Տաշի տըմբլը

22/03/2011

Բրիտանական ԶԼՄ-ների փոխանցմամբ` Բրիտանիայի արքայազն Ուիլյամի եւ նրա հարսնացու Քեյթ Միդլթոնի հարսանիքին հրավիրված է լինելու նաեւ Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա Ալ Խալիֆան, որին աշխարհում մեղադրում են սեփական ժողովրդի դեմ սպանդ կազմակերպելու մեջ: Այս հրավերքը սկսել են քննարկել հատկապես այն բանից հետո, երբ Բահրեյն են մտցվել սաուդյան զորամիավորումներ, իսկ բնակչության նկատմամբ կիրառվել է բռնի ուժ: Բրիտանիայի թագավորական ընտանիքն այս մեղադրանքները չի մեկնաբանում, ինչպես նաեւ` չի հերքում կամ չի հաստատում Համադ բեն Իսա Ալ Խալիֆայի հրավիրված լինելու փաստը: Մեկ ամիս առաջ հրապարակված հյուրերի ցուցակում Բահրեյնի թագավորի անունը կար: