աշխարհ

Սկանդալ ուկրաինական Ռադայում

20.05.2011

Ուկրաինայի խորհրդարանում երեկ պատգամավորների միջեւ տեղի է ունեցել հերթական ծեծկռտուքը: Այս անգամ կռվել են Ռադայի փոխխոսնակ Ադամ Մարտինյուկն ու անկախ պատգամավոր Օլեգ Լյաշկոն: Ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ հարցերից մեկի քննարկման ժամանակ Լյաշկոն մոտեցել է Մարտինյուկին եւ ելույթի խոսք խնդրել: Մարտինյուկը հրաժարվել է ելույթի հնարավորություն ընձեռել պատգամավորին, քանի որ վերջինս ելույթ ունենալու համար …

կարդալ ավելին

Սկանդալ

20.05.2011

Երեկ ձերբակալվել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը: Նա մեղադրվում է քաղաքի «Սքոֆիտել» հյուրանոցի 32-ամյա սպասուհուն բռնաբարելու փորձ կատարելու մեջ: Ստրոս-Կանը ձերբակալվել է Նյու Յորքի օդանավակայանում: Ստրոս-Կանի փաստաբանը, սակայն, երեկ հայտարարել է, թե «ենթադրյալ» հանցանքի պահին Ստրոս-Կանը ռեստորանում ճաշելիս է եղել դստեր հետ: Փաստաբանը նաեւ տեղեկացրել է, որ իրենց տրամադրության տակ ունեն այդ …

կարդալ ավելին

Սկանդալային միջադեպ

20.05.2011

Երեկ միջազգային մամուլում տարածված սկանդալային լուրը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի ձերբակալությունն էր: 62-ամյա Ստրոս-Կանը մեղադրվում է սեռական բնույթի ոտնձգություն, բռնաբարության փորձ կատարելու մեջ: Երկուշաբթի օրը նախատեսված էր ԱՄՀ-ի ղեկավարի մասնակցությունը Բրյուսելում կայանալիք Եվրամիության տնտեսական համաժողովին, Եվրամիության երկրների ֆինանսների նախարարների հանդիպմանը, բայց Ստրոս-Կանը շաբաթ օրը ձերբակալվել է Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում` …

կարդալ ավելին

Նոր ճգնաժա՞մ

20.05.2011

ԱՄՆ-ին կարող է սպառնալ հերթական տնտեսական ճգնաժամը, եթե Կոնգրեսը չբարձրացնի պետական պարտքի վերին սահմանը: Այս մասին նախօրեին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ: «Եթե աշխարհում ներդրողները գտնեն, որ Միացյալ Նահանգների պարտքերն ու պարտավորություններն ապահովված չեն, եւ հնարավոր է, որ մենք դադարեցնենք վճարել մեր պարտատոմսերը, ապա դա կարող է տապալել ողջ …

կարդալ ավելին

Մտնում է քաղաքականություն

20.05.2011

«Օնեկսիմ» ընկերությունների խմբի ղեկավար, ռուս հայտնի գործարար, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը, չնայած նրան, որ նախկինում հերքում էր «Պրավոյե դելո» կուսակցության առաջնորդի պաշտոնում իր նշանակման մասին լուրերը, այդուհանդերձ ցանկանում է գլխավորել այն: «Կոմսոմոլսկայա պրավդան» երեկ հրապարակել է Պրոխորովի` «Օնեկսիմի» ղեկավար-աշխատակիցներին ուղղված նամակը, որտեղ Պրոխորովը հայտնում է քաղաքական գործիչ դառնալու եւ «Պրավոյե դելո» կուսակցությունը ղեկավարելու իր որոշման մասին: …

կարդալ ավելին

Աղքատների խրախճանքը

13.05.2011

«Sabah» թերթի փոխանցմամբ` աշխարհի թույլ զարգացած երկրների գագաթաժողովի մասնակիցները Ստամբուլում 15 միլիոն դոլար են ծախսել` այն դեպքում, երբ այդ երկրներից շատերում մարդիկ օրական մեկ դոլարով են գոյատեւում: Ըստ պարբերականի` աղքատ երկրների ներկայացուցիչները տեղավորվել են 5-աստղանի հյուրանոցներում, ճաշակել են թանկարժեք ծովամթերք եւ շամպայն:

կարդալ ավելին

Ձերբակալվեց

13.05.2011

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կինը` Սյուզան Մուբարաքը, երեկ առավոտյան հարցաքննությունից հետո կալանավորվել է: Ըստ BBC-ի` նրան մեղադրանք է առաջադրվել տնտեսական հանցագործություններում: Ավելի վաղ եգիպտական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Սյուզան Մուբարաքին մեղադրում են ոսկու 250 ձուլակտոր եւ 3 մլրդ դոլար երկրից արտահանելու մեջ: Այդ միջոցները ձեռք էին բերվել անօրինական ճանապարհներով: Հիշեցնենք, որ երեկ երկարացվել է …

կարդալ ավելին

Քննադատել է Ադրբեջանին

13.05.2011

Եվրախորհրդարանը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին` երիտասարդ ակտիվիստների ձերբակալության համար: ԵԽ-ի կողմից Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ զեկույցում մասնավորապես նշվում է. «Եվրախորհրդարանի պատգամավորները մայիսի 12-ի նիստում ընդունված բանաձեւով դատապարտում են երիտասարդ ակտիվիստներ Ջաբար Սավալանի եւ Բախտիար Հաջիեւի ձերբակալությունները եւ քննադատում Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վատթարացումը: Ադրբեջանի իշխանությունները դատապարտվում են լրագրողների եւ քաղաքական ակտիվիստների նկատմամբ …

կարդալ ավելին

1 միլիոն դոլարանոց մեղրամիս

13.05.2011

«Դարի հարսանիք» անվանված 35 մլն դոլար արժողությամբ արքայազն Ուիլյամի հարսանեկան արարողության հետ համեմատած` նրանց ամուսնական ճամփորդության համար ծախսվող 1 մլն դոլար գումարը միգուցե փոքր թվա, սակայն դա թույլ կտա հանգիստն անցկացնել բարձրագույն մակարդակով: Մինչեւ վերջերս գաղտնի էր պահվում Ուիլյամի եւ Քեյթի հանգստավայրը: Սակայն հայտնի է դարձել, որ նրանք հանգստանում են Սեյշելյան կղզիների մայրաքաղաքից 30 կմ …

կարդալ ավելին

Հրաժարական են պահանջում

13.05.2011

Ադրբեջանի տարածքում` Սաինգիլոյում բնակվող էթնիկ վրացիները պահանջել են պաշտոնից ազատել Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին: Նրանք ստորագրահավաք են սկսել` ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեին ներկայացնելու համար: Ըստ տեղացիների, դեսպանն անուշադիր է իրենց խնդիրների նկատմամբ: Ավելին, ինչպես պնդում են Ալիբադի գյուղի բնակիչները, նա մի օր հարբած եկել է գյուղ եւ վիրավորական արտահայտություններ արել տեղացիների հասցեին, որոնք վրացական …

կարդալ ավելին

Առանց օդաչու

12.05.2011

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը նախատեսում է մինչեւ տարեվերջ 60 անօդաչու թռչող սարք արտադրել: Այդ մասին հայտարարել է այդ գերատեսչության ղեկավար Յավեր Ջամալովը` Ստամբուլում անցկացվող IDEF-2011 միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացման արարողությունից հետո: «Կայացել է անօդաչու սարքեր արտադրող գործարանի բացումը: Այդ գործարանում արտադրվում են երկու տեսակի անօդաչու սարքեր: Այս տարի պաշտպանության նախարարությունը պատվեր է տվել,- ասել է …

կարդալ ավելին

Ոսկե մեդալ` Ասանժին

12.05.2011

Ավստրալական «Sydney Peace Foundation» կազմակերպությունը «Wikileaks» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին ոսկե մեդալ է շնորհել «մարդու իրավունքների պաշտպանության համար բացառիկ խիզախության» համար: Ըստ «Ֆրանսպրեսի»` այդ մեդալը համարվում է իրավապաշտպան կազմակերպության ամենաբարձր մրցանակը: Իր այդ ընտրությունը կազմակերպությունը բացատրել է նրանով, որ Ասանժին հաջողվել է մարտահրավեր նետել «կառավարությունների դարերով գաղտնի մնացած աշխատանքներին» եւ աշխարհի պետությունների իշխանություններին մղել ավելի …

կարդալ ավելին

Ընտրությունները` 2012-ին

12.05.2011

Ֆրանսիայում նշանակվել են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման օրերը: Նիկոլա Սարկոզիի ներկայացուցիչը երեկ հայտարարել է, որ նախագահական ընտրությունները տեղի կունենա 2012թ. ապրիլի 12-ին: Եվ եթե թեկնածուներից ոչ ոք չհավաքի 50%-ից ավելի ձայն, ապա երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 6-ին: Ենթադրվում է, որ նախագահ Սարկոզին թեկնածություն կառաջադրի երկրորդ անգամ: Հարցումների համաձայն` Սարկոզիի համար առավել վտանգավոր հակառակորդ …

կարդալ ավելին

Վերջին ընդհանուր տոնը

12.05.2011

Անցած կիրակի եւ երկուշաբթի ողջ քաղաքակիրթ աշխարհը նշում էր ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած Հաղթանակի օրը: Արեւմուտքում այն անվանում են նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի օր, Ռուսաստանում` Հայրենական Մեծ պատերազմի ավարտի օր: Ես ինձ իրավունք չեմ վերապահում դատելու, թե որն է ավելի ճիշտ: Ամեն մեկը յուրովի ճիշտ է: Մայիսի 9-ը մնացել է այն փոքրաթիվ գործոններից մեկը, …

կարդալ ավելին

Փախել է Լոնդոն

12.05.2011

Սիրիայի իշխանությունները Հոմս են ուղարկել տանկեր` հակակառավարական ցույցերի դեմ պայքարելու համար: Ռազմական ուժերը զրահատեխնիկայով գնդակոծում են բնակելի թաղամասերը, մասնավորապես` Բաբ Ամրո թաղամասը։ Այս մասին «Al Jazeera» հեռուստաընկերությանը հայտնել է քաղաքում գտնվող իրավապաշտպան Նաջաթի Թայարը: Մեկ այլ ականատես պատմել է, որ շրջաններից մեկն արդեն չորս օր գտնվում է շրջափակման մեջ. այնտեղ չկա ջուր, էլեկտրականություն եւ դեղորայք: …

կարդալ ավելին

Բեն Լադենի որդիները դիմել են ՄԱԿ-ին

12.05.2011

«The New York Times»-ի փոխանցմամբ` Պակիստանում ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից սպանված «Ալ Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի որդիները ՄԱԿ-ից խնդրել են քննել իրենց հոր մահվան հանգամանքները: Նրանց ուղարկած հաղորդագրության մեջ ասվում է, որ բեն Լադենի սպանությունը, որն այդ պահին զինված չի եղել, մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների խախտում է եղել: Բեն Լադենի որդիները չեն կարողանում հասկանալ, …

կարդալ ավելին

ԱՄՆ-ը դատի է տվել

05.05.2011

ԱՄՆ-ը գերմանական խոշորագույն Deutsche Bank-ին մեղադրում է ամերիկացիներին անխելամիտ հիպոթեքային վարկեր տրամադրելու եւ պետական երաշխիքները չարաշահելու համար: Մեքենայություններից ստացված վնասը կազմում է հարյուր միլիոնավոր դոլարներ: Deutsche Bank համակարգի բաժնետոմսերը մայիսի 3-ին ավելի քան 3 տոկոսով ընկել են, երբ հայտնի է դարձել, որ ԱՄՆ կառավարությունը դատի է տվել բանկին: Ըստ «Reuters»-ի` Մանհեթենի շրջանային դատարանն ընդունել է …

կարդալ ավելին

Հունաստանը պատրաստ է տհաճություններին

05.05.2011

Վերջին տարվա ընթացքում Ռոդոսում արտաքնապես գրեթե ոչինչ չի փոխվել: Ափամերձ հյուրանոցներն ու խորտկարաններն աշխատում են, ինչպես եւ խանութների ու կրպակների մեծ մասը, որտեղ կարելի է գնել ինչ մտքովդ անցնի, բայց միեւնույն ժամանակ` որտեղ շատ քիչ բան է վաճառվում. որպես կանոն` հանգստացողները պատրաստված են գալիս: Ամենավաճառվող ապրանքը ծովափին պառկելու համար խսիրից փռոցն է, պանամկաները, ալկոհոլն ու …

կարդալ ավելին

Էրդողանը` ծառա՞

05.05.2011

«Մենք ոչնչի չենք հասնի նրանց հետ, ովքեր փորձում են պառակտել մեր երկիրը»,- երեկ Մուշում կայացած իր նախընտրական ելույթում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը` հերքելով քրդական հարցի գոյությունը: Նա քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանն անվանել է «խաբեբաներ»: «Մենք ժողովրդի հետ միասին հանդես կգանք նրանց դեմ, ովքեր խաբում են մեր քուրդ եղբայրներին ու քույրերին: Մենք …

կարդալ ավելին

«Facebook»-ը հերքել է

05.05.2011

«Facebook» սոցիալական ցանցը պատասխանել է «Wikileaks» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որը «Facebook»-ն անվանել էր «պատմության մեջ ամենամեծ գործիքը լրտեսության համար»: Ըստ «Forbes»-ի` սոցցանցի ներկայացուցիչը չափազանցություն է համարել Ասանժի այն մեղադրանքները, որ իբր օգտատերերի տվյալները փոխանցվում են հատուկ ծառայություններին: «Մենք չենք արձագանքում ճնշմանը, մենք պատասխանում ենք դատավարությանը»,- ասել է «Facebook»-ի ներկայացուցիչը: Նա նաեւ հերքել է Ասաժի …

կարդալ ավելին