Քննադատել է Ադրբեջանին

13/05/2011

Եվրախորհրդարանը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին` երիտասարդ ակտիվիստների ձերբակալության համար: ԵԽ-ի կողմից Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ զեկույցում մասնավորապես նշվում է. «Եվրախորհրդարանի պատգամավորները մայիսի 12-ի նիստում ընդունված բանաձեւով դատապարտում են երիտասարդ ակտիվիստներ Ջաբար Սավալանի եւ Բախտիար Հաջիեւի ձերբակալությունները եւ քննադատում Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վատթարացումը: Ադրբեջանի իշխանությունները դատապարտվում են լրագրողների եւ քաղաքական ակտիվիստների նկատմամբ ավելացող հետապնդումների համար»: ԵԽ պատգամավորները կոչ են անում ազատ արձակել երիտասարդ ակտիվիստներին եւ «Իրական Ադրբեջան» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաեւին: «ԵԽ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում հրաժարվել ապօրինի մեղադրանքներից եւ երկրում երաշխավորել լրագրողների պաշտպանությունը»,- ասված է զեկույցում: