Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կինը` Սյուզան Մուբարաքը, երեկ առավոտյան հարցաքննությունից հետո կալանավորվել է: Ըստ BBC-ի` նրան մեղադրանք է առաջադրվել տնտեսական հանցագործություններում: Ավելի վաղ եգիպտական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Սյուզան Մուբարաքին մեղադրում են ոսկու 250 ձուլակտոր եւ 3 մլրդ դոլար երկրից արտահանելու մեջ: Այդ միջոցները ձեռք էին բերվել անօրինական ճանապարհներով: Հիշեցնենք, որ երեկ երկարացվել է նաեւ նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կալանքի ժամկետը: Նրա երկու որդիները նույնպես գտնվում են բանտում: