Հայ նախարար` Ավստրալիայում

07/04/2011

Գլեդիս Բերեջիկլյանը նշանակվել է Ավստրալիայի խոշորագույն նահանգներից մեկի` Նոր Հարավային Ուելսի տրանսպորտի նախարար:

Նա դարձել է Ավստրալիայի պետական կառավարման մեջ առաջին հայ նախարարը: Հիշեցնենք, որ լիբերալ-ազգայնական կոալիցիան Նոր Հարավային Ուելսի վերջին ընտրություններում հաղթել էր առաջնորդ Բարրի ՕգՖարելի գլխավորությամբ, ով Բերեջիկլյանին համարում է իր թիմի առանցքային անդամը: