Նոր ճգնաժա՞մ

20/05/2011

ԱՄՆ-ին կարող է սպառնալ հերթական տնտեսական ճգնաժամը, եթե Կոնգրեսը չբարձրացնի պետական պարտքի վերին սահմանը: Այս մասին նախօրեին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ: «Եթե աշխարհում ներդրողները գտնեն, որ Միացյալ Նահանգների պարտքերն ու պարտավորություններն ապահովված չեն, եւ հնարավոր է, որ մենք դադարեցնենք վճարել մեր պարտատոմսերը, ապա դա կարող է տապալել ողջ ֆինանսական համակարգը: Այս ամենի հետեւանքով մենք կարող ենք կանգնել ավելի վատ ֆինանսական տնտեսական ճգնաժամի շեմին, քան նախորդն էր»: ՊՌԱՅՄ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետական պարտքի վերին շեմ է սահմանված 14,29 տրիլիոն դոլարը: