վիրուսը բավական վտանգավոր է, սակայն դրա տարածումը Վրաստանում քիչ հավանական է: Այսուհանդերձ, Իմնաձեն Վրաստանի բնակչությանը խորհուրդ է տվել` վիրուսը տարածող ոջիլի խայթոցի դեպքում, խայթած տեղը լվանալ օճառաջրով եւ …
կարդալ ավելինՈւկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմային մարտի 23-ին հրավիրել են Գլխավոր դատախազություն ցուցմունքներ տալու, որտեղ նա մնացել է երեք ժամ, եւ այդպես էլ չի մոտեցել լրագրողներին: Ավելին, Կուչմայի շքախումբը հեռացել է դատարանի հետեւի դռնից: Կուչմայի անձնական նախկին թիկնապահ Նիկոլայ Մելնիչկոն, ով մասնակցում է դատական լսումներին, հայտարարել է, որ Կուչման լքել է Գլխավոր դատախազության շենքը` զգուշանալով իր …
կարդալ ավելինԻտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դարձել է «Կախարդական Իտալիա» գովազդային հոլովակի հերոսը: Տեսահոլովակը նկարահանվել է Իտալիայի կառավարության կողմից: 30 վայրկյան տեւողությամբ այդ գովազդային տեսահոլովակի նկարահանման նպատակը սեփական երկրի մշակութային ժառանգության հանդեպ իտալացիների հետաքրքրությունը մեծացնելն է։ Տեսահոլովակը ցուցադրվելու է Իտալիայի պետական հեռուստաալիքների եթերով: Տեսահոլովակում Բեռլուսկոնին «Իտալիա» անունը կրող մի գիրք է թերթում եւ հեռուստադիտողներին պատմում Իտալիայի մշակութային …
կարդալ ավելինԲրիտանական ԶԼՄ-ների փոխանցմամբ` Բրիտանիայի արքայազն Ուիլյամի եւ նրա հարսնացու Քեյթ Միդլթոնի հարսանիքին հրավիրված է լինելու նաեւ Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա Ալ Խալիֆան, որին աշխարհում մեղադրում են սեփական ժողովրդի դեմ սպանդ կազմակերպելու մեջ: Այս հրավերքը սկսել են քննարկել հատկապես այն բանից հետո, երբ Բահրեյն են մտցվել սաուդյան զորամիավորումներ, իսկ բնակչության նկատմամբ կիրառվել է բռնի ուժ: …
կարդալ ավելինՃապոնիայում մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով զոհերի ու անհետ կորածների թիվը հասնում է 22.000-ի: Մարտի 21-ի առավոտյան զոհերի թիվը 8649 է: Ամենաշատ զոհերը գրանցվել են Միյագի (ավելի քան 5200) եւ Իվատե (ավելի քան 2600) պրեֆեկտուրաներում։ Շուրջ 14.000 մարդ համարվում է անհետ կորած: Բացի այդ, տուժածների թիվը հասել է 13.262-ի: Առավելապես տուժել են …
կարդալ ավելին«Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր է ստորագրել, որով պաշտոնանկ է արել Ներքին գործերի նախարարության միանգամից 6 գեներալի: Նրանք պաշտոններ են զբաղեցրել ինչպես բուն համակարգում, այնպես էլ տարբեր ուսումնական հաստատություններում: Պաշտոնանկ է արվել ծայրահեղականության դեմ պայքարի օպերատիվ ծառայողական գործունեության ապահովման կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Վլադիմիր Բուլատովը (այս ստորաբաժանումը հիմնականում զբաղվում է ընդդիմության դեմ …
կարդալ ավելինԵրեկ Ճապոնիան 1 րոպե լռությամբ նշել է մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը: Մարտի 11-ին, ժամը 14:46-ին տեղի ունեցած 9.0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը եւ դրան հաջորդած ցունամիի արդյունքում ավելի քան 16,600 մարդ համարվում է զոհված կամ անհետ կորած: Պաշտոնապես հաստատված զոհերի թիվը 6,500 է: Անցած շաբաթվա երկրաշարժն ու ցունամին նաեւ մեծապես վնասել …
կարդալ ավելին