աշխարհ

Միասեռականների «հերոսությունները»

09.07.2011

Նախօրեին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի խորհրդարանի Ստորին պալատն ընդունել է մի օրինագիծ, որը նախատեսում է ոչ ավանդական կողմնորոշում ունեցող անձանց ձեռքբերումների պատմության ուսումնասիրման պարտադիր դասընթաց մտցնել նահանգի պետական դպրոցներում: Ըստ «Reuters» գործակալության, ապրիլին Սենատի հավանությանն արժանացած այդ օրինագծին Ստորին պալատում կողմ է քվեարկել 49 մարդ, դեմ` 25-ը: Օրինագիծն այժմ նահանգապետ Ջերի Բրաունի հաստատմանն է ուղարկվել. վերջինս …

կարդալ ավելին

iPhone-ն` ընդդեմ թալիբների

09.07.2011

ԱՄՆ բանակի կապիտան Ջոնաթան Սփրինգերն iPhone-ի համար մշակել է հավելված, որը կօգնի ամերիկացի զինվորներին` որոշել թալիբների գտնվելու վայրը: Ըստ BBC-ի, ֆոտոխցիկի, կողմնացույցի եւ GPS քարտի միջոցով հավելվածը կորոշի այն վայրի ճիշտ կոորդինատները, որտեղից հակառակորդը կրակ է արձակում: Հավելվածը կոչվում է Tactical Nav: Սփրինգերի խոսքերով` ծրագիրն աշխատում է շատ հստակ, նա այն մշակել է հատուկ զինվորների …

կարդալ ավելին

Գնում է Ռուսաստան

02.07.2011

Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Էլմար Մամեդյարովը երեկ կայացած հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն` հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ: Ս. Լավրովն ադրբեջանցի գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Ռուսաստան, ինչը Մամեդյարովն ընդունել է:

կարդալ ավելին

Ազատ է արձակվել

01.07.2011

Երեկ Նյու Յորքի դատարանը ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի նկատմամբ խափանման միջոց սահմանված տնային կալանքը հանելու մասին որոշում է կայացրել: «Ֆրանսպրեսի» փոխանցմամբ` ամերիկյան հյուրանոցներից մեկի սպասուհուն բռնաբարելու փորձի մեջ մեղադրվող Կանն ազատ է արձակվել` պարտավորվելով առաջին իսկ անհրաժեշտության դեպքում դատարան ներկայանալ: Համապատասխան որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Ստրոս-Կանի դեմ …

կարդալ ավելին

Օդանավերն ավելացնում են տեղումները

01.07.2011

Արեւմտյան գիտնականների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ ինքնաթիռները «խոռոչներ են թողնում ամպերի վրա» եւ անբնական երեւույթների են հանգեցնում, որոնք նպաստում են օդակայաններին մոտ գտնվող գոտիներում տեղումների քանակի ավելացմանը: «The Wall Street Journal» պարբերականի փոխանցմամբ` թռչող ինքնաթիռը «ամպերի վրա սառեցնում է ջրի կաթիլները եւ իրենից հետո թողնում բյուրեղային սառույցի շերտ»: Այս մասին պատմել է Բոուլդերի …

կարդալ ավելին

Ի՞նչ արժե Մոսկվայում ամենաէլիտար բնակարանը

01.07.2011

Մոսկվայի առաջին հարյուր առավել թանկ բնակարանների քառակուսի մետրի միջին գինը հասել է 38 հազար դոլարի: Այս մասին հայտնի է դարձել «IntermarkSavills» ընկերության հաշվետվությունից: Փորձագետները նշում են, որ էլիտար 1 մետրի միջին արժեքը 2011-ի երկրորդ եռամսյակի արդյունքներով` առաջին եռամսյակի համեմատ աճել է 1,1 տոկոսով, իսկ 2010-ի 4-րդ եռամսյակի համեմատ` 2,8 տոկոսով: «Մոսկովյան բնակարանի մեկ քառակուսի մետրի …

կարդալ ավելին

Երկրային նախագի՞ծ

30.06.2011

Ռուսաստանցի գործարար Միխայիլ Պրոխորովը հարցազրույց է տվել ռուսական «Վեդոմոստիին», որտեղ մասնավորապես ընդգծել է, որ դառնալով քաղաքական գործիչ` պատրաստվում է երջանկացնել ռուսաստանցիներին: Նրա խոսքով` նորաստեղծ «Արդար գործ» կուսակցությունը մոտ 90 տոկոսով պատրաստ է, եւ դա բացարձակապես երկրային նախագիծ է. «Մենք չենք պատրաստվում առաջարկել անհնարինը»: Պրոխորովը պատրաստվում է առանձնացնել հասարակության հիմնական խնդիրները, գտնել դրանք հաղթահարելու ուղիները եւ …

կարդալ ավելին

Ադրբեջանը սատարում է

29.06.2011

«Ադրբեջանը սատարում է Պաղեստինի պետությանը բոլոր միջազգային կազմակերպություններում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ երեկ Բաքվում կայացած բանակցություններից հետո: «Իսլամական կոնֆերանս կազմակերպությունում, ՄԱԿ-ի շրջանակներում բոլոր քննարկումների ժամանակ Ադրբեջանը Պաղեստինի կողքին է, եւ այդպես է լինելու նաեւ հետագայում»,- ասել է Ալիեւը: Նաեւ հավելել է. «Մենք գտնում ենք, որ մոտ ժամանակներս …

կարդալ ավելին

Էրդողանի թմրամոլ զարմիկին ազատել են դատարանից

29.06.2011

Դատարանն ազատ է արձակել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի զարմիկին` Մեհմեդ Էրդողանին, ով անցած տարի կալանավորվել էր թմրադեղերի ապօրինի շրջանառության մեղադրանքով: Ստամբուլի քրեական դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Մեհմեդ Էրդողանը հայտարարել է, որ արդեն 22 տարի է` օգտագործում է թմրադեղեր, սակայն դրանց վաճառքով երբեք չի զբաղվել: Դատարանը որոշում է կայացրել վերացնել Մեհմեդ Էրդողանի եւ …

կարդալ ավելին

Կայծակը սպանել է 18 երեխայի

29.06.2011

Կայծակի հարվածից Ուգանդայում 18 երեխա է մահացել, եւս 36-ը տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել: Այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 28-ին, Կիրյանգոդո շրջանում, մայրաքաղաք Կամպալայից 210 կմ հեռավորության վրա: Կայծակը հարվածել է տարրական դպրոցի շենքին, որտեղ պատսպարվել էին աշակերտներն ու ուսուցիչները: Կայծակից տուժել են նաեւ Զոմբո շրջանի դպրոցականները: Այնտեղ, սակայն, զոհեր …

կարդալ ավելին

Նախարարն ու վագրը

29.06.2011

Արդեն մի քանի օր է` սոցցանցերում մեծ ճանաչում է վայելում այն տեսահոլովակը, որտեղ Իտալիայի զբոսաշրջության նախարար Միկելա Բրամբիլան խաղում է վագրի հետ: Պարզվում է, որ Բրամբիլան այդ տեսահոլովակն ինտերնետում ինքնագովազդի համար չի տեղադրել. նախարարը պարզապես մտահոգված է վայրի կենդանիների հանդեպ «անվայել վերաբերմունքից»: «Մենք չենք ցանկանում հրաժարվել կրկեսի արվեստից: Սակայն անթույլատրելի է, երբ այնպիսի երկրում, ինչպիսին …

կարդալ ավելին

«Արդար» ներդրում

27.06.2011

Ռուս գործարար Միխայիլ Պրոխորովը մտադիր է սեփական կապիտալից 100 մլն դոլար ծախսել «Արդար գործ» նորաստեղծ կուսակցության նախընտրական քարոզարշավի համար, որի նախագահն է դարձել շաբաթ օրը: Վկայակոչելով ռուս միլիարդատիրոջ շրջապատի աղբյուրները` «The New Times» պարբերականը գրել է, որ նույնքան գումար էլ նա հույս ունի հավաքել գործարար շրջապատի իր գործընկերներից: Հիշեցնենք, որ դեռ մայիսին ռուսական «Վեդոմոստի» թերթը …

կարդալ ավելին

Վլադիմիր Կազիմիրով. Կազանում կայանալիք հանդիպումը փորձություն կլինի

22.06.2011

Ուրբաթ օրը Կազանում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Երեւանի եւ Բաքվի պաշտոնական ներկայացուցիչների մեկնաբանություններն այս անգամ աչքի են ընկնում լավատեսությամբ. Կազանում կարող է նկատելի առաջընթաց գրանցվել: Ի՞նչ առանձնահատկություն ունի Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի այս հանդիպումը, որ տեղի է ունենալու Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ, …

կարդալ ավելին

Դատապարտել են ազատազրկման

22.06.2011

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Տուխունգա քաղաքի բժշկական մատակարարման ընկերության հայազգի տնօրենին Լոս Անջելեսի դատարանը դատապարտել է 4 տարի 3 ամիս բանտարկության Medicare համակարգով կատարած մեքենայությունների համար: Ըստ մեղադրանքի` 45-ամյա Պետրոս Օդաչյանը օգտագործել էր Medicare-ի հաշիվները, իբր հիվանդանոցային իրերի, հաշմանդամների սայլակների եւ այլ սարքավորումների մատակարարումների համար, որոնք, սակայն, այդպես էլ հիվանդներին չէին հասել: «Los Angeles Times»-ի փոխանցմամբ, …

կարդալ ավելին

Գոլուբի աղյուսակը

22.06.2011

Ամերիկացի լրագրող Էրիկ Գոլուբը «The Washington Times» թերթի բլոգում հրատարակել է աշխարհի` քաղաքականությամբ զբաղվող ամենասեքսուալ կանանց վարկանշային աղյուսակը: Նա գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին բաժանել է 3 խմբի` կենտրոնամետ, աջակողմյան ու ձախակողմյան գաղափարախոսության հարողների: Ուշագրավ է, որ դեմոկրատ ու լիբերալ կանանց աղյուսակը գլխավորում է ՌԴ Պետդումայի խորհրդարանական, նախկին գեղասահորդուհի Ալինա Կաբաեւան: Ներկայացնելով Կաբաեւային` բլոգերը հիշեցրել է նրա …

կարդալ ավելին

Ամենահարուստ երկիրը

22.06.2011

2010թ. արդյունքներով Լյուքսեմբուրգը դարձել է Եվրամիության ամենահարուստ երկիրը: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստին»` հղում անելով ԵՄ վիճակագրական գործակալության «Եվրոստատի» հրապարակած տեղեկությանը: Կառույցը Լյուքսեմբուրգի ներքին համախառն արդյունքը գնահատել է 283 միավոր, ինչը մոտ 1,5 անգամ գերազանցում է երկրորդ տեղում գտնվող երկրի` Նիդեռլանդների ցուցանիշը (134): Առաջին հնգյակում են նաեւ Դանիան, Իռլանդիան եւ Ավստրիան։ ԵՄ ամենաաղքատ երկրներն …

կարդալ ավելին

Հեռանում են

21.06.2011

Ինչպես հաղորդում է «The Telegraph»-ը, Բրիտանիայի խոշորագույն բանկերը, որոնց թվում են Barclays-ն ու Standard Chartered-ը, զգալիորեն կրճատել են ներդրումների ծավալը, որ ունեին եվրագոտում: Օրինակ` Standard Chartered-ը վերջին մի քանի շաբաթների ընթացքում դուրս է բերել միջբանկային վարկավորման ակտիվների մոտ 2/3-ը: Barclays-ը նույնպես զգալիորեն կրճատել է իր ներկայությունը եվրագոտում, քանի որ նրա ղեկավարությանն ավելի ու ավելի են …

կարդալ ավելին

Հետաձգել է

21.06.2011

Ֆրանսիական Airbus ավիագործարանը 2 տարով հետաձգել է A350-ի 2 նոր մոդիֆիկացիայի թողարկումը: Ինչպես տեղեկացնում է «Wall Street Journal»-ը, A350-1000 մոդելը 350 ուղեւորատեղ ունի եւ շահագործման կհանձնվի 2017 թ. կեսերին` նախկինում նախատեսված 2015 թ. փոխարեն: A350-1000-ը հագեցած կլինի նոր` ավելի հզոր Trent XWB շարժիչներով, որոնք արտադրում է բրիտանական Rolls-Royce ընկերությունը: Մյուս մոդելը` 270 ուղեւորի համար նախատեսված …

կարդալ ավելին

Ամենամեծ գրադարանը

21.06.2011

Բրիտանական գրադարանը սկսել է համագործակցել Google որոնողական համակարգի հետ, որի նպատակը Մեծ Բրիտանիայի ազգային գրադարանի 250 հազար գրքերի թվայնացումն է: Ըստ BBC-ի, բրիտանական գրադարանը, որն աշխարհի ամենամեծ գրադարանն է գրքերի թվով, հայտարարել է, որ պատրաստվում է գիտնականներին եւ ուսանողներին հասանելի դարձնել այն նյութերին, որոնք չունեն հեղինակային իրավունք: Google-ն արդեն համագործակցում է աշխարհի 40 այլ գրադարանների …

կարդալ ավելին

Օբաման` վարպետ Էրդողանին

17.06.2011

Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության փոխնախագահ Հուսեին Չելիքը երեկ որոշ մանրամասներ է ներկայացրել օրեր առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցից: Չելիքն ասել է, որ Օբաման Էրդողանին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առթիվ եւ Թուրքիայի վարչապետի հասցեին շռայլել գովեստի խոսքեր: «Կցանկանայի խոստովանել, որ Ձեր չափ ժողովրդականություն …

կարդալ ավելին