աշխարհ

Եվս 10 տարի՞

14.04.2011

Ճապոնիայում մարտի 11-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո պարբերաբար կրկնվող ստորգետնյա ցնցումները դեռ 10 տարի կարող են շարունակվել: Այս մասին ասել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության ներկայացուցիչ Ռոս Սթեյնը: «Ամենայն հավանականությամբ, 10 տարի կանցնի, մինչեւ որ այդ ցնցումների շարքը կդադարի»,- ասել է Սթեյնը, ով աշխատել է ճապոնացի գիտնականների հետ: «Տոկիոն պետք է երկար տարիներ զգոն լինի: …

կարդալ ավելին

Երկար աշխատանքային օրը վտանգավոր է սրտի համար

14.04.2011

Լոնդոնի համալսարանի մի խումբ գիտնականներ հրապարակել են իրենց հետազոտության արդյունքները, համաձայն որոնց` 11 ժամից ավելի ձգվող աշխատանքային օրը 67 տոկոսով մեծացնում է սրտի կաթվածի հավանականությունը: 1985-ից ի վեր հետազոտության անցկացման ընթացքում գիտնականները հետազոտել են 7000 պետական աշխատակցի: Վերջին 11 տարում հետազոտման մասնակիցներից 192-ը սրտի կաթված է տարել: Պրոֆեսոր Միկ Կիվիմեկի խոսքով` հետազոտության արդյունքները պետք է …

կարդալ ավելին

Դերասանը ծաղրել է Էրդողանի աղջկան

12.04.2011

Անկարայի Մեծ թատրոնի տնօրինությունը ներքին ծառայողական հետաքննություն է սկսել «Երիտասարդ օսման» ներկայացման ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ կապված, երբ Թուրքիայի վարչապետի աղջիկը լքել էր դահլիճը: Թուրքական «Beyazgazete»-ի փոխանցմամբ` Անկարայի Մեծ թատրոնում բեմադրված «Երիտասարդ օսման» ներկայացման ժամանակ առջեւի շարքում գլխաշորով նստած է եղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի աղջիկը` Սումեյե Էրդողանը: Ներկայացման ժամանակ դերասաններից մեկը վիրավորական …

կարդալ ավելին

Ադրբեջանը դիմելու է

07.04.2011

Ադրբեջանը պատրաստվում է դիմել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ)` Մեծամորի ատոմակայանում լայնածավալ փորձաքննություն անցկացնելու խնդրանքով: Այս մասին «Trend»-ին ասնել է Ադրբեջանի ԳԱԱ Ռադիացիոն խնդիրների ինստիտուտի տնօրեն Ադիլ Ղարիբովը: Նա Ղարիբովը նշել է, որ ատոմակայանը կառուցվել է 40 տարի առաջ, հին տեխնոլոգիաներով, ուստի լուրջ անհանգստություններ կան ատոմակայանի անվտանգության հետ կապված: ԱԷՄԳ հանձնաժողովը Հայաստան է ժամանելու մայիսի …

կարդալ ավելին

Արտաքսել են ԱՄՆ դեսպանին

07.04.2011

Էկվադորում ԱՄՆ դեսպան Խիզեր Խոջեսը հայտարարվել է անցանկալի անձ: Դիվանագիտական սկանդալը ծագել էր այն բանից հետո, երբ «Wikileaks»-ի կայքում հրապարակվել էր Խոջեսի հաղորդած տեղեկություններից մեկը: Ըստ Lenta.ru-ի` այդ տեղեկատվության մեջ ասվում էր, թե Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան Ոստիկանության պետ է նշանակել մի մարդու, ում վերաբերյալ կոռուպցիայի կասկածներ կան: ԱՄՆ Պետքարտուղարությունում դեսպանի արտաքսումը համարել են չարդարացված …

կարդալ ավելին

Հավերժական Նազարբաեւը՝ օրինակ ԱՊՀ երկրների համար

07.04.2011

Ղազախստանի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, ինչպես եւ ակնկալվում էր, ավելի քան վստահ հաղթանակ տարավ անցած կիրակի կայացած նախագահական արտահերթ ընտրություններում: Երեքշաբթի օրը Ղազախստանի ԿԸՀ-ն պատրաստվում էր հաստատել Նազարբաեւի ստացած 95,5% ձայները: Եվ արդեն ապրիլի 8-ին ԱՊՀ որոշ երկրների ղեկավարներ, հնարավոր է նաեւ այլ` ավելի հեռու երկրների առաջնորդներ, կարող են ժամանել Աստանա` մասնակցելու նախագահի երդման արարողությանը: …

կարդալ ավելին

Փորձում են գողանալ գիշերով

07.04.2011

Ճիշտ կլինի, որ 2012-ին Մեդվեդեւն ու Պուտինն իրարից անկախ մասնակցեն նախագահական ընտրություններին: «Բի-Բի-Սիի» ռուսական ծառայությանը նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ Կոնստանտին Զատուլինը: Հիշեցնենք, որ վերջինս պաշտոնից զրկվել է Լիբիայի հարցում վարչապետ Վլադիմիր Պուտինին պաշտպանելու հարցում: Նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությամբ արեւմտյան երկրների կողմից Լիբիայի ռմբակոծությունները համեմատել էր …

կարդալ ավելին

Հայ նախարար` Ավստրալիայում

07.04.2011

Գլեդիս Բերեջիկլյանը նշանակվել է Ավստրալիայի խոշորագույն նահանգներից մեկի` Նոր Հարավային Ուելսի տրանսպորտի նախարար: Նա դարձել է Ավստրալիայի պետական կառավարման մեջ առաջին հայ նախարարը: Հիշեցնենք, որ լիբերալ-ազգայնական կոալիցիան Նոր Հարավային Ուելսի վերջին ընտրություններում հաղթել էր առաջնորդ Բարրի ՕգՖարելի գլխավորությամբ, ով Բերեջիկլյանին համարում է իր թիմի առանցքային անդամը:

կարդալ ավելին

Հռոմի պապն էլի կոչ է արել

07.04.2011

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը կոչ է արել դադարեցնել արյունահեղությունը Լիբիայում եւ Կոտ դ’Իվուարում: Ըստ «Associated Press»-ի, ելույթ ունենալով հանրության առաջ` Հռոմի պապն ասել է. «Բռնությունն ու ատելությունը միշտ հանգեցնում են քայքայման: Ես կողմ եմ հաշտության եւ երկխոսության գործընթացին»: Հավաքվածներին նա հաղորդել է, որ ժողովրդին հաշտեցնելու համար հատուկ Կոտ դ’Իվուար ուղարկված կարդինալ Պիտեր Կոդվո Տարկսոնին չեն …

կարդալ ավելին

Ընկել է 16-րդ հարկից

07.04.2011

Կրասնոդարում 15-ամյա տղան ընկնելով 16-րդ հարկից, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել եւ կենդանի մնացել: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ նա իր 3 ընկերների հետ բարձրացել է կիսակառույց բարձրահարկ շենքի տանիքը, որը նոր էին շահագործման հանձնել, եւ պատրաստ չէր բնակության: Երբ դեռահասները որոշել են իջնել, 15-ամյա տղան որոշել է կատակել: Նա անցնելով ցանկապատը` թռել է մոտակա …

կարդալ ավելին

Սու-27 է կործանվել

07.04.2011

Ռուսաստանում` Վլադիվոստոկի մոտ, երեկ Սու-27 ռազմական օդանավ է կործանվել: «Նովոստի» լրատվական գործակալությանը ՌԴ պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ Սու-27-ը վայր է ընկել վարժական թռիչքի ժամանակ: Նախնական տվյալներով` օդաչուն հասցրել է կատապուլտի դիմել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Ավիաաղետի վայրում զոհեր եւ ավերածություններ չկան: Ներկայումս քննություն է ընթանում` պարզելու պատահարի պատճառները:

կարդալ ավելին

Հարձակվել է Գոգենի կտավի վրա

05.04.2011

Վաշինգտոնի արվեստի ազգային պատկերասրահի այցելուներից մեկը հարձակվել է Գոգենի «Երկու թաիթուհիները» (1899) կտավի վրա` գոռալով. «Սա չարիք է»: Կինը փորձել է կտավը պոկել պատից ու բռունցքներով հարվածել պլաստիկե պաշտպանիչ էկրանին: Նրան կտավից ետ է քաշել պատկերասրահի մեկ այլ այցելու: Կնոջը ձերբակալել են: Նախնական տվյալներով` կիսամերկ բնիկներին պատկերող կտավը չի վնասվել, թեեւ կազմակերպիչներն այն ուղարկել են …

կարդալ ավելին

Ո՞վ է հաջորդը

05.04.2011

Ամերիկյան «Irish Central» կայքի հաղորդմամբ` «New York Times»-ում ԱՄՆ նախագահ Օբամայի օգնական Սամանթա Փաուերի մասին «գովասանական հոդվածը բազմապատկել է այն լուրերը, թե նա կարող է դառնալ ԱՄՆ հաջորդ պետքարտուղարը կամ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը»: Փաուերը Հիլարի Քլինթոնի հետ միասին եղել է Լիբիայի նկատմամբ քաղաքականության ճարտարապետը եւ Սպիտակ տանը հեղինակություն է վայելում: Նշվում է, որ …

կարդալ ավելին

Միլիոններն արգելափակվել են

05.04.2011

Իռլանդիայի իրավապահ մարմինները 65 մլն եվրոյի հաշիվներ են սառեցրել, որոնց սեփականատերը, հնարավոր է, ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին է: GZT.Ru-ն` վկայակոչելով բրիտանական լրատվամիջոցներին, գրել է, որ բացի այդ, ըստ Ֆինանսական հետախուզության աշխատակիցների, իրական սեփականատիրոջը թաքցնելու նպատակով 3-րդ անձանց անունով բացված հաշիվների միջոցով Խոդորկովսկիին կարող է պատկանել մինչեւ 200 մլն եվրո: «The Times»-ի տվյալներով` 65 մլն …

կարդալ ավելին

Եվս 10 հոգի

02.04.2011

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր է ստորագրել Ներքին գործերի նախարարության 10 գեներալների աշխատանքից ազատելու վերաբերյալ: Իրենց պաշտոններից ազատվել են երկրի 8 շրջանների Ոստիկանության ղեկավարները: Ռուսաստանի ՆԳՆ աղբյուրը «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է, որ գեներալներից ոմանք իրենց կամքով են լքում պաշտոնները, իսկ ոմանք էլ` տարիքի հետ կապված:

կարդալ ավելին

Բեղավոր բռնակալները

02.04.2011

Ամերիկյան հեղինակավոր «Foreign Policy» ամսագիրը հրապարակել է մարդկության պատմության մեջ «բեղավոր բռնակալների» ցանկը: Ամսագրի ցանկում տեղ են զբաղեցրել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը, ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը, Իսպանիայի դիկտատոր Ֆրանսիսկո Ֆրանկոն, Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն եւ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը: …

կարդալ ավելին

Օբամայի գիշերային սարսափը

31.03.2011

«Heartland: Eurasian review of geopolitics» պարբերականը հրապարակել է «Ռուսաստանի բարեկամներն ու թշնամիները» քարտեզը` այն անվանելով «Օբամայի գիշերային սարսափ»: Ըստ «Վոեննոյե օբոզրենիե» կայքի` քարտեզում նշված են Մոսկվայի էքսպանսիոնիստական հակումները: Պարբերականի կարծիքով, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու վարչապետ Վլադիմիր Պուտինը գաղտնի ծրագիր ունեն` «Նախագիծ Ռուսաստան» անունով, եւ այն հետեւողականորեն կյանքի են կոչում: Այդ նախագծի նպատակն է «Ռուսական …

կարդալ ավելին

Միլիարդատերերի աղյուսակում մեկ հայ կա

31.03.2011

ՀըԽ ամսագիրը Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների միլիարդատերերի վարկանշային աղյուսակ է հրապարակել: Աղյուսակի առաջին 10 հորիզոնականները զբաղեցնում են ռուսաստանցի գործարարները: Առաջին տեղում է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի մեծամասնական բաժնետեր Վլադիմիր Լիսինը` 23,3 մլրդ դոլար կարողությամբ: 20,37 մլրդ դոլարով նրան հետեւում է «Օդնոկլասնիկի», «Ֆեյսբուք», «Մետալոինվեստ», «Նորնիկել», «Մեգաֆոն» եւ մի շարք այլ ընկերությունների բաժնետեր Ալիշեր Ուսմանովը: Երրորդ հորիզոնականում Միխայիլ …

կարդալ ավելին

Ներխուժել է Կրեմլ

31.03.2011

Մոսկվայի Կրեմլի Բորովիցկի աշտարակի դարպասներով ներխուժել է մի մեքենա, որի ղեկին կին է եղել, իսկ սրահում` երկու երեխա: Նա պահանջել է հանդիպում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Նա արգելափակել է դռները եւ ոստիկաններին, ովքեր փորձել են բանակցություններ վարել, ներս չի թողել: Հերթապահի խոսքով, արդեն երկրորդ անգամ է այդ կինը նման քայլի դիմում: Կնոջ անունը Ալեսյա …

կարդալ ավելին

Ապօրինի կազինոյի «տանիքը»

31.03.2011

ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի որդու` Արտյոմ Չայկայի «մարդիկ» կապեր են ունեցել ձեռնարկատեր Իվան Նազարովի հետ, ում կասկածում են Մերձմոսկվայում ապօրինի կազինո ունենալու մեջ: Այս մասին գրում է «Կոմերսանտը»` վկայակոչելով վկայի ցուցմունքները: Այն, որ քննության նյութերում նշվում է Արտյոմ Չայկայի անունը, հաստատել են նաեւ ՌԴ Քննչական կոմիտեում: Միեւնույն ժամանակ, ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Մարինա …

կարդալ ավելին