Ֆրանսիայում նշանակվել են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման օրերը: Նիկոլա Սարկոզիի ներկայացուցիչը երեկ հայտարարել է, որ նախագահական ընտրությունները տեղի կունենա 2012թ. ապրիլի 12-ին: Եվ եթե թեկնածուներից ոչ ոք չհավաքի 50%-ից ավելի ձայն, ապա երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 6-ին: Ենթադրվում է, որ նախագահ Սարկոզին թեկնածություն կառաջադրի երկրորդ անգամ: Հարցումների համաձայն` Սարկոզիի համար առավել վտանգավոր հակառակորդ կարող են լինել Սոցիալիստական կուսակցության եւ ուլտրաաջ Ազգային ճակատի ներկայացուցիչները: Իսկ 2012թ. հունիսի 10-17-ին երկու փուլով տեղի կունենան Ֆրանսիայի Ստորին պալատի` Ազգային ժողովի ընտրությունները: