ՀըԽ ամսագիրը Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների միլիարդատերերի վարկանշային աղյուսակ է հրապարակել: Աղյուսակի առաջին 10 հորիզոնականները զբաղեցնում են ռուսաստանցի գործարարները: Առաջին տեղում է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի մեծամասնական բաժնետեր Վլադիմիր Լիսինը` 23,3 մլրդ դոլար կարողությամբ: 20,37 մլրդ դոլարով նրան հետեւում է «Օդնոկլասնիկի», «Ֆեյսբուք», «Մետալոինվեստ», «Նորնիկել», «Մեգաֆոն» եւ մի շարք այլ ընկերությունների բաժնետեր Ալիշեր Ուսմանովը: Երրորդ հորիզոնականում Միխայիլ Պրոխորովն է` 19,5 մլրդ դոլարով: Նրան հաջորդում է Վլադիմիր Եվտուշենկովը` 19,4 մլրդ դոլար կարողությամբ, այնուհետեւ` Ալեքսեյ Մորդաշովը` 19 մլրդ, Միխայիլ Ֆրիդմանը` 18,4 մլրդ, Սուլեյման Քերիմովը` 18,3 մլրդ, Օլեգ Դերիպասկան` 17,9 մլրդ, Ռոման Աբրամովիչը` 16,4 մլրդ, եւ Վլադիմիր Պոտանինը` 16,3 մլրդ դոլար կարողությամբ: Իսկ 11-րդ հորիզոնականում ուկրաինաբնակ Ռինատ Ախմետովն է` 16,2 մլրդ դոլարով: Ամսագրի կազմած վարկանիշում ընդամենը մեկ հայ կա` Օլեգ Մկրտչյանը` Ուկրաինայից, որը 1,7 մլրդ կարողությամբ` ցուցակում զբաղեցնում է 60-62-րդ հորիզոնականները: Նրան է պատկանում «Դոնբասի արդյունաբերական միություն» հոլդինգի 25% բաժնեմասը: