Սկանդալ

20/05/2011

Երեկ ձերբակալվել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը: Նա մեղադրվում է քաղաքի «Սքոֆիտել» հյուրանոցի 32-ամյա սպասուհուն բռնաբարելու փորձ կատարելու մեջ: Ստրոս-Կանը ձերբակալվել է Նյու Յորքի օդանավակայանում: Ստրոս-Կանի փաստաբանը, սակայն, երեկ հայտարարել է, թե «ենթադրյալ» հանցանքի պահին Ստրոս-Կանը ռեստորանում ճաշելիս է եղել դստեր հետ: Փաստաբանը նաեւ տեղեկացրել է, որ իրենց տրամադրության տակ ունեն այդ ամենի փաստական ապացույցները, ինչպես նաեւ` վկաների ցուցմունքներ: Այժմ ԱՄՀ ղեկավարի պարտավորությունները ժամանակավորապես ստանձել է Ջոն Լիպսկին: