Ճապոնիայում մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով զոհերի ու անհետ կորածների թիվը հասնում է 22.000-ի: Մարտի 21-ի առավոտյան զոհերի թիվը 8649 է: Ամենաշատ զոհերը գրանցվել են Միյագի (ավելի քան 5200) եւ Իվատե (ավելի քան 2600) պրեֆեկտուրաներում։ Շուրջ 14.000 մարդ համարվում է անհետ կորած: Բացի այդ, տուժածների թիվը հասել է 13.262-ի: Առավելապես տուժել են Միյագի, Իվատե եւ Ֆուկուսիմա պրեֆեկտուրաները:
Համաշխարհային բանկի գնահատականներով` Ճապոնիայի ավերիչ երկրաշարժի եւ դրան հաջորդած ցունամիի հետեւանքով երկրին հասցված վնասը կազմում է 235 մլրդ դոլար: Այն կազմում է երկրի ՀՆԱ-ի մոտավորապես 4 տոկոսը: Ըստ փորձագետների` Ճապոնիայի ենթակառուցվածքի վերականգնման համար անհրաժեշտ է 5 տարի: