Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ` կեղծ ռումբն առանց որեւէ խոչընդոտի Լոնդոնից ինքնաթիռով տեղափոխվել է Ստամբուլ: 26-ամյա մի թուրքի կողմից պատրաստված կեղծ ռումբը տեղադրվել է խմորեղենի համար նախատեսված տուփի մեջ եւ փոխանցվել անգլիական բեռնափոխադրող ընկերությանը, որն էլ այն Լոնդոնի օդանավակայանից տեղափոխել է Ստամբուլ: Մեծ Բրիտանիայի Տրանսպորտի նախարարությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել` պարզելու համար, թե ինչո՞ւ «ռումբը» չի հայտնաբերվել օդանավակայանում համապատասխան ստուգումների ժամանակ: