Ուկրաինայի խորհրդարանում երեկ պատգամավորների միջեւ տեղի է ունեցել հերթական ծեծկռտուքը: Այս անգամ կռվել են Ռադայի փոխխոսնակ Ադամ Մարտինյուկն ու անկախ պատգամավոր Օլեգ Լյաշկոն: Ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ հարցերից մեկի քննարկման ժամանակ Լյաշկոն մոտեցել է Մարտինյուկին եւ ելույթի խոսք խնդրել: Մարտինյուկը հրաժարվել է ելույթի հնարավորություն ընձեռել պատգամավորին, քանի որ վերջինս ելույթ ունենալու համար նախօրոք գրանցված չի եղել: Լյաշկոն փոխխոսնակին մեղադրել է ընդդիմադիրների իրավունքները սահմանափակելու մեջ ու անձնական վիրավորանքներ է հասցրել Մարտինյուկի հասցեին: Փոխխոսնակը բռնել է Լյաշկոյի պարանոցից ու ամբիոնից դուրս է շպրտել: