«Facebook»-ը հերքել է

05/05/2011

«Facebook» սոցիալական ցանցը պատասխանել է «Wikileaks» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որը «Facebook»-ն անվանել էր «պատմության մեջ ամենամեծ գործիքը լրտեսության համար»: Ըստ «Forbes»-ի` սոցցանցի ներկայացուցիչը չափազանցություն է համարել Ասանժի այն մեղադրանքները, որ իբր օգտատերերի տվյալները փոխանցվում են հատուկ ծառայություններին: «Մենք չենք արձագանքում ճնշմանը, մենք պատասխանում ենք դատավարությանը»,- ասել է «Facebook»-ի ներկայացուցիչը: Նա նաեւ հերքել է Ասաժի այն տեղեկությունը, որ սոցիալական կայքն օգտագործում է ներքին ինտերֆեյս` օգտատերերի տվյալները հատուկ ծառայություններին փոխանցելու համար: Դրա հետ մեկտեղ` որոշ ընկերություններ ունեն այդպիսի ինտերֆեյս, սակայն «Facebook»-ի ներկայացուցիչները, իրենց խոսքով, օգտագործում են «հավաստագրված մասնագետների հատուկ խումբ»` Հատուկ ծառայությունների հարցերին պատասխանելու համար: Հիշեցնենք, որ նախօրեին Ասանժը հայտարարել էր, որ «Facebook»-ը հավաքում է կայքում գրանցված օգտատերերի գաղտնի տվյալները, իսկ ավելի ուշ` այդ տեղեկությունները Հայտնվում են հատուկ ծառայությունների ձեռքում: