Ամերիկացի լրագրող Էրիկ Գոլուբը «The Washington Times» թերթի բլոգում հրատարակել է աշխարհի` քաղաքականությամբ զբաղվող ամենասեքսուալ կանանց վարկանշային աղյուսակը: Նա գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին բաժանել է 3 խմբի` կենտրոնամետ, աջակողմյան ու ձախակողմյան գաղափարախոսության հարողների: Ուշագրավ է, որ դեմոկրատ ու լիբերալ կանանց աղյուսակը գլխավորում է ՌԴ Պետդումայի խորհրդարանական, նախկին գեղասահորդուհի Ալինա Կաբաեւան: Ներկայացնելով Կաբաեւային` բլոգերը հիշեցրել է նրա ու Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի սիրավեպի մասին տեղեկությունները` ընդգծելով, որ 2 կողմերն էլ չեն հաստատել դրանք: Աջերի վարկանշային աղյուսակի 5-րդ տեղում հայտնվել է հայտնի հեռուստահաղորդավարուհի, պրոդյուսեր, հասարակական գործիչ Օփրա Ուինֆրին, ով 2010թ. «Forbes» ամսագրի կողմից ճանաչվել էր ամենաազդեցիկ հայտնի կինը: Դեմոկրատների տասնյակում հայտնվել են նաեւ NBC հեռուսաընկերության մեկնաբան Նորա ՕգԴոնելը, փաստաբան Թամարա Հոլդերն ու դերասանուհի Թինա Ֆեյը: Կենտրոնամետների տասնյակը գլխավորում է 18-ամյա մարոկկացի պարուհի Քարիմա էլ-Մահրութը` Ռուբին, ով ակամայից ներքաշվել էր քաղաքական խաղերի մեջ` կապված Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի շուրջ առաջացած սեքս-սկանդալի հետգ Բեռլուսկոնիին մեղադրում էին անչափահաս մարմնավաճառուհու հետ սեռական կապի մեջ:
Պահպանողական հայացքներ ունեցող կանանց թոփ տասնյակը գլխավորում է Իսրայելի Կնեսետի անդամ, իսրայելցի քաղաքական գործիչ Ցիպի Խոտովելին: