Ընկել է 16-րդ հարկից

07/04/2011

Կրասնոդարում 15-ամյա տղան ընկնելով 16-րդ հարկից, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել եւ կենդանի մնացել: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ նա իր 3 ընկերների հետ բարձրացել է կիսակառույց բարձրահարկ շենքի տանիքը, որը նոր էին շահագործման հանձնել, եւ պատրաստ չէր բնակության: Երբ դեռահասները որոշել են իջնել, 15-ամյա տղան որոշել է կատակել: Նա անցնելով ցանկապատը` թռել է մոտակա պատշգամբներից մեկը, բայց քանի որ անձրեւից գետինը թրջված է եղել, տղան սահել եւ ցած է ընկել: Փրկարարական ծառայության փոխանցմամբ, տուժածին տեղափոխել են մոտակա մանկական հիվանդանոց` բազմաթիվ ոսկրային կոտրվածքներով: